Էնդրիկ Ֆելիպե
Էնդրիկ Ֆելիպե Մորեյրա դե Սոուզա (պորտ.՝ Endrick Felipe Moreira de Sousa;հուլիսի 21, 2006[1], Taguatinga, Դաշնային շրջան, Բրազիլիա[2]) կամ ուղղակի Էնդրիկ (պորտ.՝ Endrick) Բրազիլացի ֆուտբոլիստ «Պալմեյրաս» ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող։ 2024 թվականի հուլիսի 21-ին կճանաչվի «Ռեալ Մադրիդ» ակումբի խաղացող։ Համարվում է աշխարհի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը[3][4][5][6][7][8]։
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 2006[1] (17 տարեկան) | ||
Ծննդավայր | Taguatinga, Դաշնային շրջան, Բրազիլիա[2] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վաղ տարիներ խմբագրել
Էնդրիկը արդեն 4 տարի է զբաղվում է ֆուտբոլով։ Նրա հայրը YouTube-ում հրապարակել է որդու գոլերը և հույս ուներ Բրազիլիայի ակադեմիայի հրավեր ստանալու համար[7]։ Էնդրիկը շատ էր ցանկանում ֆուտբոլիստ դառնալ, որպեսզի օգներ ընտանիքին, քանի որ հայրը գործազուրկ էր[8][9]։
Ակումբային կարիերա խմբագրել
Էնդրիկը 11 տարեկանում միացել է «Պալմեյրասի» ակադեմիային[9]։ Ակումբի պատանեկան թիմերում անցկացրած 5 տարիների ընթացքում նա անցկացրել է 169 հանդիպում և դարձել 165 գոլի հեղինակ[7][8]։ 2022 թվականին մասնակցել է Սան Պաուլոյի պատանեկան գավաթի խաղարկությանը։ Առաջնությունում Էնդրիկը 7 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ և ճանաչվել է առաջնության լավագույն ֆուտբոլիստը[10][11]։ Մրցաշարից հետո Էնդրիկը ձեռք բերեց մեծ ճանաչում, ինչպես նաև հետաքրքրություն ձեռք բերեց եվրոպական ֆուտբոլի հսկաների մոտ[12][13][14]։
2022 թվականի հուլիսի 21-ին, երբ Էնդրիկը դարձավ 16 տարեկան, նա պաշտոնապես պայմանագիր կնքեց «Պալմեյրասի» հետ մինչև 2025 թվականը[15][16]։ 2022 թվականի հուլիսի 30-ին Էնդրիկը գրանցվել է Լիբերտադորեսի գավաթին մասնակցելու համար[17][18]։ Օգոստոսի 6-ին Էնդրիկը, ապաքինվելով թեթև վնասվածքից, սկսեց մարզվել «Պալմեյրասի» գլխավոր թիմի հետ՝ ակումբի կողմից որպես խաղացող գրանցվելուց հետո[19]։
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Էնդրիկն իր առաջնախաղը նշեց «Պալմեյրասի» գլխավոր թիմում՝ «Կորիտիբա» ակումբի դեմ խաղում[20]։ 20 օր անց՝ հոկտեմբերի 26-ին, «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում նա փոխարինման դուրս եկավ 1 խաղակեսից հետո և խփեց իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին երկու գոլերը։ Նա նաև դարձավ «Պալմեյրասի» պատմության ամենաերիտասարդ ռմբարկուն[21]։
2022 թվականի դեկտեմբերի 5-ին «Ռեալը Մադրիդը» հայտարարեց Էնդրիկի հետ մինչև 2027 թվականը պայմանագիր ստորագրելու մասին՝ մինչև 2030 թվականը երկարաձգելու հնարավորությամբ, որը կսկսվի 2024 թվականի հուլիսին, երբ նա կդառնա 18 տարեկան[22]։ Տրանսֆերային գումարը կազմել է 35 միլիոն եվրո՝ հաշվի առնելով հետագա 25 միլիոն բոնուսները։
2023 թվականի ապրիլի 2-ին Էնդրիկը խփեց իր առաջին գոլը Պաուլիստա լիգայում «Ագուա Սանտայի» դեմ խաղում[23]։ 2023 թվականի ապրիլի 21-ին իր առաջնախաղը նշել է Լիբերտադորեսի գավաթում, փոխարինման դուրս գալով «Սերրո Պորենտոյի» դեմ խաղում[24][25]։
2023 թվականի դեկտեմբերի 7-ին Ա Սերիայի եզրափակչում 38-րդ տուրի «Կրուզեյրոյի» դեմ խաղում, նա գոլ է խփել և օգնել իր թիմին նվաճել ոսկե մեդալներ մրցաշարում[26]։
Կարիերան հավաքականում խմբագրել
2022 թվականի մարտի 18-ին Էնդրիկը հրավիրվել է Բրազիլիայի մինչև 17 տարեկանների հավաքական՝ Ֆրանսիայում կայանալիք Մոնտեգնուի ընկերական մրցաշարին մասնակցելու համար։ 4 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, նա դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկուն և լավագույն խաղացողը իսկ Բրազիլիայի հավաքականը 1984 թվականից ի վեր առաջին անգամ հաղթեց այս մրցաշարում[27]:.
2023 թվականի նոյեմբերի 6-ին նա առաջին անգամ հրավիրվեց Բրազիլիայի հավաքական՝ մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին՝ դառնալով ամենաերիտասարդ խաղացողը, ով հրավիրվել է հիմնական հավաքական 1994 թվականից ի վեր[28]։ Նոյեմբերի 17-ին առաջնախաղն է նշել Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում (1:2), փոխարինելով Ռաֆինյային 82-րդ րոպեին[29]։
Խաղային ոճ խմբագրել
Լավ հարվածով ձախլիկ հարձակվող Էնդրիկին համեմատում են լեգենդար բրազիլացի հարձակվողներ Ռոնալդոյի և Ռոմարիոյի հետ[30][31]։ Նրա կուռքը Կրիշտիանու Ռոնալդուն է[32]։
Ձեռքբերումներ խմբագրել
Թիմային ձեռքերումներ խմբագրել
- «Պալմեյրաս»
- Բրազիլիայի չեմպիոն (2)։ 2022, 2023
- Սան Պաուլո նահանգի չեմպիոն։ 2023
- Բրազիլիայի Սուպերգավաթի հաղթող։ 2023
Անձնական ձեռքբերումներ խմբագրել
- Բրազիլիայի առաջնության լավագույն նորեկը։ 2022
Կատարողական վիճակագրություն խմբագրել
Խաղերը հավաքականում խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.transfermarkt.com/endrick/profil/spieler/971570
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/save/https://www.dm.com.br/esportes/de-valparaiso-de-goias-para-brilhar-no-palmeiras-105364?_=amp
- ↑ «Endrick: 15 year-old Brazilian wonderkid scores Puskas Award contender for Palmeiras». Givemesport.com (անգլերեն). 2022 թ․ հունվարի 20.
- ↑ «Fifa cita ídolos do Palmeiras e destaca o gol de bicicleta de Endrick na Copinha». Goal.com (պորտուգալերեն). 2022 թ․ հունվարի 21.
- ↑ «Nas bocas do mundo: Saiba quem é Endrick, o jogador do Palmeiras que já é cobiçado pelo Barça». Record.pt (պորտուգալերեն). 2022 թ․ հունվարի 21.
- ↑ «Endrick». Football Talents Scout. 2022 թ․ հունվարի 10.
- ↑ 7,0 7,1 7,2 «Endrick, do Palmeiras, é eleito o craque da Copinha em enquete do ge». GloboEsporte.com (պորտուգալերեն). 2022 թ․ հունվարի 25.
- ↑ 8,0 8,1 8,2 ««Папа, я хочу быть как Роналду». Суперталант из Бразилии забил 171 гол в 175 играх». Чемпионат. 2022 թ․ հունվարի 29.
- ↑ 9,0 9,1 «Endrick emerging as Brazil's next star striker at 15». www.bbc.co.uk (անգլերեն).
- ↑ «Franceses se juntam a Real Madrid e ingleses para observar joia do Palmeiras; veja por que assédio não preocupa clube paulista». ESPN (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 18.
- ↑ Ambrósio, Tauan. (2022 թ․ հունվարի 28). «Endrick: Brazil's new €45m wonderkid has European giants fighting over him». Goal.com (անգլերեն).
- ↑ «Man City dealt Erling Haaland 'blow' as Gary Lineker hails 'special' Brazilian teenage sensation». Manchester Evening News (անգլերեն). 2022 թ․ հունվարի 21.
- ↑ «FC Barcelona Want To Sign 15-Year-Old Brazilian Wonderkid». Forbes (անգլերեն). 2022 թ․ հունվարի 13.
- ↑ «Barça to step up scouting of Endrick as Palmeiras eye semifinal». Sport.es (իսպաներեն). 2022 թ․ հունվարի 19.
- ↑ «Endrick turns 16 and signs his first professional contract with Palmeiras». onefootball.com (անգլերեն). 2022 թ․ հուլիսի 21.
- ↑ «Primeiro contrato profissional de Endrick no Palmeiras é publicado no BID». Gazeta Esportiva (պորտուգալերեն). 2022 թ․ հուլիսի 28.
- ↑ «Palmeiras : Endrick inscrit pour les quarts de finale de la Copa Libertadores». Footmercato. 2022 թ․ հուլիսի 21.
- ↑ «Endrick espera ajudar o Palmeiras a conquistar título mundial: 'Dá para buscar o bi'». Lance (պորտուգալերեն).
- ↑ «Endrick completa transição e participa de treino do Palmeiras». Globo esporte (պորտուգալերեն).
- ↑ «Endrick estreia bem pelo Palmeiras, quase faz dois gols e desabafa: 'Foi pelo meu avô'». Lance (պորտուգալերեն). 2022 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Endrick vira o jogador mais jovem a fazer gol pelo Palmeiras». ge.globo.com (պորտուգալերեն). 2022 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Official Announcement: Endrick». realmadrid.com (անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 15.
- ↑ «Agua Santa vs. Palmeiras». soccerway.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Endrick debuta en Libertadores sin gol pero con jugadas de crack». Marca (իսպաներեն). 2023 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Estreia de Endrick pelo Palmeiras na Libertadores tem destaque na imprensa da Espanha». ge.globo.com (պորտուգալերեն). 2023 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Суетов, Андрей (2023 թ․ դեկտեմբերի 7). ««Палмейрас» сыграл вничью с «Крузейро» и стал чемпионом Бразилии». Чемпионат.
- ↑ Miller, Nick (2022 թ․ հոկտեմբերի 28). «Watching Endrick: Low centre of gravity, deadly finishing and pace to make defenders look stupid» (անգլերեն). The Athletic.
- ↑ «17-летний будущий форвард «Реала» Эндрик был впервые вызван в сборную Бразилии». Чемпионат. 2023 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Colombia vs. Brazil - 17 November 2023 - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Lavieri: 'Endrick está mais para Ronaldo ou Romário do que para Vini Jr'». Universo Online (պորտուգալերեն). 2022 թ․ հունվարի 10.
- ↑ «Chelsea join Manchester United, Barcelona and Real Madrid in race to sign 'next Ronaldo'». football.london (անգլերեն). 2022 թ․ հունվարի 22.
- ↑ «Pai de Endrick revela inspiração do filho em Cristiano Ronaldo: 'Quer ser igual'». NossoPalestra.com.br (պորտուգալերեն). 2022 թ․ հունվարի 20.