Էլմիրա Նազիրովա
Էլմիրա Միրզարզա ղիզի Նազիրովա (ադրբ.՝ Elmira Mirzərza qızı Nəzirova, նոյեմբերի 30, 1928, Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 23, 2014, Հայֆա, Իսրայել), Ադրբեջանի նշանավոր կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր[1];
Էլմիրա Նազիրովա | |
---|---|
Բնօրինակ անուն | Էլմիրա Միրզարզա կըզի Նազիրովա |
Ծնվել է | նոյեմբերի 30, 1928 Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Ադրբեջան և Իսրայել |
Մահացել է | հունվարի 23, 2014 (85 տարեկան) Հայֆա, Իսրայել |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և կոմպոզիտոր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Ադրբեջանի կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԷլմիրա Նազիրովան ծնվել է 1928 թվականի նոյեմբերի 30-ին Բաքվում։ 1950 թվականին ավարտել է Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիա ՛պրոֆեսոր Գ. Շարոևի դաշնամուրային դասարանը։ 1954 թվականին ավարտել է պրոֆեսոր Բ. Զեյդմանի կոմպոզիտորական դասարանը։ 1951 թվականից նա դասավանդել էր կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանում[2]։
1953 թվականից ԽՍՀՄ-ի կոմպոզիտորների միության և Ադրբեջանական ԽՍՀ-ի կոմպոզիտորների միության անդամ էր։ Էլմիրա Նազիրովան մահացել է 2014 թվականի հունվարի 23-ին Իսրայելում[3]։
1990 թվականից Իսրայելում ապրող Է.Նազարովան զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Կոմպոզիտոր և դաշնակահար Էլմիրա Նազիրովայի 75-ամյակը նշվել է 2004 թվականին Մուսլիմ Մագոմաևի անվան Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում։