Արգանդի պարանոցի պոլիպ

(Վերահղված է Էնդոցերվիկալ պոլիպից)

Արգանդի պարանոցի պոլիպ, հաճախ հանդիպող բարորակ պոլիպ կամ ուռուցք, որն առաջանում է արգանդի պարանոցային խողովակի ներքին մակերեսին[2]։ Նրանք կարող են առաջացնել անկանոն դաշտանային արյունահոսություն, բայց ավելի հաճախ լինում են անախտանիշ։ Բուժումը իրենից ներկայացնում է պարզապես պոլիպի հեռացում, ինչից հետո կանխատեսումը սովորաբար դրական է։ Արգանդի պարանոցի պոլիպների մոտ 1%-ում կարող են առկա լինել նեոպլաստիկ բջիջներ, ինչը կարող է բերել քաղցկեղի զարգացման։ Դրանք ավելի հաճախ հանդիպում են նախկինում հղիություններ ունեցած, նախադաշտանադադարային տարիքում գտնվող կանանց մոտ։

Արգանդի պարանոցի պոլիպ
Ուլտրաձայնային հետազոտության միջոցով երևում է արգանդի պարանոցի պոլիպը։
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունԳինեկոլոգիա
 Cervical polyp Վիքիպահեստում
Արգանդի պարանոցի պոլիպի հյուսվածաբանական պատկերը։ Պոլիպը կազմված է էնդոեցրվիկալ էպիթելից և գեղձերից (գեղձային գլանաձև շերտ), այտուցված ստրոմայից և պարզ կանգից։ Ներկված է հեմատօքսիլին/էոզինով[1]

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպները սովորաբար լինում են անախտանիշ[3]։ Ախտանիշների առկայության դեպքում դրանք կարող են ներառել՝ միջդաշտանային արյունահոսություն, առատ դաշտանային արյունահոսություն, դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց մոտ արգանդային արյունահոսություն, արյունահոսություն սեռական ակտից հետո և մածուցիկ, սպիտակավում կամ դեղնավուն հեշտոցային արտադրություն (լեյկորեա)[4][5][6][7]։

Պատճառներ խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպների առաջացման պատճառը դեռևս պարզ չէ, սակայն նրանք շատ հաճախ կապված են արգանդի պարանոցի բորբոքային պրոցեսների հետ[8]։ Նրանք նաև կարող են առաջանալ էստրոգենի բարձր մակարդակի կամ արգանդի պարանոցի արյունատար անոթների խցանման հետևանքով[4]։

Ախտորոշում խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպները կարելի է հայտնաբերել փոքր կոնքի հետազոտության ժամանակ, նրանք արգանդի պարանոցից դուրս ցցված կարմիր կամ մանուշակագույն գոյացություններ են[4]։ Ախտորոշումը կարելի է հաստատել արգանդի պարանոցի բիոպսիայի միջոցով, որը ցույց կտա պոլիպում առկա բջիջների բնույթը[4]։

Կառուցվածք խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպները մատնաձև գոյացություններ են, որոնց տրամագիծը չի գերազանցում 1 սանտիմետրը[4][5]։ Նրանք սովորաբար ունեն բաց կարմիր գույն և սպունգանման կառուցվածք[3]։ Նրանք կարող են արգանդի պարանոցին կպած լինել երկար և նեղ ոտիկով և երբեմն նաև դուրս ցցվել դեպի հեշտոց և շատ նման լինել էնդոմետրիումի պոլիպին կամ արգանդի սուբմուկոզ միոմային[5]։

Բուժում խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպը կարելի է հեռացնել օղակաձև սեղմիչներով[9]։ Պոլիպը նաև կարելի է հեռացնել նրա հիմքը կապելով, այնուհետև հատելով այն[4]։ Պոլիպի մնացած հիմքը այնուհետև կարելի է հեռացնել լազերի կամ կաուտերիզացիայի միջոցով[4]։ Պոլիպի ինֆեցկման դեպքում հնարավոր է հակաբիոտիկի կարիք լինել[4]։

Կանխատեսում խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպների 99%-ը մնում են բարորակ և միայն 1%-ում կարող են առաջանալ նեոպլաստիկ փոփոխություններ[10]։ Արգանդի պարանոցի պոլիպները շատ հազվադեպ են կրկնվում[4]։

Համաճարակաբանություն խմբագրել

Արգանդի պարանոցի պոլիպները ամենից հաճախ հանդիպում են երեխամներ ունեցող և պերիմենոպաուզայի մեջ գտնվող կանանց մոտ[3]։ Նրանք հազվադեպ են հանդիպում դաշտան չտեսած աղջիկների կամ դաշտանադադարում գտնվող կանանց մոտ[7]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anissa Ben Amor. (2022). «Cervical Ectropion». StatPearls, National Center for Biotechnology Information. PMID 32809544. Last Update: November 14, 2021.
    - This book is distributed under the terms of the Creative Commons Attribution 4.0 International License
  2. Boon, Mathilde E.; Albert J. H. Suurmeijer (1996). The Pap Smear. Taylor & Francis. էջ 87. ISBN 3-7186-5857-7.
  3. 3,0 3,1 3,2 Zuber, Thomas J.; E. J. Mayeaux (2004). Atlas of Primary Care Procedures. Lippincott Williams & Wilkins. էջեր 254–256. ISBN 0-7817-3905-5.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Smith, Melanie N. (2006 թ․ մայիսի 10). «Cervical polyps». MEDLINE. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 Bates, Jane (1997). Practical Gynaecological Ultrasound. Cambridge University Press. էջ 77. ISBN 1-900151-51-0.
  6. Papadakis, Maxine A.; Stephen J. McPhee; Roni F. Zeiger (2005). Current Consult Medicine 2006. McGraw-Hill Professional. էջ 60. ISBN 0-07-145892-1.
  7. 7,0 7,1 Bosze, Peter; David M. Luesley (2004). Eagc Course Book on Colposcopy. Informa Health Care. էջ 66. ISBN 963-00-7356-0.
  8. «Cervical Polyps» (PDF). Doncaster and Bassetlaw Hospitals (NHS). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  9. Moore, Anne (2001 թ․ սեպտեմբերի 20). «How Should I Treat Postcoital Bleeding in a Premenopausal Patient?». Medscape.com. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.
  10. Tillman, Elizabeth. «Short Instructor Materials» (PDF). Centers for Disease Control and Prevention. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ ապրիլի 23. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդի պարանոցի պոլիպ» հոդվածին։