Էյպեն (գերմ.՝ Eupen [ˈɔʏpən], ֆր.՝ Eupen [øpɛn], ист. ֆր.՝ Néau, վալոներեն՝ Neyåw), քաղաք Բելգիայի Լիեժի մարզում, սահմանակից է Գերմանիային։ Համայնքը հիմնականում գերմանախոս է, 2007 թվականի մարդահամարով ունի մոտ 18000 բնակիչ։ 1977 թվականին նրա կազմի մեջ մտավ Կելմիսը, որը մինչ այդ համարվում էր առանձին վարչական միավոր։

Քաղաք
Էյպեն
Eupen
Դրոշ Զինանշան
Flagge Eupen.svg BE Eupen COA.svg

Eupen008.jpg
ԵրկիրԲելգիա Բելգիա
Մակերես103,74 կմ²
ԲԾՄ260±1 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Խոսվող լեզուներֆրանսերեն, ֆլոմաներեն, գերմաներեն
Բնակչություն18313 մարդ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ087
Փոստային դասիչ4700[1] և 4701[1]
Պաշտոնական կայքeupen.be
##Էյպեն (Բելգիա)
Red pog.png

ԿրթությունԽմբագրել

Էյպենում է գտնվում գերմանախոս համայնքի ինքնավար ավագ դպրոցը (գերմ.՝ Autonome Hochschule in der deutschsprachigen Gemeinschaft), որը պատրաստում է մանկավարժներ (տարրական դպրոցի և նախադպրոցական), բուժքույրեր և բուժակներ։ Շրջանավարտները ստանում են բակալավրի կոչում։ Այս հաստատությունը հանդիսանում է Բելգիայի միակ գերմանալեզու բարձրագույն ուսումնական հաստատությունը։

ՄշակույթԽմբագրել

  • Ռեյնական կառնավալ գերմ.՝ Rheinicsh Carnival

Չնայած այս կառնավալը ամբողջ աշխարհում այնքան հայտնի չէ, որքան բրազիլականը, այնուհանդերձ՝ տոնական կառնավալային երթը, փետրվարյան ամենահայտնի և հետաքրքիր մշակութային իրադարձություններից է Եվրոպայում։ Ռեյնյան կառնավալները սկիզբ են առել դեռևս միջնադարից, սակայն իրենց ներկայիս երգիծական բնույթը ծնվել է XIX դարում՝ Հյուսիսային Ռեյնի տարածքում։ Այսօր այդ միջոցառումը դարձել է տոն, որի ժամանակ ծաղրում են քաղաքական գործիչներին և ցուցադրում իրենց վերաբերմունքը երկրում և աշխարհում ընթացող իրադարձությունների նկատմամբ։ Կառնավալի մասնակիցները ներկայանում են ամենատարբեր կերպարներով, իսկ որոշ հարթակներում ներկայացվում են նաև ահաբեկիչների տեսքով։

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Քաղաքապետարանի շենք
  • Հինգ եկեղեցի
    • Մենաստան-եկեղեցի (1771) բարոկկո ոճով
    • Սուրբ Նիկոլայի եկեղեցի (1727) բարոկկո ոճով
    • Սուրբ Լամբերտի մատուռ(1690)
    • Լյութերական եկեղեցի (1850) նեոգոթական ոճով
    • Սուրբ Իոսիֆի եկեղեցի (1871)
  • Լիբերմե դղյակը Կետնիսում

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել