Էմիլիա Կանյա
Էմիլիա Կանյա (հունգ.՝ Kánya Emília, նոյեմբերի 10, 1830, Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] - դեկտեմբերի 29, 1905, Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[2]), հունգարացի հեղինակ, որ իր մահվան պահին համարվել է «հունգարացի առաջին ֆեմինիստը»։ Նա գրում էր իր «Ընտանեկան շրջանակ» (հունգ.՝ Családi Kör) շաբաթաթերթի համար, որը կանանց համար առաջին թերթն էր Հունգարիայում։
Էմիլիա Կանյա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 10, 1830 |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] |
Մահացել է | դեկտեմբերի 29, 1905 (75 տարեկան) |
Մահվան վայր | Ռիեկա, Lands of the Crown of Saint Stephen, Ավստրո-Հունգարիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լրագրող, գրող և խմբագիր |
Ամուսին | Mór Szegfi? |
Ծնողներ | հայր՝ Pál Kanya? |
![]() |
Կյանք
խմբագրելԷմիլիա Կանյան ծնվել է 1830 թվականի նոյեմբերի 10-ին, Հունգարիայի Թագավորության մայրաքաղաք Բուդայում։ 1847 թվականին ամուսնացել է Գոթֆրիեդ Ֆելդինգերի հետ և տեղափոխվել է Տիմիշոարա (այժմ` Ռումինիայի կազմում), որտեղ նրանք հրատարակել են գերմանալեզու թերթ։ Ամուսնությունից 10 տարի անց նրանք բաժանվել են, և Էմիլիան 1860 թվականին ամուսնացել է լրագրող Մոր Սզեգֆիի հետ։ Նրա ամուսինը 1867-1847 թվականներին աշխատել է Առևտրի նախարարությունում։ Այնուհետև նա ստիպված էր աշխատանքի անցնել Լոսքում (այժմ` Սլովակիայի տարածքում), բայց Կանյան երեխաների հետ մնացել է Բուդապեշտում։ Երկու ամուսնություններից նա ութ երեխա ուներ։ Նա ֆինանսական դժվարություններ է ունեցել հետագա ամբողջ կյանքում։ 1881 թվականին տեղափոխվել է Հյուսիսային Հունգարիա, իսկ 1884 թվականի դեկտեմբերին` Ռիեկա (այժմ` Խորվաթիայի կազմում), որտեղ էլ ապրել է մինչև կյանքի վերջ, 1904 թվականի նոյեմբերի 10-ը[3]։
Գործունեություն
խմբագրելԿանյան իր առաջին ամուսնուն օգնել է հրատարակել Euphrosine թերթը, և այդ ժամանակամիջոցում իր հաստատած կապերն օգտակար են եղել նրան ապահարզանից հետո, երբ նա սկսել է գրել ու թարգմանել` օգտագործելով Էմիլիա գրչանունը։ Նա առաջին կինն էր Հունգարիայում, որ սկսել է թերթ հրատարակել, երբ 1860 թվականի հոկտեմբերին թույլտվություն է ստացել իշխանությունների կողմից` տպագրելով «Ընտանեկան շրջանակը»։ Բացի ամուսնու օգնությամբ թերթը խմբագրելը, նա նաև գրել է մի շարք հոդվածներ։ Թերթը կարճ պատմվածների, կենսագրությունների, նորությունների ու կենցաղային խորհուրդների խառնուրդ էր։ 1880 թվականին Կանյան ստիպված է եղել հրաժարվել թերթի տպագրությունից` բաժանորդներին կորցնելու պատճառով։ Նա այնուհետև դարձել է Կանանց ազգային առևտրային կազմակերպության (հունգ.՝ Országos Nőipar Egyesület) քարտուղար[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Wurzbach D. C. v. Szegfi, Emilie (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 42. — S. 6.
- ↑ 2,0 2,1 2,2 WeChangEd
- ↑ Bicski, pp. 213, 215
- ↑ Bicski, pp. 214–15
Նշումներ
խմբագրել- Bicskei, Éva (2005). «Kánya, Emilia». In Haan, Francisca de; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe: 19th and 20th Centuries. New York: Central European University Press. ISBN 978-963-7326-39-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիա Կանյա» հոդվածին։ |