Գետնանուշի կարագով և բանանով սենդվիչ, կամ գետնանուշի կարագով, բանանով և բեկոնով սենդվիչ, հաճախ հիշատակվում է որպես Էլվիսի սենդվիչ (անգլ.՝ Elvis sandwich) կամ պարզապես Էլվիս (անգլ.՝ the Elvis), բոված հացի կտորների վրա գետնանուշի կարագով, կտրատած կամ մանրացված բանանով և երբեմն բեկոնով սենդվիչ։ Այն հաճախ պատրաստվում է թավայում կամ գրիդլում։ Այս սենդվիչի բաղադրատոմսը հրապարակվել է մի շարք խոհարարական գրքերում և լրագրերի հոդվածներում[1]։ Այն վաճառվում է ռեստորաններում, որոնք մասնագիտանում են գետնանուշի կարագով սենդվիչների վրա, ինչպիսին է օրինակ Peanut Butter & Co.-ն[2]։

Էլվիսի սենդվիչ
(անգլ.՝ Elvis sandwich)
Ծագում
ՏեսակՍենդվիչ
Ենթատեսակսենդվիչ
Առաջացման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀեղինակԱնհայտ, բայց ասոցացվում է Էլվիս Փրեսլիի հետ
Բաղադրամասեր
ՀիմնականՀացի կտորներ, գետնանուշի կարագ, բանան
ՀնարավորԲեկոն

Էլվիս Փրեսլի և սենդվիչ խմբագրել

Գետնանուշի կարագով և բանանով սենդվիչը համարվում էր հայտնի երաժիշտ Էլվիս Փրեսլիի սիրած ուտեստներից մեկը[3], որը հայտնի էր իր սննդի նախասիրություններով, ինչպիսիք են «Հիմարի ոսկե բոքոնը» (անգլ.՝ Fool's Gold Loaf)՝ իտալական հացի բոքոն՝ լցված մեկ ֆունտ բեկոնով, գետնանուշի կարագով և խաղողի դոնդողով[4]։ Էլվիս Փրեսլիի սիրած ուտեստների և խոհարարական ճաշակի մասին գրքերը, ինչպես նաև հրապարակված այլ հաղորդագրությունները նրա ճաշակի մասին բեկոնով կամ առանց դա, գետնանուշի կարագով և բանանով բուտերբրոդների հանդեպ, այնպես են արել, որ սենդվիչը լայնորեն ասոցացվում է Փրեսլիի հետ։ Այն հաճախ հիշատակվում է՝ օգտագործելով երաժշտի անունը[5][6][7]։

Հայտնի է գետնանուշի կարագով և բանանով սենդվիչների հանդեպ Փրեսլիի սիրո մասին, սակայն բեկոնը հիշատակվում է ոչ այդքան հաճախ[8]։ Սակայն Փրեսլիի և նրա մոր՝ Գլեդիս Փրեսլիի մասին գրքում ասվում է, որ նա «սիրելի սենդվիչ է ունեցել՝ գետնանուշի կարագով, կտրատած բանանով և խրթխրթան բեկոնով»։ Մեկ այլ հատված նկարագրում է, թե ինչպես էր նա «տենդագին մինչև լուսաբացը» խոսում, «ագահորեն կլանելով» սենդվիչները (այս դեպքում դրանք նկարագրված են՝ որպես բանանի խյուսով պատրաստված)[9]։

Նորությունների լրահաղորդումներից մեկում ասվում է, որ իր պատվին անվանված սենդվիչների մեկնաբանությունների վրա հիմնվելով, Փրեսլին ուտում էր դրանք հավայան հացի վրա կարամելացված բանանով և խրթխրթան բեկոնով, ինչպես նաև իր մոր կամ խոհարարի կողմից՝ բեկոնի ճարպում պատրաստված։ The Good, the Bad, and the Yummy-ն նկարագրում է այն որպես կես բանանից և մի կտոր բեկոնից բաղկացած սենդվիչ[10]։

Տարբերակներ խմբագրել

Սենդվիչը բազմաթիվ տարբերակներ է ունեցել[11], որոնցից շատերը հայտարարվել են որպես «Էլվիս Փրեսլիի»։ Նայջելա Լոուսոնը «Nigella Bites» խոհարարական շոուից պատրաստել է «Էլվիս Փրեսլիի տապակած սենդվիչը գետնանուշի կարագով և բանանով» 2007 թվականի սերիայում, որը բաղկացած էր սպիտակ հացից, կարագից, բանանից և գետնանուշի կարագից[12]։

Մեկ այլ խոհարարական շոուում՝ «Sara's Secrets»-ում, «Էլվիս» (անգլ.՝ The Elvis) սենդվիչը պատրաստվել է Peanut Butter & Co.-յի բաղադրատոմսով, որը ներառել է հացի 8 կտոր, կարագ, բանան, գետնանուշի կարագ, բեկոնի 12 կտոր և մեղր[13]։

Այս սենդվիչի տարբերակներից մեկը բանանի ակումբային սենդվիչն է գետնանուշի կարագով, որը համատեղում է սենդվիչը ակումբային սենդվիչի հետ՝ ավելացնելով հազար, շագանակագույն հազար, շաքար և կիտրոնի հյութ[1]։ Մեկ այլ տարբերակը վաճառվել է «The Memphis» անվանման ներքո, որի բաղադրատոմսում ավելացվել է մեղրը, իսկ բեկոնի կտորները փոխարինվել են բեկոնի շերտերի վրա[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Peanut Butter Sandwich Takes on a New Zest». St. Petersburg Independent. 1983 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  2. Peanut Butter & Co. Sandwich Shop (2013). «Sandwich Shop Menu» (PDF). Peanut Butter & Co. Sandwich Shop. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. Sietsema, Robert (2007 թ․ օգոստոսի 14). «Hunka hunka burnin' bacon». Salon.
  4. Smith, Liz (2002 թ․ նոյեմբերի 10). «Ain't Nothin' but a Chow Hound». New York Times. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  5. Dunn, Brad; Daniel Hood (2004). New York: The Unknown City. Arsenal Pulp Press. էջ 99. ISBN 978-1-55152-161-9.
  6. «The Elvis». Food Network. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.
  7. Zalben, Lee; Jerry FRW Seinfeld; Theresa Raffetto (2005). The Peanut Butter & Co. cookbook: recipes from the world's nuttiest sandwich shop. Quirk Books. էջ 36. ISBN 978-1-59474-056-5.
  8. Examples of the sandwich sans bacon are easily found; gossip columnist Liz Smith provides one: Smith, Liz (2005). Dishing: great dish—and dishes—from America's most beloved gossip columnist. Simon and Schuster. էջ 41. ISBN 978-0-7432-5156-3.
  9. Dundy, Elaine (2004). Elvis and Gladys. Oxford: UP of Mississippi. էջեր 227, 256. ISBN 978-1-57806-634-6.
  10. Steiman, Adina (2007). The Good, the Bad, and the Yummy: Food that Suits Your Mood. Running Press. էջ 119. ISBN 978-0-7624-2743-7.
  11. Fortunato, Lisa (2007). The Everything Cooking for Dogs Book. Everything series. Adams Media. էջ 190. ISBN 978-1-59869-431-4. OCLC 125403481.(չաշխատող հղում)
  12. Lawson, Nigella. «Elvis Presley's Fried Peanut Butter and Banana Sandwich». Food Network. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  13. «The Elvis Recipe». Food Network. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
  14. Seftel, Howard (2006 թ․ հունվարի 12). «P.B. Loco». The Arizona Republic. Վերցված է 2009 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել