Էլմոր Ջեյմս (անգլ. Elmore James, հունվարի 27, 1918(1918-01-27)[1][2][3], Richland, Հոլմս շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[4][5] - մայիսի 24, 1963(1963-05-24)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[6])՝ ամերիկացի բլյուզ կիթառահար, երգիչ, երգերի հեղինակ։ Էլեկտրոկիթառը սլայդերով նվագելու տեխնիկայի հայտնագործողը, չիկագոյան բլյուզի ծաղկման ժամանակաշրջանի լավագույն երաժիշտներից մեկը, ում հայտագործություններն ու նորամուծությունները մեծ ազդեցություն են թողել բլյուզի և ռոք-երշտության հետագա զարգացման վրա[7]։

Էլմոր Ջեյմս
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Elmore James
Ի ծնե անունԷլմոր Ջեյմս
Ծնվել էհունվարի 27, 1918(1918-01-27)[1][2][3]
Richland, Հոլմս շրջան, Միսսիսիպի, ԱՄՆ[4][5]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էմայիսի 24, 1963(1963-05-24)[1][2][3] (45 տարեկան)
Չիկագո
ԺանրերԲլյուզ, ռիթմ-ն-բլյուզ, ռոք-ն-ռոլլ
Մասնագիտությունկիթառահար, երգիչ, հեղինակ կատարող
Գործիքներկիթառ
ԼեյբլChess Records
Պարգևներ

1980 թվականին նրա անունը (առաջին նոմինանտների ցանկում) ներառվեց Բլյուզի փառքի սրահ, իսկ 1992 թվականին Ռոք'ն'ռոլլի փառքի սրահ։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ռիչլենդ համայնքում, Հոլմս շրջան, Միսսիսիպի նահանգ։ Էլմորը սկսել է նվագել 12 տարեկանից։ Երաժշտական կարիերան սկսվել է Cleanhead և Joe Willie James պարային խմբերից[8]։

Էլմոր Ջեյմսին բախտ է վիճակվել ելույթ ունենալ այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Սոննի Բոյ Ուիլյամսոնը և Ռոբերտ Ջոնսոնը[8]։ Ջոնսոնի հետ նա ծանոթացել է մոտավորապես 1937 թվականին։ Նրանից վերցրել է բլյուզ նվագելու որոշ նրբություններ, այդ թվում սլայդերով նվագելու հետ կապված։ Էլմոր Ջեյմսի վրա ազդեցություն են թողել նաև Կոկոմո Առնոլդը և Թամպա Ռեդը (Թամպա Ռեդի երգերից մի քանիսը ձայնագրվել են Էլմոր Ջեյմսի մասնկաությամբ)։ Մորտավորապես նույն ժամանակաշրջնում Էլմորը ծանոթացել է նաև Ռայս Միլլերի հետ, ով վերջում դառնում է Սոննի Բոյ Ուիլյամսոն II: Նրանք հաճախ ելույթ էին ունենում դուետովП[7]: Նրա առողջությունը լուրջ վնասված էր ոչ առողջ ապրելակերպի պատճառով։ Նա հատկապես չարաշահում էր ալկոհոլը։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Էլմորը ծառայում էր։ Դեմոբիլիզացիայից հետո նա վերադառնում է Միսսիսիպի և բնակություն հաստատում Կանտոնում, եղբոր՝ Ռոբերտ Հոլսթոնի հետ։ Այնտեղ Էլմոր Ջեյմսը հիմնադրում է այդ ժամանակաշրջանում առաջին բլյուզբենդը, որը նվագում էր հզորացուցիչներով[7][8]։

1951 թվականին նա սկսում է ձայնագրվել Trumpet Records փոքրիկ լեյբլում, սկզբում որպես Սոննի Բոյ Ուիլիամսոնի և Վիլլի Լվի կողմից հրավիրված երգիչ, իսկ հետագայում արդեն որպես անհատ կատարող՝ «Dust My Broom» սինգլը։ Ձայնագրությունն իրենից ներկայացնում է Ռոբերտ Ջոնսոնիբլյուզի ավտորիզացված տարբերակը[7]։ Սինգլը հրապարակվեց 1952 թվականին և դարձավ ռիթմ-ն-բլյուզային երգերից ամենավաճառվողը այդ թվականին։ Այդ ժամանակ ավելի հայտնի ձայնագրման ընկերություններ նրան հրավիրում են ձայնագրման։

Էլմոր Ջեյմսը չեղյալ է համարում Trumpet-ի հետ գործարքն ու նորն է կնքում Bihari Brothers-ի հետ։ «I Believe» երգը հայտնի է դառնում հաջորդ տարի։ 1950-ականներին Էլմոր Ջեյմսը համագործակցում էր Flair Records և Meteor Records[9], Modern Records, Chess Records, Chief Records լեյբլերի հետ։

1959 թվականիննա սկսում է համագործակցել Fire Records լեյբլի հետ, որտեղ ստեղծում է իր լավագույն ձայնագրությունները՝ «The Sky Is Crying», «My Bleeding Heart», «Stranger Blues», «Look On Yonder Wall», «Done Somebody Wrong», «Shake Your Moneymaker»:

Մահը խմբագրել

Էլմոր Ջեյմսի առողջությունը խստորեն վտանգված էր ոչ առողջ ապրելակերպի, հատկապես ալկոհոլի չարաշահման պատճառով։ 1963 թվականին Էլմորի առողջական վիճակը կտրուկ վատացավ, ինչի պատճառով նա հրաժարվեց պլանավորված հյուրախաղերից։ 1963 թվականի մայիսի 24-ին Ջեյմսը, ով այդ ժամանակ գտնվում էր Չիկագոյում, սրտի կաթված ստացավ Եվրոպայում Ամերիկյան ֆոլկ-բլյուզ փառատոնից առաջ։ Երաժիշտը մահացավ 46 տարեկան հասակում։ Հուղարկավորման ծախսերն իր վրա վերցրեց Չիկագոյան դի-ջեյ Բիգ Բիլլ Հիլլը։

Երաժշտին հուղարկավորեցին Նյուպորտի բապտիստական եկեղեցու գերեզմանատանը, Միսսիսիպի նահանգ, Հոլմսի շրջան։ Գերեզմանաքարը տեղադրվել է 1992 թվականի դեկտեմբերի 10-ին, Capricorn Records-ի սեփականատեր Ֆիլ Վոլդենի միջոցներով։ Սև գրանիտի դիմային մասում Ջեյմսի բրոնզե քանդակն է, կիթառը ձեռքին։ Նեքևում գրված է. «The King of the Slide Guitar» (Սլայդ-կիթառի արքա)։ Հակառակ կողմում մի տող է մեջբերված «The Sky Is Crying» երգից. «The Sky Is Cryin'… Look at the Tears Roll Down the Street» (Լալիս են երկինքները… Տես ինչպես են արցունքները հոսում փողոցով)։

Պրոդյուսեր Բոբի Ռոբինսոնը հետագայում հիշում էր այդ օրը.

  Ես չտեսա ինչպես նա մահացավ, և երբ իմացա այդ մասին, շատ ընկճվեցի[10]  

Էլմորի զարմիկը՝ Հոումսիկ Ջեյմսը, ով նրա հետ էր ապրում, պատմում էր.

  Նա աթոռին նստած հագնվում էր։ Մնացած երաժիշտները նրան սպասում էին մեքենայում։ Հանկարծ նա ցավ զգացու ընկավ գետնին։ Նա արդեն սրտի նոպա ունեցել էր, և ես հասկացա, որ նա մահացել է։ Դա շոկ էր։ Դա մեծ կորուստ էր բոլորիս համար[10]  

Ջեյմսի մահից հետո Ռոբինսոը հիմնադրեց «Enjoy Records» ձայնագրման ստուդիան և թողարկեց երգչի հին նյութերը, որոնք ձայնարվել էին տարբեր լեյբլերում։ 1965 թվականի գարնանը «It Hurts Me Too» (Enjoy 2015) կոմպոզիցիան Billboard թոփ-ցանկում զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը[11]։

Սկավառակագրություն խմբագրել

Blues After Hours Crown 5168, 1961
The Best Of Sue 918 [UK], 1965
The Sky Is Crying Sphere Sound 7002, 1965
Memorial Album Sue 927 [UK], 1965
The Blues In My Heart, The Rhythm In My Soul (re-release of Blues After Hours) United 716, 1966
The Blues In My Heart, The Rhythm In My Soul (re-release of Blues After Hours) Custom 2054, 1966
Original Folk Blues Kent 522, 1967
I Need You Sphere Sound 7008, 1967
The Late Fantastically Great (re-release of Blues After Hours) Ember 3397 [UK], 1968
Tough (Chess recordings plus tracks by John Brim) Blue Horizon 7-63204 [UK], 1968
Something Inside of Me Bell 104, 1968
The Legend Of Elmore James Kent 9001, 1969
Elmore James Bell 6037, 1969
Whose Muddy Shoes (plus tracks by John Brim) Chess 1537, 1969
The Resurrection Of Elmore James Kent 9010, 1969
To Know A Man [2LP] Blue Horizon 7-66230 [UK], 1969
King of the Slide Guitar 1992
Charly Blues Masterworks Volume 28: Standing at the Crossroad 1993
The Sky Is Crying: The History Of Elmore James 1993
Rollin' And Tumblin' 1999
Legends Of Blues, Pickin' The Blues ; The Greatest Hits 2002
King of the Slide Guitar: The Complete Trumpet, Chief and Fire Sessions 2005
A Proper Records Introduction to Elmore James: Slide Guitar Master 2006

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 https://www.allmusic.com/artist/elmore-james-mn0000176936/biography
  5. 5,0 5,1 5,2 http://www.smokestacklightnin.com/Bios/Elmore%20James.htm
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #128959126 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Էլմոր Ջեյմսի կենսագրությունը (Elmore James)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 Franz, Steve. The Amazing Secret History of Elmore James. Bluesource Publications, 2003, ISBN 0-9718038-1-1
  9. «Meteor Records». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 6-ին.
  10. 10,0 10,1 Marymont, Mark. The Complete Fire & Enjoy Recordings [Box] (1995), liner notes.
  11. Komara, Edward. Encyclopedia of the Blues, 2 Volume Set, Routledge, 2005, ISBN 0-415-92699-8

Արտաքին հղումներ խմբագրել