Էնեա Միհայ
Էնեա Միհայ (ալբ․՝ Enea Mihaj, հուլիսի 5, 1998[1], Հռոդոս), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան Պրիմերա Լիգայի «Ֆամալիկան» ակումբում և Ալբանիայի ազգային հավաքականում։
Քաղաքացիությունը | Ալբանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 5, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Հռոդոս | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վաղ կյանք
խմբագրելԷնեա Միհայը ծնվել է Ալբանիայում, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Սալոնիկ (Հունաստան), այնուհետև Հռոդոս, որտեղ հայտնաբերել է իր հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։ 13 տարեկանում նա ընդունվել է Օլիմպիական Արենայի ակադեմիա, որտեղ աչքի է ընկել իր տաղանդով, նրան նկատել է «Պանետոլիկոս» ակումբը, որը նրան ընդունել է իր ակադեմիա։ 16 տարեկանում Էնեա Միհայը տեղափոխվել է Էտոլիա և Ակարնանիա[2]։
Ակումբային կարիերա
խմբագրելՊանետոլիկոս
խմբագրել«Պանետոլիկոսի» կազմում Միhայն առաջին անգամ հայատավորվել է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Հունաստանի գավաթի 2016-2017 մրցաշրջանում՝ «Կալիթեայի» դեմ խաղում, որտեղ, սակայն, փոխարինման դուրս չի եկել[3]։ Լիգայի երկու հանդիպումներից հետո, որտեղ նա եղել է փոխարինող, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, նա իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 11-ին ՊԱՕԿ-ի դեմ գավաթային խաղում՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին Գիորգոս Միգասի փոխարեն[4]։
ՊԱՕԿ
խմբագրել2019 թվականի հունիսի 21-ին Միհայը պայմանագիր է կնքել ՊԱՕԿ-ի հետ[5]։ 2020 թվականի հուլիսի 12-ին նա խփել է իր առաջին գոլը ՊԱՕԿ-ի կազմում՝ 90-րդ րոպեին «Օլիմպիակոսի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 1–0 հաշվով հաղթանակով։
Ֆամալիկան
խմբագրել2022 թվականի օգոստոսի 15-ին Միհայը երեք տարվա պայմանագիր է ստորագրել Պրիմերա Լիգայի «Ֆամալիկան» ակումբի հետ[6]։
Միջազգային կարիերա
խմբագրելԵրիտասարդական հավաքականներ
խմբագրելՄիհային առաջին անգամ Ալբանիայի մինչև 19 տարեկանների հավաքական է հրավիրել մարզիչ Արյան Բելլայը՝ 2016 թվականի փետրվարին և մարտին Roma Caput Mundi մրցաշարին մասնակցելու համար[7]։
Առաջին հրավերը մինչև 21 տարեկանների հավաքական կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին․ մարզիչ Ռեդի Յուպին նրան ընդգրկել է ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման 4-րդ խմբի Իսրայելի դեմ հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլիստների ցանկում[8]։ Իր նորամուտը Միհայը նշել է, երբ թիմը պարտվում էր 0։ 4 հաշվով․ նա փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը՝ Կոստանդին Կարիքիի փոխարեն[9]։
2017 թվականի մարտի 25-ին և 27-ին Միհայը կրկին հրավիրվել է Ալբանիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերին[10]։
Ազգային հավաքական
խմբագրելՄիհայն առաջին հրավերը Ալբանիայի ազգային թիմ ստացել է 2018-2019 թվականների ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի Իսրայելի և Շոտլանդիայի դեմ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի և 10-ի խաղերի համար[11]։ Մարզիչ Քրիստիան Պանուչիի թիմում իր նորամուտը նա նշել է Շոտլանդիայի հետ արտագնա խաղում, որտեղ ալբանացիները պարտվել են 0։ 2 հաշվով։ Միհայը հանդիպման վերջին րոպեներին դուրս է եկել փոխարինման[12]։
Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Սիլվինյոն Միհային ընդգրկել է 2023 թվականի մարտին ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական փուլի Լեհաստանի դեմ խաղի կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Արդիան Իսմայլիին[13]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային
խմբագրել2023 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[14][15][16][17]։
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրոպա | Ընդամենը | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պանետոլիկոս | 2016–17 | Հունաստանի Սուպերլիգա | 0 | 0 | 1 | 0 | - | - | 1 | 0 | ||
2017–18 | Հունաստանի Սուպերլիգա | 26 | 0 | 3 | 0 | - | - | 29 | 0 | |||
2018–19 | Հունաստանի Սուպերլիգա | 19 | 0 | - | - | - | 19 | 0 | ||||
Ընդամենը | 45 | 0 | 4 | 0 | - | - | 49 | 0 | ||||
ՊԱՕԿ | 2019–20 | Հունաստանի Սուպերլիգա | 4 | 1 | 2 | 0 | - | - | 6 | 1 | ||
2020–21 | Հունաստանի Սուպերլիգա | 5 | 0 | 1 | 0 | - | 0 | 0 | 6 | 0 | ||
2021–22 | Հունաստանի Սուպերլիգա | 14 | 0 | 1 | 0 | - | 7[Ն 1] | 0 | 22 | 0 | ||
Ընդամենը | 23 | 1 | 4 | 0 | - | 7 | 0 | 34 | 1 | |||
Ֆամալիկան | 2022–23 | Պրիմերա Լիգա | 25 | 0 | 6 | 0 | 4 | 0 | - | 35 | 0 | |
2023–24 | Պրիմերա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | - | 1 | 0 | ||
Ընդամենը | 26 | 0 | 6 | 0 | 4 | 0 | - | 36 | 0 | |||
Ընդամենը կարիերայում | 94 | 1 | 14 | 0 | 4 | 0 | 7 | 0 | 119 | 1 |
Միջազգային
խմբագրել2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ[16][18]։
Ազգային հավաքական | Թվական | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Ալբանիա | 2018 | 2 | 0 |
2019 | 0 | 0 | |
2020 | 3 | 0 | |
2021 | 3 | 0 | |
2022 | 5 | 0 | |
2023 | 2 | 0 | |
Ընդամենը | 15 | 0 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրել- ՊԱՕԿ
- Հունաստանի գավաթ՝ 2020-2021, փոխչեմպիոն՝ 2021-2022
Նշումներ
խմբագրել- ↑ Ելույթները ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Grekët "përulen" para talentit të shqiptarit» [The Greeks "humble" in front of the Albanian talent] (Albanian). Albsport. 18 January 2018. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 19 January 2018-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kallithea vs. Panaitolikos - 14 December 2016». Soccerway. Վերցված է 12 January 2017-ին.
- ↑ «Panaitolikos vs. PAOK - 11 January 2017». Soccerway. Վերցված է 12 January 2017-ին.
- ↑ «Στον ΠΑΟΚ ο Enea Mihaj». sportsup.gr. Վերցված է 21 June 2019-ին.
- ↑ «Enea Mihaj assina por três temporadas» [Enea Mihaj signs for three seasons] (եվրոպական պորտուգալերեն). FC Famalicão. 15 August 2022. Վերցված է 11 November 2023-ին.
- ↑ «Kombëtarja U-19, në turneun "Roma Caput Mundi"» [The U-19 national team, in the tournament “Roma Caput Mundi”] (Albanian). FSHF.org. 28 February 2016. Արխիվացված է օրիգինալից 22 October 2017-ին. Վերցված է 25 November 2017-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «FSHF skandal me Shpresat, fshihet lista e Kombëtares U-21». Panorama.com.al. Panorama Sport. 2014-06-20. Վերցված է 12 January 2017-ին.
- ↑ «Israel-Albania / Under-21 2017». UEFA. Վերցված է 12 January 2017-ին.
- ↑ «Kombëtarja U-21, pak risi në miqësoret ndaj Moldavisë» [Under-21 national team, less innovation against Moldova] (Albanian). Panorama Sport. 18 March 2017. Վերցված է 3 January 2018-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kundër Izraelit dhe Skocisë, Panucci shpall listën. Emra të rinj, por edhe rikthime» (ալբաներեն). Top Channel. 1 September 2018. Վերցված է 6 April 2023-ին.
- ↑ «Scotland 2–0 Albania». European Football. 10 September 2018. Վերցված է 6 April 2023-ին.
- ↑ «E FUNDIT/ Ardian Ismajli mungon kundër Polonisë, Silvinjo thërret mbrojtsin nga Portugalia» (ալբաներեն). Sport Ekspres. 19 March 2023. Վերցված է 5 April 2023-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ Վիճակագրությունը UEFA.com կայքում
- ↑ 16,0 16,1 71942/Enea_Mihaj.html(անգլ.)
- ↑ «Profile Enea Mihaj, Famalicão: Info, news, matches and statistics | BeSoccer». www.besoccer.com (անգլերեն). Վերցված է 2024-08-06-ին.
- ↑ eu-football.info https://eu-football.info/_player.php?id=30430. Վերցված է 2024-08-06-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- «Enea Mihaj profile» (Greek). Superleague Greece. Արխիվացված է օրիգինալից 30 March 2019-ին. Վերցված է 19 January 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)