Էլ-Քուսեյր, նախկինում՝ Քոսեյր (Էլ-Քոսեյր)[2][3] (արաբ․՝ القصير‎‎, արաբերենից թարգմանած՝ նշանակում է «ոչ մեծ բերդ»), քաղաք Եգիպտոսի արևելյան մասում՝ Կարմիր ծովի ափին, այսպես կոչված՝ Եգիպտական Ռիվիերայում[4], Հուրգադայից 138 կիլոմետր դեպի հարավ, գրեթե նույնքան էլ՝ Մարսա Ալամից դեպի հյուսիս։ Մարսա Ալամի միջազգային օդանավակայանից հեռավորությունը 68 կիլոմետր է։ Հիմնադրվել է մոտավորապես 5.000 տարի առաջ, Պտղոմեոսների տիրապետության շրջանում անվանվել է Միոս Հորմոս[5]։ Պատմականորեն եղել է Եգիպտոսը Կարմիր ծովին կապող Վադի Համամաթ ճանապարհի ծայրակետը, կարևորագույն նավահանգիստ։ Վերջին ժամանակներս վերածվել է առողջարանային գրավիչ քաղաքի։ 1986 թվականին բնակչության թվաքանակը եղել է շուրջ 20.000, ներկայումս այդ ցուցանիշը հասել է գրեթե 50.000-ի։

Բնակավայր
Էլ-Քուսեյր
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ԲԾՄ21±1 մետր
Բնակչություն24 344 մարդ (նոյեմբերի 11, 2006)[1]
Ժամային գոտիUTC+2
Էլ-Քուսեյր (Եգիպտոս)##
Էլ-Քուսեյր (Եգիպտոս)

Տեսարժան վայրեր խմբագրել

Պահպանվել են հինհռոմեական նավահանգստի մնացորդները, որտեղ իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ամֆորաներ և խեցեղեն։ Տեսարժան վայրերից են նաև Սելիմի բերդը և Ալ-Ֆառան մզկիթը[6]։

Կլիմա խմբագրել

Էլ-Քուսեյրին բնորոշ է անապատային շոգ կլիման, Köppen-Geiger climate classification system-ի դասակարգմամբ՝ (BWh): Ամառները շոգ են, ձմեռները՝ տաք։

Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 46 C, գրանցվել է 1983 թվականի հուլիսի 12-ին, ամենացածրը՝ 1 C, 1976 թվականի հունվարի 6-ին[7]։

Էլ-Քուսեյրի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 30.4
(86.7)
31.4
(88.5)
38.3
(100.9)
42.2
(108)
44.6
(112.3)
41.0
(105.8)
37.6
(99.7)
38.3
(100.9)
36.4
(97.5)
36.7
(98.1)
32.8
(91)
31.3
(88.3)
44.6
(112.3)
Միջին բարձր °C (°F) 21.9
(71.4)
22.6
(72.7)
24.5
(76.1)
27.1
(80.8)
29.8
(85.6)
31.8
(89.2)
32.6
(90.7)
32.7
(90.9)
31.6
(88.9)
29.3
(84.7)
24.7
(76.5)
23.2
(73.8)
27.7
(81.9)
Միջին օրական °C (°F) 17.8
(64)
18.5
(65.3)
20.5
(68.9)
23.5
(74.3)
26.4
(79.5)
28.8
(83.8)
29.6
(85.3)
29.9
(85.8)
28.3
(82.9)
25.9
(78.6)
22.5
(72.5)
19.2
(66.6)
24.2
(75.6)
Միջին ցածր °C (°F) 13.8
(56.8)
14.3
(57.7)
16.4
(61.5)
19.7
(67.5)
22.7
(72.9)
25.4
(77.7)
26.1
(79)
26.4
(79.5)
25.0
(77)
22.4
(72.3)
17.8
(64)
15.5
(59.9)
20.5
(68.9)
Ռեկորդային ցածր °C (°F) 9.0
(48.2)
8.8
(47.8)
9.2
(48.6)
12.7
(54.9)
16.6
(61.9)
21.2
(70.2)
21.3
(70.3)
23.0
(73.4)
18.1
(64.6)
17.5
(63.5)
12.4
(54.3)
9.3
(48.7)
8.8
(47.8)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
1
(0.04)
1
(0.04)
1
(0.04)
3
(0.12)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 0 0 0.1 0.1 0 0 0 0 0 0.3 0.5 0 1.0
% խոնավություն 51 48 50 50 48 48 50 51 54 56 54 54 51.2
Միջին օրական արևային ժամ 9 10 10 10 11 13 13 12 11 10 10 9 10.7
Աղբյուր #1: NOAA[8], Climate Charts[9]
Աղբյուր #2: Voodoo Skies for record temperatures[7], Weather2Travel for sunshine[10]
Ծովի ափամերձ ջրի միջին ջերմաստիճանը[10]
Հունվ փետրվ մարտ ապր մայ հուն հուլ օգ սեպտ հոկտ նոյ դեկտ
23 °C (73 °F) 22 °C (72 °F) 22 °C (72 °F) 23 °C (73 °F) 25 °C (77 °F) 26 °C (79 °F) 28 °C (82 °F) 29 °C (84 °F) 28 °C (82 °F) 27 °C (81 °F) 26 °C (79 °F) 24 °C (75 °F)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.webcitation.org/69vqr9Uur
  2. БСЭ2|Косейр|том=23|страницы=8
  3. КГЭ|2|369|Косейр
  4. Al Qusayr — FREE Al Qusayr information | Encyclopedia.com: Find Al Qusayr research
  5. Myos Hormos - Quseir al-Qadim: Roman and Islamic Ports on the Red Sea, Blue, Lucie, Peacock, David P. S.,Oxbow (2006)
  6. «القصير». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 28-ին.
  7. 7,0 7,1 «Quseir, Egypt». Voodoo Skies. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 13-ին.
  8. «Kosseir Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  9. «Kosseir, Egypt: Climate, Global Warming, and Daylight Charts and Data». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  10. 10,0 10,1 «El Quseir Climate and Weather Averages, Egypt». Weather2Travel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Stephanie Moser et al., Transforming archaeology through practice: Strategies for collaborative archaeology and the community archaeology project at Quseir, Egypt. World Archaeology 34/2, 2002 (Community Archaeology), 220—248.
  • Peacock, D. P. S., Blue, L., Bradford, N. and Moser. S. 1999. Myos Hormos, Quseir al-Qadim: A Roman and Islamic Port/Trade Site on the Red Sea Coast of Egypt. Interim report for Supreme Council of Antiquities. Cairo. Egypt. Department of Archaeology. University of Southampton.
  • Peacock, D. P. S., Blue, L. Bradford, N. and Moser, S. 2000. Myos Hormos, Quseir al-Qadim: A Roman and Islamic Port on the Red Sea Coast of Egypt. Interim report for Supreme Council of Antiquities, Cairo, Egypt. Department of Archaeology, University of Southampton.
  • Peacock. D. P. S., Blue. L. Bradford. N. and Moser. S. 2001. Myos Hormos, Quseir al Qadim: A Roman and Islamic Port on the Red Sea Coast of Egypt. Interim report for Supreme Council of Antiquities, Cairo, Egypt. Department of Archaeology, University of Southampton.
  • D. S. Whitcomb/J. H. Johnson, Quseir al-Qadim 1978: Preliminary Report. Cairo: American Research Centre in Egypt 1979.
  • D. S. Whitcomb/J. H. Johnson, Quseir al-Qadim: 1980: Preliminary Report. American Centre in Egypt. Vol. 7. Malibu: Undena Publications 1982.
  • D. S. Whitcomb/J. H. Johnson Season of excavations at Quseir al-Qadim. American Research Centre in Egypt: Newsletter, 120, 1982, 24-30.
  • D. S. Whitcomb/J. H. Johnson, Quseir al-Quadim 1980, preliminary report (Undena 1984).
  • Ronald E. Zitterkopf/Steven E. Sidebotham, Stations and Towers on the Quseir-Nile Road. Journal of Egyptian Archaeology 75, 1989, 155—189.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիճամփորդն ունի el-Quṣeirին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։