Էմմա Կաստելնուովո
Էմմա Կաստելնուովո (իտալերեն՝ Emma Castelnuovo, դեկտեմբերի 12, 1913[1][2], Հռոմ, Իտալիա[2][3] - ապրիլի 13, 2014[1][2], Հռոմ, Իտալիա[2][3]), իտալացի ուսուցչուհի, մաթեմատիկոս Գիդո Կաստելնուովոյի դուստրը, մաթեմատիկոս, ում կյանքում տեղի ունեցած իրադարձությունները փոխել են մաթեմատիկայի խնդիրների հանդեպ վերաբերմունքը 20-րդ դարի երկրորդ կեսին[6]։ Մաթեմատիկական կրթության միջազգային հանձնաժողովը (ՄԿՄՀ) ստեղծել է երկու մրցանակ, Ֆելիքս Քլեին մրցանակ, որով մաթմատիկոսները պարգևատրվում են ամբողջ կյանքի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար և Հանս Ֆրեուդենթալ մրցանակ, որով պարգևատրվում են հետազոտության ընդհանուր ծրագրերը։ 2013 թվականին Էմմա Կաստելնուովոյի ծննդյան 100-ամյակը նշելու առթիվ ՄԿՄՀ-ն որոշում է կայացրել ավելացնել երրորդ` Էմմա Կաստելնուովոյի անվան մրցանակ` ի ճանաչում նրա կարևոր ձեռքբերումների, որ արվել են մաթեմատիկական կրթության ոլորտում[7]։
Էմմա Կաստելնուովո | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1913[1][2] Հռոմ, Իտալիա[2][3] |
Մահացել է | ապրիլի 13, 2014[1][2] (100 տարեկան) Հռոմ, Իտալիա[2][3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ուսուցչուհի և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Liceo Torquato Tasso?[4] |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա[3] |
Ալմա մատեր | Հռոմի Սապիենզա համալսարան (1936)[1] |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[2] |
Պարգևներ | |
Հայր | Գվիդո Կաստելնուովո[2][3] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Էմմա Կաստելնուովոն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին, Հռոմում, Էլբինա և Գիդո Կաստելնուովոների ընտանիքում։ Նրա հայրը և հորեղբայրը երկուսն էլ մաթեմատիկայի պրոֆեսորներ էին։ 1908 թվականին Գիդոն եղել է Մաթեմատիկայի չորրորդ միջազգային համաժողովի նախագահը Հռոմում։ Կաստելնուովոն ավարտել է Հռոմի համալսարանը 1936 թվականին` թվաբանական երկրաչափություն մասնագիտացմամբ։ Սրանից հետո նա նույն համալսարանում աշխատել է որպես գրադարանավար։ Նա մշտական աշխատանքի մրցույթ է հաղթել 1938 թվականին, սակայն հրեաների հանդեպ ռասայական խտրականության պատճառով նա չի կարողացել աշխատել։ Իր կարիերայի սկզբում Կաստելնուովոն հնարավորություն էր փնտրում` աշակերտներին դասավանդելու համար։ Առաջին անգամ 1948 թվականին հրատարակված «Ինտուիտիվ երկրաչափություն ցածր դասարանների աշակերտների համար» (իտալերեն՝ Geometria intuitiva, per le scuole medie inferiori) դասագիրքը տարբեր խմբագրումներ է ունեցել մինչև 1964 թվականը և թարգմանվել է անգլերեն ու իսպաներեն։ Այն Կաստելնուովոյի համար միջազգային ասպարեզ դուրս գալու սկիզբ է դարձել, նրան հրավիրել են տարբեր աշխատանքային խմբեր ու հանդիպումների։ Կաստելնուովոն մեկն էր իտալացի երկու ներկայացուցիչներից, որ մասնակցում էին ժամանակակից մաթեմատիկայի վերաբերյալ քննարկումներին։ Կաստելնուովոն եղել է Մաթեմատիկական կրթությունների միջազգային հանձնաժողովի անդամ 1975-1978 թվականներին։ Կաստելնուովոն շատ ընդունված և տաղանդավոր մաթեմատիկոս էր։ Համալսարանում իր դասավանդման երկար տարիների ընթացքում նա ազդեցություն է ունեցել ոչ միայն իր ուսանողների, այլև` իր երիտասարդ գործընկերների վրա։ Իր ներշնչանքն ու ոգևորվածությունը նա դասախոսությունների միջոցով փոխանցել է իր սաներին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Esposti C. D., Lanciano N. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2018.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 OPAC SBN (իտալ.)
- ↑ https://dialnet.unirioja.es/servlet/articulo?codigo=4760651 — P. 11.
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ Orlando Lucia (ապրիլի 14, 2014)։ «Emma Castelnuovo, la matematica per antonomasia» (Italian)։ europaquotidiano։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է մայիսի 16, 2015
- ↑ The ICMI Emma Castelnuovo Award for Excellence in the Practice of Mathematics Education