Էլոդի Բուշե-Բանգալտեր (ֆրանսերեն՝ Élodie Bouchez-Bangalter. ապրիլի 5, 1973(1973-04-05)[1], Մոնթրեյ), ֆրանսիացի դերասանուհի։ Միջազգային ճանաչում է ձեռք բերել Ալիաս հեռուստաշոուի հինգերորդ և վերջին եթերաշրջաններում Ռենե Ռիենի դերի և «Վայրի եղեգներ» ֆիլմում Մաիտե Ալվարեսի դերի տպավորիչ կատարումով։

Էլոդի Բուշե
Ծնվել էապրիլի 5, 1973(1973-04-05)[1] (51 տարեկան)
ԾննդավայրՄոնթրեյ
ԿրթությունՓարիզ-Նանթեր համալսարան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Թոմա Բանգալտեր
Պարգևներ և մրցանակներ

Կյանքի վաղ շրջան և կարիերա խմբագրել

Բուշեն ծնվել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Մոնտրո սու Բուա քաղաքում։ Նա հայտնի է Անդրե Տեշինեի «Վայրի եղեգներ» ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումով (1994թ.), որի համար արժանացել է «Սեզար» մրցանակի՝ որպես ամենախոստումնալից դերասանուհի, և «La Vie rêvée des anges» ֆիլմում կատարած դերասանական տպավորիչ աշխատանքով, որի համար 1998թ. Կաննի կինոփառատոնիում հեղինակավոր մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[3]։ Նա «Լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացել է նաև «Poetical Refugee» (բնօրինակ ֆրանսերեն անվանումը՝ La faute à Voltaire ) ֆիլմի համար Քյոլնի միջերկրածովյան կինոփառատոն-2001-ում։

2005 թվականի աշնանը Էլոդին միացել է ամերիկյան Alias հեռուստասերիալի դերասանական կազմին՝ հինգերորդ և վերջին եթերաշրջանի համար։ Նա մարմնավորել է Ռենե Ռիենին՝ մի մարդասպանի, ով ոչ պաշտոնապես աշխատում է ԿՀՎ- ում՝ սևամորթների նկատմամբ օպերատիվ հսկողության բաժանմունքում։ Բուշեն նկարահանվել է նաև Showtime հեռուստաընկերության լեսբիական դրամատիկական սերիալում, որտեղ նա մարմնավորել է ֆրանսիացի գրող Կլոդին։

Ճանաչված դերասանուհուն է նվիրված կոմպոզիտոր Դևիդ Միդի Élodie երգը[4]։

Անձնական կյանք խմբագրել

Բուշեն ամուսնացած է Թոմաս Բանգալտերի հետ, ով եղել է էլեկտրոնային երաժշտության Daft Punk դուետի անդամներից մեկը։ Զույգը երկու որդի ունի[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Ռեժիսորը Նշումներ
1990 Stan the Flasher Նատաշա Սերժ Գենսբուր
1993 Tango Օդանավի աղջիկ Պատրիս Լըկոնտ
Le cahier volé Վիրժին Քրիստինա Լիպինսկա
1994 Wild Reeds/Վայրի եղեգներ Մայտե Ալվարես Անդրե Տեշինե Սեզար մրցանակ՝ որպես ամենախոստումնալից դերասանուհի
1995 Le Péril jeune Սոֆի Սեդրիկ Կլապիշ
Those were the days/ Ա՛յ թե օրեր էին... Դելֆինա Դիդիե Օդպին
1996 Full Speed/ Ամբողջ արագությամբ Ժյուլի Գաել Մորել
The Proprietor Երիտասարդ աղջիկ Իսմայիլ Մերշան
1997 Clubbed to Death Լոլա Յոլանդա Ցաուբերման
La divine poursuite Անժել Միշել Դևիլ
Հրդեհ դրախտում / Les Raisons du cœur (film, 1997) Ժորժետ / Ժուլիետ Մարկուս Իմհոֆ
Le ciel est à nous Լոլա / Մարգերիտ Գրեհեմ Գիտ
1998 Հրեշտակների երազային կյանքը / The Dreamlife of Angels Իզաբել Էրիկ Զոնկա Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերասանուհուն

Սեզար մրցանակ լավագույն դերասանուհուն

Եվրոպական կինոյի մրցանակ լավագույն դերասանուհուն

Լյումիեր եղբայրների մրցանակ լավագույն դերասանուհուն
Zonzon Կարմեն Լորան Բունիկ
Les kidnappeurs Կլեր Գրեհեմ Գիտ
1999 Lovers / Սիրեկաններ Ժաննա Ժան-Մարկ Բար
Louise (Take 2) Լուիզա Զիգֆրիդ
Don't Let Me Die on a Sunday / Չթողնես մեռնեմ կիրակի օրը Թերեզա Դիդիե Լը Պեշո
2001 Poetical Refugee / Պոետիկ փախստականը Լյուսի Աբդելլատիֆ Քեշիշ
Too Much Flesh / Չափից շատ մարմին Ժուլիետ Ժան-Մարկ Բար և Պասկալ Առնոլդ
Being Light / Թեթև լինել ժյուստինա Ժան-Մարկ Բար և Պասկալ Առնոլդ
Le petit poucet Օգրի կին Օլիվիե Դահան
The Beatnicks / Բիտնիկներ Նիկա Նիքլսոն Ուիլյամս
2002 CQ Մառլենա ռոման Քոփոլա
La guerre à Paris / Կռիվ՝ Փարիզիհամար Անա Մարիա Յոլանդա Զաուբերման
2003 Stormy Weather / Փոթորկոտ եղանակ Քորա Սոլվեյգ Անսպաշ Առաջադրվել է Edda մրցանակի՝ որպես լավագույն գլխավոր դերակատարուհի
Le pacte du silence / Լռության դաշինք Գաելլա / Սառա Գրեհեմ Գիտ
2005 Brice de Nice Ժաննա Ջեյմս Հաթ
America Brown / Դարչնագույն Ամերիկա Ռոզի Փոլ Բլեք
Shooting Vegetarians /Կրակել բուսակերների վրա Երջանիկ սրճարանի աղջիկ Միքի Գեքսոն
2005–2006 Alias Ռենե Ռիեննա Քեն Օլին, Ֆրեդերիկ Է. Օ. Թյ ... Հեռուստասերիալ (12 դրվագ)
2006 Sorry, Haters / Ներեցե՛ք, ատողնե՛ր Էլոիզա Ջեֆ Շտանցլեր
2006–2007 The L Word Կլոդ Մոնդրիան Իլեն Չեյքեն և Բրոնվեն Հյուզ Հեռուստասերիալ (2 դրվագ)
2007 Après lui / Լուիից հետո Լորա Գաել Մորել
Héros Լիզա Բրունո Մեռլ
Ma place au soleil Ժյուլի Էրիկ դը Մոնտալիե
Tel père telle fille Սանդրա Օլիվիե Դե Պլաս
Je déteste les enfants des autres Սեսիլ Աննա Ֆասիո
2008 Seuls Two Ժուլիետ ռամզի Բեդիա և Էրիկ Ժյուդոր
2010 Happy Few Թերի Էնթոնի Քորդիե
In Memory of the Days to Come / Ի հիշատակ գալիք օրերի Մայա Ժան-Քրիստիան Բուրկար
The Imperialists Are Still Alive! / Իմպերիալիստները դեռ կենդանի են Ասյա Զեինա Դուռա
2013 La grande boucle Սիլվի Նուել Լորան Տյուել
Juliette Լուիզա Պիեռ Գոդո
2014 Reality / Իրականություն Ալիս Տանտրա Քվենտին Դյուպիո
GHB: Լինել, թե չլինել Ջո Լաետիսիա Մասոն
2016 Hibou Պանդա / Անիտա Ռամզի Բեդիա
2017 Gaspard va au mariage Գասպարի մայր Էնթոնի Քորդիե
2018 In Safe Hands / Ապահով ձեռքերում Ալիս Ջիննի Հերրի Ֆրանկոֆոն ֆիլմերի Նամուրի միջազգային փառատոն - Լավագույն դերասանուհի

Լյումիեր եղբայրների անվան մրցանակ՝ լավագույն դերասանուհուն

Սեզար մրցանակի առաջադրում՝ Լավագույն դերասանուհի անվանակարգում
Guy Երիտասարդ Աննա-Մարիա Ալեքս Լյուտց
Fleuve noir Լոլա Բելել Էրիկ Զոնկա
2019 Temps de chien Ֆլորանս Էդուար Դելյուկ
2022 Simone Veil, A Woman of the Century / Սիմոնա Վեյլը՝ դարի կին Իվոնա Ջեյկոբ Օլիվիե Դահան
Hawaii / Հավայներ Ինես Մելիսա Դրիժար
2023 All Your Faces / Ձեր բոլոր դեմքերը Ջուդիթ Ջիննի Հերրի
2024 L'Amour ouf Ժիլ Լելուշ
 
Բուշեն 2000 թվականին Կաննի կինոփառատոնում ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://evene.lefigaro.fr/celebre/biographie/elodie-bouchez-18618.php
  2. https://web.archive.org/web/20191009193802/https://www.europeanfilmacademy.org/European-Film-Awards-Winners-1998.75.0.html
  3. «Festival de Cannes: The Dreamlife of Angels». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Elodie Bouchez» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
  5. «THOMAS BANGALTER» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոդի Բուշե» հոդվածին։