Էմին Արսլան
Արսլան էմին (հուլիսի 13, 1868[1] կամ 1873, Choueifat, Ալեյի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - հունվարի 9, 1943[1], Բուենոս Այրես, Արգենտինա), օսմանյան դիվանագետ և քաղաքական գործիչ։ Ազգությամբ՝ արաբ։ Սովորել է Բեյրութի Սեն ժոզեֆ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ «Միություն և առաջադիմություն» կուսակցության հիմնադիրներից է։ Եղել է Սիրիայի փոխնահանգապետ, օսմանյան հյուպատոս Ֆրանսիայում, Բելգիայում և Արգենտինայում։ Առաջին աշխարհամարտի (1914-1918) նախօրեին և ընթացքում դեմ է եղել Թուրքիայի զինակցությանը Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ։
Էմին Արսլան արաբ․՝ أمين مجيد أرسلان | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1868[1] կամ 1873 |
Ծննդավայր | Choueifat, Ալեյի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Մահացել է | հունվարի 9, 1943[1] |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Գերեզման | Լա Չակարիտա գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | Դրուզներ |
Կրոն | իսլամ և Druzism? |
Կրթություն | Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, գրող, հրատարակիչ, journal editor, լրագրող, journal editor և journal editor |
Զբաղեցրած պաշտոններ | ambassador of the Ottoman Empire? |
Կուսակցություն | Միության և Առաջադիմության Կոմիտե |
Ստորագրություն | |
Emin Arslan Վիքիպահեստում |
1914 թվականին հրաժարվել է պաշտոնից՝ մնալով Բուենոս Այրեսում։ 1915 թվականին սկսել է հրատարակել ազատական ուղղության և ի նպաստ Անտանտի հանդես եկող «Լա նոտա» հանդեսը։
1915-1917 թվականներին գրել է հոդվածներ, որոնցում մերկացրել է օսմանյան կառավարության ջարդարար քաղաքականությունը. հատկապես՝ հայերի ցեղասպանությունը։ Արսլանը բացահայտել է երիտթուրքերի հետադիմական էությունը, նրանց համաթյուրքականության ծրագիրը. հայերից հետո կայսրության մյուս ազգային փոքրամասնություններին սպառնացող վտանգը։ Այդ ելույթների համար թուրքական պատերազմական ատյանը հեռակա կարգով նրան դատապարտել Է մահվան (1916)։ Մի շարք հոդվածներում Արսլանը անդրադարձել է 1921-1922 թվականներին հայ վրիժառուների կողմից թուրք ցեղասպան գործիչների ահաբեկչությանը և դրան տվել առարկայական ու ճշմարիտ գնահատական։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |