Հերտա Էհլերտ

Հոլոքոստի տարիներին Երրորդ ռայխի զանազան մահվան և համակենտրոնացման ճամբարների վերակացու
(Վերահղված է Էհլերտ Հերտաից)

Հերտա Էհլերտ (գերմ.՝ Herta Ehlert, ծնված Լիես, գերմ.՝ Liess, մարտի 26, 1905(1905-03-26), Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 4, 1997(1997-04-04), Բեռլին, Գերմանիա), Հոլոքոստի տարիներին Երրորդ ռայխի զանազան մահվան և համակենտրոնացման ճամբարների վերակացու։

Հերտա Էհլերտ
գերմ.՝ Herta Ehlert
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1905(1905-03-26)
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1997(1997-04-04) (92 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունռազմական գործիչ և համակենտրոնացման ճամբարի պահակ
 Hertha Ehlert Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Հերտա Էհլերտը ծնվել է 1905 թվականին Բեռլինում։ 1939 թվականի նոյեմբերի 15-ին ծառայության է անցնում ՍՍ-ի շարքերում[1]։ Իր կարիերան Հերտան սկսում է Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում[2]։ Ըստ իր իսկ խոսքերի՝ նա «պետք է հետևեր, որ քաղաքացիական աշխատակիցները չշփվեն կալանավորների հետ»։ Ավելի ուշ Հերտան որպես վերակացու է նշանակվում աշխատանքային խմբերի մոտ՝ ճամբարի սահմաններից դուրս[1]։

1942 թվականի հոկտեմբերին նրան տեղափոխում են Մայդանեկ ճամբար, կրկին որպես վերակացու։ Էհլերտը փաստել է, որ իրեն տեղափոխել են, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել կալանավորների հետ, խիստ պատիժներ չի սահմանել և սննունդով է ապահովել նրանց։ Բայցևայնպես, Բելզենի գործողությունների ժամանակ նշվել է, որ նրան տեղափոխել են որպես պարգևատրում, բացի այդ, Մայդանեկում նրա աշխատանքային պայմանները բարելավել են[1]։

1944 թվականի կեսերին Հերտային տեղափոխում են լեհական Կրակով քաղաք[2]։ ՍՍ-ի սպաները նշել են, որ Հերտան շատ նուրբ է, քաղաքավարի է վարվում կալանավորների հետ, դրա պատճառով ՍՍ-ը նրան կրկին հետ՝ Ռավենսբրյուկ է ուղարկում՝ կրթական դասընթացներ անցնելու՝ Դորոթեա Բինցի հետ։ Այդ ընթացքում Էհլերտը ամուսնալուծվում է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Հերտան Ռավենսբրյուկում «ուսումնական դասընթացը» նկարագրում էր որպես ծայրահեղ «ֆիզիկական և էմոցիոնալ»։ Հալինա Նելկենը Էհլերտին նկարագրում էր այս խոսքերով. «…Տառապում էր ճարպակալումով, դանդաղկոտ էր, չար բնավորություն ուներ և բացարձակ վարպետորեն տիրապետում էր մտրակին։ Նա խոհանոցի վերակացու էր և պատասխանատու էր խոհանոցի համար։ Փոքր պատուհանից լրտեսում էր հրեաներին, երբ վերջիններս կարտոֆիլ, սոխ էին մաքրում, սպասք լվանում և այլ պարտականություններ կատարում, որոնք անհրաժեշտ էին խոհանոցում։ Մի անգամ Էհլերտը հրամայեց, որ աշխատող կանայք ամբողջությամբ մերկանան։ Դրանից հետո նա մանրամասն կերպով ուսումնասիրում էր յուրաքանչյուրին՝ փորձելով գտնել մատանիներ, գումար, ժամացույցներ և այլ թանկարժեք իրեր։ Նա մնաց աշխատանքի մինչև Պլաշով համակենտրոնացման ճամբարի լուծարումը։ Հերտան եղել է նաև մահվան երթի մեջ, երբ գերմանացիները նահանջում էին»[3]։

Ավելի ուշ Հերտային տեղափոխում են Օսվենցիմ, որտեղ դարձավ «Kommandos» (տաժանակիր աշխատանքի խումբ) խմբի վերակացու։ Դրանից հետո կրկին են տեղափոխում՝ այս անգամ Բերգեն-Բելզեն, որտեղ դարձավ Էլիզաբեթ Ֆոլկենռատի և Իրմա Գրեզեի տեղակալը[4]։

Երբ Բրիտանիայի բանակը ազատագրեց Բերգեն-Բելզենը, Էհլերտը կալանավորվում է և ներկայանում Բելզենի դատավարությանը[5]։ Դատարանում նա չընդունեց մեղադրանքների մեծ մասը[1]։ Արդյունքում նա մեղավոր ճանաչվեց Բերգեն-Բելզենում կատարած հանցագործությունների համար, իսկ Օսվենցիմում կատարածները հանցագործություն չհամարվեցին[6]։

Էհլերտին դատապարտեցին 15 տարվա բանտարկության, սակայն 1953 թվականի մայիսի 7-ին վաղաժամկետ ազատ է արձակվում[2]։ Պատերազմի ավարտից հետո Հերտան ապրում էր այլ անունով՝ Հերտա Նաուման[2]։

Մահանում է 1997 թվականի ապրիլի 4-ին՝ 92 տարեկան հասակում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Profile, bergenbelsen.co.uk; accessed 13 November 2014.
  2. 2,0 2,1 2,2 2,3 First Belsen Trial Aufseherin Herta Ehlert/Naumann / Ließ
  3. Malvina Graf, I Survived the Krakow Ghetto and Plaszow Camp (Tallahassee: Florida State University Press, 1989) p. 113
  4. fold3.com infosite; accessed 13 November 2014.
  5. «Women Guard Shot Girls Fleeing Camp Death House», Toronto Star, 25 September 1945.
  6. «30 Germans Guilty of Camp Murders».New York Times, 17 November 1945.

Գրականություն խմբագրել

  • United Nations War Crimes Commission (Hrsg.): Law reports of trials of war criminals, selected and prepared by the United Nations War Crimes Commission. 3 Bände, William S. Hein Publishing, Buffalo (New York) 1997, ISBN 1-57588-403-8 (Reprint der Originalausgabe von 1947 bis 1949)
  • Nicholas Goodrick-Clarke: Hitler's Priestess: Savitri Devi, the Hindu-Aryan Myth and Neo-Nazism, NYU Press, New York 2000, ISBN 0814731112

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերտա Էհլերտ» հոդվածին։