Էննի Լոնդոնդերի (անգլ.՝ Annie Londonderry, 1870[1][2], Ռիգա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 11, 1947(1947-11-11), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ճանապարհորդ, լրագրող, արկածախնդիր։ Առաջին կինն է, ով հեծանիվով շրջել է աշխարհով մեկ։ Ներկայացնում էր «նոր կնոջ» կերպարը։

Էննի Լոնդոնդերի
ռուս.՝ Annie Cohen Kopchovsky
Դիմանկար
Ծնվել է1870[1][2]
ԾննդավայրՌիգա, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 11, 1947(1947-11-11)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեծանվորդ, լրագրող, արկածախնդիր և shopkeeper
Կայքannielondonderry.com
 Annie Londonderry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և ամուսնություն խմբագրել

Էննին ծնվել է Լատվիայում, նրա իսկական անունը Աննա Կոեն է։ 1875 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բոստոն, որտեղ նա Ամերիկայի քաղաքացիություն է ստացել։ 1887 թվականին նրա ծնողները մահացել են։ Նրա ավագ քույրը` Սառան արդեն ամուսնացած էր և ապրում էր այլ նահանգում, այդ իսկ պատճառով կրտսեր եղբոր և քրոջ խնամակալությունը ստանձնել է 17-ամյան Էննին և նրա 20-ամյա եղբայրը` Բենեթը։

1888 թվականին Էննին ամուսնացել է մանր առևտրական Սայմոն Կոպչովսկու հետ, և վերցրել կրկնակի ազգանուն` Կոեն Կոպչովսկի։ Հաջորդող չորս տարիների ընթացքում նա երեք երեխա է ունեցել։ Այն ժամանակ, երբ բարեպաշտ ուղղափառ հրեա Սայմոնը սինագոգ էր հաճախում և Թորա ուսումնասիրում, Էննին զբաղված էր բոստոնյան թերթերին գովազդ վաճառելով։

Ֆիլմ խմբագրել

2013 թվականին ռեժիսոր Ջիլիան Ուիլյամսը նկարահանել է 27 րոպեանոց վավերագրական ֆիլմ Էննի Լոնդոնդերի մասին` «The New Woman: Annie „Londonderry“ Kopchovsky»[3]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Enciclopedia delle donne (իտալ.)
  2. 2,0 2,1 MAK (польск.)
  3. «Announcing the DCIFF 2013 selection of Feature Films and Documentaries!». DCIFF (անգլերեն). 2013 թ․ հունվարի 3. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Լոնդոնդերի» հոդվածին։