Էմիլ Զոլայի դիմանկարը

Էդուարդ Մանեի նկար

Էմիլ Զոլայի դիմանկարը (ֆր.՝ Portrait d'Émile Zola), ֆրանսիացի գեղանկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1868 թվականին։ Գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում։ Կտավի չափերն են 146,5×114սմ[2][3]։

Picto infobox artiste.png
Էմիլ Զոլայի դիմանկարը
Edouard Manet 049.jpg
տեսակգեղանկար
նկարիչԷդուարդ Մանե[1]
տարի1868
բարձրություն146,5 ± 0,1 սանտիմետր
լայնություն114 ± 1 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕրսե թանգարան
հավաքածուՕրսե թանգարան
քաղաքՓարիզ
հիմնական թեմաԷմիլ Զոլա
Նկարը Օրսե թանգարանի կայքում
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Portrait of Émile Zola (Manet) Վիքիպահեստում

Կտավում պատկերված է նկարչի ընկերը՝ ֆրանսիացի գրող, հրապարակախոս Էմիլ Զոլան։

ՊատմությունԽմբագրել

Էմիլ Զոլան առաջին անգամ Մանեի նկարները տեսել է 1863 թվականին «մերժվածների սալոնում» և հենց այդ ժամանակից էլ դարձել է նկարչի արվեստի մոլի երկրպագուն։ Ի դեպ, Մանեի արվեստն այդ շրջանում շատ քննադատությունների էր արժանանում։ 1860-ական թվականներին Զոլան մի քանի հոդված է գրում Մանեի մասին, որոնցում պաշտպանում էր նրան հանիրավի քննադատությունից[4]։

Զոլան ու Մանեն ծանոթացել էին 1866 թվականի մայիսին։ Որոշ ժամանակ անց, ի նշան շնորհակալության, Մանեն առաջարկեց նկարել գրողի դիմանկարը։ Մանեն կտավը ստեղծել է 1868 թվականին Գիյո փողոցում գտնվող իր արվեստանոցում։ Կտավը հանրությանը ներկայացվել է 1868 փարիզյան նշանավոր սալոնում[4]։

Աշխատանքն ավարտելուց հետո Մանեն այն նվիրել է Էմիլ Զոլային։ Զոլայի մահից հետո՝ 1902 թվականին, կտավը մնում է նրա այրուն։ 1918 թվականին Զոլայի այրին պատվիրում է, որ իր մահից հետո կտավը նվիրվի Լուվրին։ Այդպիսով կտավը Լուվրում է հայտնվում 1925 թվականին։ 1986 թվականին այն Լուվրից տեղափոխվում է Օրսե թանգարան[4]։

ՆկարագրությունԽմբագրել

Էմիլ Զոլան պատկերված է նստած դիրքով, նկարին նայողից կիսաթեք։ Ձեռքին բացված գիրք է (ենթադրաբար՝ Շառլ Բլանի «Գեղարվեստի պատմություն» գիրքը )։ Զոլայի առաջ գրասեղան է՝ լցված գրքերով, ամսագրերով, գրողի ստեղծագործությանը կապված այլ իրերով։ Դրանց թվում է Զոլայի «Գեղարվեստի նոր ուղի։ Էդուարդ Մանե» գրքույկը։ Սեղանից վերև՝ պատի վրա, կարելի է նկատել Մանեի «Օլիմպիա» կտավի սև-սպիտակ տարբերակը, որը մասամբ փակում է Վելասկեսի «Հարբածները կամ Դիոնիսոսի հաղթանակը» կտավը և Ուտագավա Կունիակիի՝ ճապոնացի ըմբշամարտիկ պատկերող գունավոր փորագրությունը[3][4][5][6]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 JocondeLab — 2014.
  2. «Edouard Manet — Emile Zola» (HTML)։ Musée d’Orsay։ Վերցված է 04.03.2015 
  3. 3,0 3,1 «Edouard Manet — Emile Zola» (HTML)։ Musée d’Orsay։ Վերցված է 04.03.2015 
  4. 4,0 4,1 4,2 4,3 Шедевры Музея Орсе — каталог-альбом / Татьяна Карпова, Екатерина Селезнёва. — Москва: СканРус, 2006. — С. 76-77. — 184 с. — ISBN 5-93221-096-6
  5. Impressionism: A Centenary Exhibition, the Metropolitan Museum of Art, December 12, 1974 — February 10, 1975 / Michel Hoog, Charles S. Moffett. — New York: Metropolitan Museum of Art, 1974. — С. 115-118. — 219 с. — ISBN 9780870990977
  6. Т. М. Котельникова Импрессионизм. — Москва: ОЛМА Пресс, 2004. — С. 59. — 128 с. — (Художественные направления и стили). — ISBN 9785948493282

Արտաքին հղումներԽմբագրել