Բուտերբրոդ (от գերմ.՝ Butterbrot-կարագով հաց), նախաճաշ, իրենից ներկայացնում է հացի կամ բուլկու կտոր, որը լցոնված է լրացուցիչ սննդամթերքով[1]։ Գոյություն ունի բուտերբրոդների մեծ տեսականի, որը սկսվում է դասական՝ երշիկով կամ պանրով և ավարտվում բազմաշերտ բուտերբրոդներով՝ պատրաստված տարբեր տեսակի մսերով, բանջարեղենով, կանաչեղենով և սուսներով կամ պաշտետներով։ Ինչպես նաև բուտերբրոդը կարող է բաղկացած լինել միայն հացից և կարագից, հնարավոր է նաև շաքարով, մուրաբայով, մեղրով կամ աղով։ Սենդվիչ-բուտերբրոդները պատրաստվում են երկու և ավելի հացի կտորներով։ Բուտերբրոդները լայնորեն տարածված են, քանի որ նրանք արագ են պատրաստվում, հարմար են տեղափոխելու համար և չեն պահանջում սպասքի օգտագործում։

Բուտերբրոդ ոչխարի պանրով
Բուտերբրոդներ լոլիկով և շպրոտով
Բուտերբրոդներ կարմիր ձկնկիթով

Բուտերբրոդի ամենատարածված տեսակն է հացի կամ բուլկու կտոորի հետ որևէ նախաճաշային սննդամթերքը (պանիր, խոզապուխտ, նրբերշիկ, խավիար, միս, ձուկ, պահածո)։ Այն կարելի է ձևավորել տերևներով կամ սուր հոտ ունեցող բանջարեղենով, ձվի կտորներով և կիտրոնով, ձիթապտղով, սոուսով, մայոնեզով, մարինացված վարունգով և այլն։ Սենդվիչները մատուցվում են սկուտեղի վրա, կամ հարթ եզրերով վազայով՝ անձեռոցիկներով ծածկված։ Բուտերբրոդները ենթակա չեն երկարատեև պահեստավորման, հետևաբար այն պատրաստում են անմիջապես ուտելուց առաջ։

ԲաղադրիչներԽմբագրել

Բուտերբրոդի պատրաստման համար հաճախ օգտագործվում են հետևյալ բաղադրիչները.

  • ցորենի կամ աշորայի հաց
  • կաթնամթերքներ՝ պանիր, բուսական յուղ (կամ փոխարինիչներ՝ մարգարին, սպրեդ)
  • մսամթերքներ՝ երշիկեղեն, խոզապուխտ, խաշած կամ տապակած միս, ճարպ
  • ձկնամթերք՝ թառափի միս, աղի ծովատառեխ, ձկնկիթ, ձկնային պահածոներ
  • բանջարեղեններ՝ լոլիկներ, վարունգներ, սոխ, սալաթ, պատիճավոր կարմիր պղպեղ
  • սոուսներ՝ մայոնեզ, կետչուպ, մանանեխ
  • կանաչեղեն՝ սամիթ, մաղադանոս, գինձ, ռեհան

Բուտերբրոդի տեսակներԽմբագրել

Խոհարարության մեջ բուտերբրոդները լինում են բաց և փակ, որոնք իրենց հերթին ստացել են «սենդվիչ» (սանդվիչ) անվանումը, իսկ փոքր բուտերբրոդները տապակած հացով՝ «կանապե» (կանապէ) և «տարտինկա»։

Տաք բուտերբրոդներԽմբագրել

Տաք բուտերբրոդները տաքանում են պատրաստման ընթացքում, և օգտագործվում են տաք վիճակում։ Միջուկի վրա սովորաբար դնում են պանրի կտոր, և այն տաքացնում մինչև պանրի հալվելը։ Սենդվիչը զարդարելու համար կարելի է օգտագործել մի շարք խոտաբույսեր` մաղադանոս, հազար, սամիթ և այլն։

Անսովոր բուտերբրոդներԽմբագրել

  • Աշխարհի խոշոր սենդվիչը՝ 720 մետր երկարությամբ, ստեղծել են Լիբանանի Կֆար Կատրա գյուղի յոթ հարյուր բնակիչներ[2]։
  • Ռուսաստանում, ամենամեծ չափերով սենդվիչը պատրաստվել է Նիժնի Նովգորոդի տոնավաճառում։ Մակերեսը կազմել է 14 մ²։ Նախագծում աշխատել են Նիժնի Նովգորոդի ճարպայուղային կոմբինատի աշխատակիցները։ Աշխատանքը նվիրված էր քաղաքի 780 ամյակին։ Բուտերբրոդը բաղկացած էր հետևյալ բաղադրիչներից՝ 45 ցորենի հացից, մայոնեզի 6 տեսակից, երշիկեղենից, պանրից և բանջարեղենից[3]։
  • «Tesco» սուպերմարկետների ցանցը թողարկել է երաժշտական սենդվիչներ, որոնք նվագում են Սուրբ Ծննդյան երգեր այն ժամանակ, երբ դրանք հանվում են փաթեթից։
  • Ռուսաստանի Դաշնությունում ամենամեծ սենդվիչը պատրաստվել է 2010 թվականի հուլիսի 27-ին Սևերոդվինսկում, սենդվիչի երկարությունը կազմում է 44 մետր, 77 սանտիմետր[4]։
  • Կծած սենդվիչ պանրով, որի վրա երևում է Սուրբ Մարիամի ուրվագիծը, այն վաճառվել է 28 հազար դոլարով աճուրդի  ժամանակ։ Վաճառքի պահին սենդվիչը եղել է 10 տարեկան[5]։

ՀումորԽմբագրել

Բուտերբրոդի կանոնԽմբագրել

  • Մերֆիի օրենքի տարածված դեպքերից է «բուտերբրոդի կանոնը», այն է․ «Բուտերբրոդը միշտ կարագի կողմով է ներքև ընկնում»[6], կամ, այլ տարբերակ՝ «Բուտերբրոդի ներքև ընկնելու հավանականությունն ուղիղ համեմատական է գորգի գնին»։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • «Wie mache ich ein Butterbrot?», in: Sebastian Dickhaut: Wie koche ich …?, München 2006, S. 200
  • Kößling, Elke: Das Buch vom Butterbrot. ISBN 3-8025-1500-5
  • Бутерброд — Краткая энциклопедия домашнего хозяйства / ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 1959.