Էմորի Էնդրյու Թեյթ III (անգլ.՝ Emory Andrew Tate III , դեկտեմբերի 1, 1986(1986-12-01)[3], Ուոլթեր Ռիդի անվան ռազմական բժշկական կենտրոն, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան[4][5]), ամերիկա-բրիտանացի մեդիա դեմք, գործարար և նախկին պրոֆեսիոնալ քիքբռնցքամարտիկ։

Էնդրյու Թեյթ
Andrew Tate
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վաշինգտոն ԿՇ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ[1]
Կարողություն710 միլիոն ԱՄՆ դոլար[2]
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ, քիքբոքսեր, ինֆլյուենսեր, ինտերնետային հայտնիություն, հեռուստատեսային դեմք, թվային մարքեթինգի փորձագետ, պոդքաստեր, ձեռնարկատեր և դերասան
ԱշխատանքԳործարար
ինֆլուենսեր
ԾնողներԷմորի Թեյթ
(հայր)
Էյլին Թեյթ
(մայր)
Կայքcobratate.com
 Andrew Tate Վիքիպահեստում
(աուդիո)
(աուդիո)
Էնդրյու Թեյթի ձայնը

Ծնվել է Չիկագո քաղաքում՝ շախմատի միջազգային վարպետ Էմորի Թեյթի ընտանիքում։ Նախնական ճանաչման է արժանացել քիքբոքսինգ սպորտաձևում ունեցած ելույթներով, անցկացրած 86 հանդիպումներից հաղթանակելով 76-ում (որոնցից 32-ը՝ նոկաուտով) և նվաճելով աշխարհի բազմաթիվ տիտղոսներ։ Մարզական կարիերայից զատ, հայտնի է նաև որպես հաջող գործարար, ով ներգրավված է անշարժ գույքի, առցանց բիզնեսի և ինքնօգնության քոուչինգի ոլորտներում։ Ունի հեղինակային առցանց դասընթացներ և ծրագրեր՝ ուղղված անձի ինքնազարգացմանն ու ֆինանսական հաջողությանը։

Սոցցանցերում Թեյթի ներկայությունը գրավել է և՛ համակիրների, և՛ քննադատների, սեփական հայացքների և գործողությունների շուրջ հաճախ ծագող բանավեճերով։ Քննադատական որոշ շրջաններում ձեռք է բերել «թունավոր առնականության արքայի» համբավը[6]։

2022 թվականի դեկտեմբերին Թեյթը եղբոր՝ Տրիստանի և ևս երկու կանանց հետ ձերբակալվեցին Ռումինիայում։ Բոլորին հետագայում մեղադրանք ներկայացվեց բռնաբարության, մարդկանց թրաֆիքինգի և կանանց սեռական շահագործման նպատակով կազմակերպված հանցավոր խումբ ստեղծելու մեջ։ Թեյթ եղբայրները հերքեցին իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները[7]։ Ռումինիայի ոստիկանության պնդմամբ, խումբը ստիպել էր ենթադրյալ զոհերին ստեղծել վճարովի պոռնոգրաֆիական կայք, որը ֆինանսական օգուտ պետք է բերեր մեղադրյալ քառյակին[8]։ 2023 թվականի հուլիսին հաղորդվեց, որ մեղադրող կողմից երկու անձ ընդհատակ անցան՝ ենթադրյալ առցանց ահաբեկումներից հետո[9], իսկ Թեյթ եղբայրները զրպարտության համար դատական հայց ներկայացրին՝ պահանջելով 5 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցում մեղադրողներից մեկի դեմ[10]։ 2024 թվականի տարեսկզբի դրությամբ, խումբը շարունակում է մնալ դատական նախաքննական սահմանափակումներով հսկողության տակ, ինչը Թեյթը բողոքարկել է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andrew Tate: 'Misogynist' influencer 'converts to Islam' — 2022.
  2. «Andrew Tate Net Worth 2024». geeksforgeeks.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  3. Andrew Tate on TwitterX Corp., 2022.
  4. 4,0 4,1 Who is Andrew Tate, the incendiary influencer arrested in Romania?NYC: News Corp, 2022. — ISSN 1090-3321; 2641-4139
  5. 5,0 5,1 Why Social Media Sites Are Removing Andrew Tate’s Accounts / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2022. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. Multiple sources:
  7. Wright, George; Murphy, Matt (2023 թ․ հունիսի 20). «Andrew Tate charged with rape and human trafficking». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  8. Wright, George; Murphy, Matt (2022 թ․ դեկտեմբերի 30). «Andrew Tate detained in Romania over rape and human trafficking case». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.
  9. Winsor, Morgan (2023 թ․ հուլիսի 15). «Andrew Tate accusers forced into hiding after online harassment from 'troll army,' lawyer says». ABC News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «Andrew Tate loses his appeal to ease judicial restrictions as human trafficking case continues». AP News (անգլերեն). 2024 թ․ հունվարի 30. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Թեյթ» հոդվածին։