Էնդրյու Լինքոլն

բրիտանացի դերասան

Էնդրյու Լինքոլն (անգլ.՝ Andrew Lincoln, ծնված որպես՝ Էնդրյու Ջեյմս Քլաթերբակ (Andrew James Clutterbuck), սեպտեմբերի 14, 1973(1973-09-14)[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հեռուստատեսության և կինոյի դերասան, ռեժիսոր։ Առավել հայտնի է «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի գլխավոր հերոս Ռիք Գրայմսի դերով։ Լինքոլնի մասնակցությամբ այլ հայնտի բազմասերիանոց ֆիլմերից են «Այս կյանքը» (BBC հեռուստալիքով) և «Ուսուցիչները» (Channel 4 հեռուստաալիքով)։

Էնդրյու Լինքոլն
անգլ.՝ Andrew Lincoln
Լինքոլնը 2012-ի հոկտեմբերին
Ծնվել էսեպտեմբերի 14, 1973 (50 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա Լոնդոն, Անգլիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1994)[1] և Բիչեն Քլիֆ դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԱզգությունԱնգլիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1994–այժմ
ԸնտրանիՔայլող մեռյալները
Ամուսին(ներ)Գել Անդերսոն (2006–այժմ)
Երեխա(ներ)2 զավակ
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0511088

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Էնդրյու Ջեյմս Քլաթերբակը (Լինքոլն կեղծանվամբ) ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 14-ին Լոնդոն քաղաքում հարավաֆրիկացի բուժքրոջ և բրիտանացի ինժեներ-շինարարի ընտանիքում։ Մեծացել է Հալլ կոչվող վայրում, սակայն 10 տարեկան հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Բաթում գտնվող նոր բնակավայր[3]։

Իր ամառն անցկացրել Է Լոնդոնի Երիտասարդական ազգային թատրոնում և այնտեղ հետաքրքրվել է դերասանական կարիերայով[4]։ «Beechen Cliff School» դպրոցն ավարտելուց հետո, որտեղ ստացել է իր առաջին դերասանական՝ Լովկով Պլուտի դերը «Օլիվեր» բեմադրությունում[5], Էնդրյուն ուսումը շարունակել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում (RADA), որտեղ փոխել է իր ազգանունը Քլաթերբակից Լինքոլն։ Նրա ավագ եղբայրը՝ Ռիչարդ Քլաթերբակը, Բրեդֆորդ նա Էյվոնում գտնվող Սանկտ Լորենս դպրոցի տնօրենն է, որը հիմնադրվել է 2011 թվականին։

Կարիերա խմբագրել

Էնդրյու Լինքոլնը էկրանում առաջնաելույթ է ունեցել «Drop the Dead Donkey» ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի էկրան բարձրանալուց հետո, որտեղ խաղացել է շերիֆի նախկին օգնական Ռիք Գրայմսի և փրկվածների ոչ մեծ խմբի առաջնորդի գլխավոր դերը։ Հայտնի է դարձել նաև BBC-ի «Այս կյանքը» հեռուստատեսային դրամայի էկրան բարձրանալուց հետո։ Էնդրյու Լինքոլնը Մեծ Բրիտանիայում ոչ միայն ֆիլմ է հնչյունավորել, այլ նաև դարձել է ռադիոյի գովազդային հոլովակների ձայն։

2006 թվականի հունիսի 10-ին ամուսնացել է «Ջեթրո Թալ» ռոք-խմբի մենակատար Յեն Անդերսոնի դստեր՝ Գաելի Անդերսոնի հետ։ 2007 թվականին ծնվել է Գաելի Անդերսոնի և Էնդրյու Լինքոլնի դուստրը՝ Մաթիլդան, իսկ 2009 թվականին՝ որդին՝ Արթուրը։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Տարի Հայերերն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 հֆ N7
N7
Էնդի
1995 ֆ Բանդան Բոստոնից Boston Kickout Թեդ
1996-1997 ս Այս կյանքը This Life Էդգար Կուկ
1996 հֆ Այստեղ Over Here Կապի
1996 ս Բժիշկ Էլինոր Բրոմվել Bramwell Մարտին Ֆրեդերիքս
1999 կֆ Մարդու լավագույն ընկերը A Man's Best Friend Ման
1999 ս Մերսի Բլյուզ Mersey Blues պատմիչ
2000 հֆ Ռմբակոծիչ Bomber Կապիտան Բիլի Բիրն
2000 ֆ Գանգստեր № 1 Gangster No. 1 Մաքսի Քինգ
2000 ֆ Հանցավոր հրեշտակներ Offending Angels Սեմ
2003 հֆ Բանականության նահանգ State of Mind Ջուլիան Լաթիմեր
2003 ֆ Իրական սեր Love Actually Մարկ
2003 ս Թրևորի սպորտի աշխարհ Trevor's World of Sport Մարկ Բոդեն
2004 վֆ Լինել դրական Being Positive պատմիչ
2005-2006 ս Մահից հետո Afterlife պրոֆեսոր Ռոբերտ բրիջ
2007 հֆ Այս կյանքը + 10 This Life + 10 Էդգար Կուկ
2008 հֆ Այն, ինչի մասին ես քեզ չեմ ասել The Things I Haven't Told You Ռեյ
2010 ս Պատասխան հարված Strike Back Հյու Քոլինսոն
2010-2018 ս Քայլող մեռյալները The Walking Dead Ռիք Գրայմս
2018 ս Վախեցեք քայլող մեռյալներից Fear the Walking Dead Ռիք Գրայմս (կամեո)

Ռեժիսոր խմբագրել

  • 2003՝ Ուսուցիչներ / Teachers (2 էպիզոդ։ 3.12 և 3.13)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Կատեգորիա Տարի Արդյունք Սերիալ / Ֆիլմ
BAFTA TV Award
Ռեժիսորի լավագույն առաջնաելույթ (հորինված պատմություն)
2004 Առաջադրված «Ուսուցիչներ»
«Սատուրն» մրցանակ
Հեռուստասերիալում/հեռուստաֆիլմում լավագույն դերասան
2011 Առաջադրված «Քայլող մեռյալները»
2013 Առաջադրված
2015 Հաղթանակ
[6]
2016 Առաջադրված
2017 Հաղթանակ
2018 Առաջադրված
«Իմպերիա» մրցանակ
Լավագույն առաջնաելույթ 2004 Առաջադրված «Իրական սեր»
People’s Choice Awards
Սիրված հեռուստատեսային դերասան գիտական ֆանտաստիկայում/ֆանտազիայում 2014 Առաջադրված

[7]

Սիրված հեռուստատեսային հակահերոս Հաղթանակ[7] «Քայլող մեռյալները»
Սիրված հեռուստատեսային դերասան գիտական ֆանտաստիկայում/ֆենթեզի 2017 Առաջադրված

[8]

Մոնտե Կառլոյի հեռուստատեսային փառատոն
«Ոսկե Նիմֆա» դրամատիկական սերիալում լավագույն դերասան
2007 Հաղթանակ «Մահից հետո»
Հեռուստատեսային քննադատների ընտրություն Դրամատիկական սերիալում լավագույն դերասան 2013 Առաջադրված «Քայլող մեռյալները»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andrew LincolnRoyal Academy of Dramatic Art.
  2. Deutsche Nationalbibliothek Record #1018483632 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Andrew Lincoln: My family values» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Official London Theatre». Official London Theatre (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  5. «This actor's life: Andrew Lincoln is an altogether different animal in». The Independent (անգլերեն). 2009 թ․ մարտի 26. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  6. By Tarun Mazumdar (2015 թ․ հունիսի 27). «ibtimes.com.au «Saturn Awards: 'The Walking Dead' Wins, Andrew Lincoln And Melissa McBride Win Best Actor And Best Supporting Actress Awards»» (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 People’s Choice Awards 2014: FULL LIST of Winners
  8. People’s Choice Awards 2017: Full List Of Winners

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Լինքոլն» հոդվածին։