Էյր Արմենիա, ավիաընկերություն, որը կատարում է բեռնափոխադրումների և ուղևորների տեղափոխում ԱՊՀ և եվրոպական երկրներ։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում։ Գրանցման (կցագրման) օդանավակայանը համարվում է «Զվարթնոց» միջազագային օդանավակայանը։ Ավիաընկերությունը ստեղծվել է 2003 թվականին և սկսել է իր գործունեությունը նույն թվականի մարտի 18-ին՝ կատարելով բեռնափոխադրումների թռիչքներ։ 2013 թվականի հուլիսին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ընկերությանը տրամադրեց մարդատար թռիչքներ կատարելու լիցենզիա[1]։

Էյր Արմենիա
ՕՏՄԱ
QN
ՔԱՄԿ
ARR
Պայմանականչ
AIR ARMENIA
Հիմնադրվել է2003
ԿենտրոններԶվարթնոց
ԳլխամասԵրևան, Հայաստան

Առաջին մարդատար չվերթը կատարվեց 2013 թվականի հոկտեմբերի 23-ին։

2014 թ. սեպտեմբերից չվերթները դադարեցվել են։ Նախատեսվում էր դրանք վերսկսել 2015 թ. մայիսին, սակայն ներդրումների ուշացման պատճառով այն տեղափոխվեց 2018 թ.

Ուղղություններ խմբագրել

 
«Էյր Արմենիա» ընկերության օդանավը Վնուկովո օդակայանում

«Էյր Արմենիա» ավիաընկերությունն իրականացնում է կանոնավոր չվերթներ հետևյալ ուղղություններով (2014 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ)`

Օր Չվերթ Թռիչք Վայրէջք Ուղղություն
ամեն օր QN910 09:45 12:35   Մոսկվա Վնուկովո
ամեն օր QN912 18:40 21:30   Մոսկվա Վնուկովո
շաբաթը 2 անգամ QN106 06:30 08:20   Աթենք
շաբաթը 2 անգամ QN107 10:35 13:10   Ֆրանկֆուրտ
շաբաթը 1 անգամ QN981 02:45 08:00   Եկատերինբուրգ
շաբաթը 1 անգամ QN941 14:55 16:30   Կրասնոդար
շաբաթը 2 անգամ QN941 08:55 10:30   Կրասնոդար
շաբաթը 1 անգամ QN951 15:20 18:00   Սամարա
շաբաթը 2 անգամ QN921 13:40 17:25   Սանկտ Պետերբուրգ
շաբաթը 1 անգամ QN923 14:20 17:10   Նիժնի Նովգորոդ
շաբաթը 1 անգամ QN971 09:00 10:30   Սոչի
շաբաթը 1 անգամ QN971 09:30 10:35   Սոչի
շաբաթը 1 անգամ QN921 05:45 09:15   Սանկտ Պետերբուրգ
շաբաթը 2 անգամ QN101 14:10 17:10   Փարիզ

Չվերթներ խմբագրել

Ուղևորների չվերթ Air Armenia
Ինքնաթիռ գործում է պատվիրված է
Airbus A320 0 3
Sukhoi Superjet 100-95 0 4
Ընդամենը 0 7

Բեռնափոխադրում Air Armenia

Ինքնաթիռ Գործում է Պատվիրված է
AN-12 4
AN-32 1
Ընդամենը 5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Армянская авиакомпания Air Armenia приступит в августе к осуществлению пассажирских рейсов в Россию». Arminfo. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 30 июля 2013-ին.

Արտաքին հղումներ խմբագրել