Էլսա Էնյայարվի-Հաավիո

ֆինն բանահավաք, հասարակական գործիչ

Էլսա Էլինա Էնյայարվի-Հաավիո (ֆիններեն՝ Elsa Elina Enäjärvi-Haavio, o.s. Eklund, ծննդյան անունը՝ Էկլունդ, հոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1], Vihti, Ուուսիմաա - հունվարի 24, 1951(1951-01-24), Հելսինկի, Ֆինլանդիա), ֆինն բանահավաք, հասարակական գործիչ։ Ֆինլանդիայում առաջին կին բանահյուսության դոկտորը։ Իր կարճ կյանքի ընթացքում կարողացել է իրեն դրսևորել որպես մայր, որպես գիտնական-հետազոտող և հասարակական գործիչ[2]։

Էլսա Էնյայարվի-Հաավիո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1]
ԾննդավայրVihti, Ուուսիմաա
Մահացել էհունվարի 24, 1951(1951-01-24) (49 տարեկան)
Մահվան վայրՀելսինկի, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1932)
Մասնագիտությունբանահավաք
ԱշխատավայրՀելսինկիի համալսարան
ԱմուսինMartti Haavio?
ԵրեխաներElina Haavio-Mannila? և Katarina Eskola?
 Elsa Enäjärvi-Haavio Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլսա Էլինա Էկլունդը ծնվել է վաճառականների ընտանիքում 1901 թվականի հոկտեմբերի 14-ին Ուուսիմաա նահանգի Վիխտի համայնքում։ 1919 թվականին, հանձնելով հասունության ատեստատի քննությունը, Էլզան ընդունվել է Հելսինկիի համալսարան, որտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա, բայց շուտով տեղափոխվել պատմա-բանասիրական ֆակուլտետ, որտեղ էլ ուսումնասիրել է ֆիննական գրականություն, ֆիննական լեզու, Ֆինլանդիայի և Սկանդինավիայի պատմություն։ 1920 թվականին ծանոթացել է բանաստեղծ Մարտի Հաավիոյի հետ, ով հետաքրքրվում էր նրա բանահյուսական ուսումնասիրություններով[3]։

Էլսայի կարծիքով 1920-ականներին ինքը եղել է նոր ժամանակաշրջանի գիտնական կին՝ անկախ շարժիչ ուժով, «հզոր ֆեմինիստական սուբյեկտով»[2]։ Իր օրիորդական Էկլունդ ազգանունը նա 1922 թվականին փոխել է Էնյայարվի, իսկ 1929 թվականին ամուսնացել է Էնյայարվի Հաավիոյի հետ[3]։

1932 թվականին Էլսան դարձել է Ֆինլանդիայում առաջին կինը, ով դոկտորական ատենախոսություն է պաշտպանել բանահյուսության բնագավառում։ Զբաղվել է ֆիննական և համեմատական ժողովրդական պոեզիայով[2], ուսումնասիրել է ժողովրդական երգեր և ժողովրդական պոեզիա, խաղեր և կատարումներ, ինչպես նաև սովորույթներ և հավատալիքներ, որոնք կապված էին ամենամյա տոների՝ Սուրբ ծնդյան և բարեկենդանի հետ[4]։

Որպես գրականության և թատրոնի քննադատ՝ տպագրվել է շատ ամսագրերում[2], շատ է հրատարակվել, բազմաթիվ հարցազրույցներ է տվել «կինը գիտության մեջ» թեմայով։ Էնյայարվին կարծում էր, որ առաջին սերնդի կին գիտնականների դարաշրջանը` սովորաբար չամուսնացած և անզավակ, արդեն անցնում է։ Նոր սերնդի կանայք, նրա կարծիքով, արդեն կարող են բավականին հաջող կերպով համատեղել իրենց «կանանց կոչումը» բարձր ինտելեկտուալ աշխատանքի հետ։ Որպես այդպիսի համակցության ամենավառ օրինակ նա բերել է իր ընտանիքը, որում հինգ երեխա է մեծացել, և կինն ու ամուսինը ոչ միայն ամուսիններ և ծնողներ են եղել, այլև հավասարազոր գիտնական-գործընկերներ[4][2]։ Նա շվեդերենից ֆիններեն է թարգմանել և տպագրության պատրաստել Էմմա Օստրյոմի հուշերի գիրքը, որը լույս է տեսել 1933 թվականին։ Էմմա Օստրյոմը համարվում է Ֆինլանդիայի առաջին կինը, որը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 1882 թվականին։

 
Էլսան ամուսնու և բոլոր երեխաների հետ (1944)

Էլսա Էնյայարվի-Հաավիոն ընտրվել է Հելսինկիի քաղաքային խորհրդի անդամ։ Նախագահական ընտրություններում նա եղել է ընտրական կոլեգիայի անդամ[2]։ Հանդիսանում է նաև «Բնակչության ասոցիացիա» Ֆինլանդիայի ազգային բարեգործական և իրավապաշտպանական կազմակերպության ակտիվ անդամներից մեկը[2]։

Ընտանիք խմբագրել

1929 թվականին Էլսա Էլինա Էկլունդն ամուսնացել է բանաստեղծ և բանահավաք Մարտտի Հենրիկկի Հաավիոյի հետ, որը հայտնի գիտնական է եղել և զբաղեցրել է պրոֆեսորի պաշտոն։ Նրանք ունեցել են հինգ երեխա[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել