Էլխաս
Էլխաս (իսպ.՝ Eljas), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Սիեռա դե Գատա շրջանում (կոմարկայում): Զբաղեցնում է 33 կմ² տարածք: Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1013: Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 129 կիլոմետր է: Բնակավայրին լայն ճանաչում է բերել 14-րդ դարում կառուցված ամրոցը:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Էլխաս | |||||
իսպ.՝ Eljas[1] | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 33 կմ² | ||||
ԲԾՄ | 640±1 մետր | ||||
Բնակչություն | ▼901 մարդ (2020)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Փոստային ինդեքսներ | 10891 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
Պաշտոնական կայք | eljas.net | ||||
| |||||
ՊատմությունԽմբագրել
Ներկայիս Էլխասի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ հախապատմական ժամանակներից; Առաջին կայուն բնակավայրն այստեղ հիմնվել է մեր թվականությունից 3000 տարի առաջ: Մ. թ. ա. 900-600 թթ. հաստատվել են կելտական ցեղերը, ապա հաջորդաբար տիրապետել են հին հռոմեացիները, իբերական ցեղերը, մավրերը, որոնցից բնակավայրն ազատագրվել է ռեկոնկիստայի ժամանակներում:
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում: 1834 թվականից ընդգրկվել է Գատայի դատական տարածաբաժնի կազմում[3]: 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 500 տուն և 2740 բնակիչ[4]:
ԿրթությունԽմբագրել
Էլխասում գործում է տարրական դպրոց՝ CEIP Divina Pastora[5]: Միջնակարգ կրթություն ստանալ ցանկացողները ուսումը շարունակում են հարևան Վալվերդե դել Ֆրեզնո քաղաքում[6]:
ԱռողջապահությունԽմբագրել
Բնակավայրում կա առողջության առաջնային պահպանման հիմնարկություն: Մինչև օրս այստեղ որևէ մասնավոր բուժհիմնարկ չի հիմնվել[7]:
ՊատկերասրահԽմբագրել
ԺողովրդագրությունԽմբագրել
1900 թվականից ի վեր՝ Էլխասի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[8][9].

ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute https://www.ine.es/dynt3/inebase/index.htm?padre=525 — 2020.
- ↑ Cervantes Virtual[1]
- ↑ Municipio Código INE -10.072 [2]
- ↑ Web archivada del CEIP Divina Pastora
- ↑ El Centro IESO Val de Xálima
- ↑ Registro de Centros Establecimientos y Servicios Sanitarios de Extremadura. Orden 3 de febrero de 2009
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
Արտաքին հղումներԽմբագրել
Էլխաս Վիքիպահեստում |