Էմմա Տահմիզյան
Էմմա Տահմիզյան (բուլղար․՝ Емма Тахмизян, անգլ.՝ Emma Tahmizian, դեկտեմբերի 13, 1957, Պլովդիվ, Բուլղարիա), հայկական ծագմամբ բուլղարացի դաշնակահարուհի:
Էմմա Տահմիզյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1957 (63 տարեկան) Պլովդիվ, Բուլղարիա |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց |
ԿենսագրությունԽմբագրել
Էմմա Տահմիզյանը ծնվել է 1957 թվականին Պլովդիվում, Առաջին աշխարհամարտից հետո Բուլղարիայում հաստատված հայ գաղթականների ընտանիքում: Ութ տարեկանում արժանացել է Սոֆիայում կայացած ազգային փառատոնի մրցանակին: Սովորել է Բուլղարիայի ազգային երաժշտական ակադեմիայում (Կոնստանտին Գանևի դասարան): 1974-1985 թվականներին դարձել է մի շարք միջազգային մրցույթների հաղթող, այդ թվում` 1977 թվականին Ցվիկաուում Ռոբերտ Շումանի անվան դաշնակահարների և երգիչների միջազգային մրցույթի հաղթող: Հանդես է եկել Մոսկվայի, Լենինգրադի, Հալլեի, Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: 1985 թվականին Վան Կլիբերնի անվան դաշնամուրային միջազգային մրցույթին մասնակցությունից հետո մնացել է ԱՄՆ-ում և բնակություն հաստատել Նյու Յորքում: Կատարելագործվել է Ջուլիարդ դպրոցում (Ադել Մարկուս դասարան):
Հանդես է գալիս կամերային երաժշտության համերգներով, մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի Մերկին համերգասրահում, Բոստոնի Ջորդան սրահում, Սմիթսոնյան ինստիտուտում:
Դասավանդում է Վիսկոնսին նահանգի Լոուրենսա համալսարանում, ինչպես նաև՝ Բոուդին միջազգային երաժշտական փառատոնի ամառային դպրոցում[1]:
Մասնակցություն մրցույթներինԽմբագրել
- Ռոբերտ Շումանի անվան դաշնակահարների և երգիչների միջազգային VII մրցույթի 1-ին մրցանակի դափնեկիր (Ցվիկաու, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետություն, 1977)[2]
- Չայկովսկու անվան VII միջազգային մրցույթի 7-րդ մրցանակ (Մոսկվա, 1982)[3][4]
- Լիդս քաղաքում կայացած դաշնակահարների մրցույթի 6-րդ մրցանակ (Մեծ Բրիտանիա, 1984)[5]
- Վան Կլիբերնի անվան դաշնամուրային միջազգային մրցույթի 4-րդ մրցանակ (ԱՄՆ, 1985)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Teatime: Emma Tahmizian, piano»։ Bowdoin։ 2012։ Վերցված է 2014-03-24
- ↑ «Winners» (անգլերեն)։ Schumann Zwickau։ Վերցված է 2014-03-24
- ↑ «Международные конкурсы им. П. И. Чайковского»։ КомпактБук։ Վերցված է 2014-03-24
- ↑ «VII Международный конкурс им. П.И.Чайковского. Концерт лауреатов»։ Гостелерадиофонд։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-24-ին։ Վերցված է 2014-03-24
- ↑ Leeds International Pianoforte Competition
Արտաքին հղումներԽմբագրել
- «Emma Tahmizian, piano»։ Biographies of key organizations and personnel (անգլերեն)։ Nathan Currier Classical Composer։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-24-ին։ Վերցված է 2014-03-24
- Էմմա Տահմիզյանի մասին MusicBrainz կայքում