Էլլի Լամբետի
Էլլի Լամբետի (հուն․՝ Έλλη Λαμπέτη, իսկական անունը՝ Էլլի Լուկու (հուն․՝ Έλλη Λούκου), ապրիլի 13, 1926[1], Vilia, Mandra-Eidyllia Municipality, Արևմտյան Ատտիկե, Ատիկա, Հունաստան - սեպտեմբերի 3, 1983[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), հույն դերասանուհի։
![]() հուն․՝ Έλλη Λαμπέτη | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 13, 1926[1] |
Ծննդավայր | Vilia, Mandra-Eidyllia Municipality, Արևմտյան Ատտիկե, Ատիկա, Հունաստան |
Մահացել է | սեպտեմբերի 3, 1983[1] (57 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Մարիոս Պլորիտիս և Ֆրեդերիկ Ուեյքման |
Համատեղ ապրող(ներ) | Ալեքսոս Ալեքսանդրակիս և Դիմիտրիս Հորն |
Կենսագրություն խմբագրել
Լամբետին ծնվել է 1926 թվականին Հունաստանի Ատտիկե պատմական շրջանի Վիլիա գյուղում Կոստաս Լուկոսի և Անաստասիա Ստամատիի ընտանիքում։ Ունեցել է 6 քույր-եղբայրներ։ Նրա մորական պապը՝ կապիտան Ստամատիսը, ով Թեոդորոս Կոլոկոտրոնիսի հետ միասին 1821 թվականին, երբ ձևավորվում էր ժամանակակցի հունական դեմոկրատիան, կռվել է թուրքերի դեմ։ 1928 թվականին ընտանիքը տեղափոխվել է Աթենք։ 1941 թվականին ընդունվել է Մարիկա Կատոպուլիի անվան դերասանի մասնավոր դպրոց, որտեղ դառնալով առաջատար դերասան՝ վերցրել է Լամբետի ազգանունը, որով հանդես է եկել Գերհարդ Հաուպտմանի «Hanneles Himmelfahrt» ներկայացման մեջ։ 1945 թվականին առաջին ֆիլմերից մեկի՝ «Adoulotoi sklavoi» («Ապստամբելով ստրկության դեմ», 1946) նկարահանման ժամանակ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Մարիոս Պլորիտիսին։
1946 թվականին Լամբետին արդեն խաղում էր հայտնի ժամանակակից թատերական ռեժիսոր Կարոլոս Կունի մոտ։ Գլխավոր դերեր է մարմնավորել Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոցը» (1946), Ժան Անույի «Անտիգոնե» (1947), Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Արյան ամուսնություն» (1948) ֆիլմերում։
1950 թվականին Էլլի Լամբետին ամուսնացել է Մարիոս Պլորիտիսի հետ, սակայն երկու տարի անց ամուսնությունը խարխլվել է Դիմիտրիս Հորնի հետ կապի պատճառով։
1959 թվականին դերասանուհին երկրորդ անգամ ամուսնացել է ամերիկացի Ֆրեդերիկ Ուեյքմանի հետ։
Հետագա տարիներին պայքարել է քաղցկեղի դեմ։ Հաջողությամբ հանդես է եկել Թորնթոն Ուայլդերի «Ողջույն, Դոլլի» (1980), Մարկ Մեդոֆի «Լռության երեխաները» (1981) ներկայացումներում, սակայն առողջությունը վատթարացել է։ Մահացել է 1983 թվականին կոկորդի քաղցկեղից Նյու Յորքում, 57 տարեկան հասակում[2][3]։
Ֆիլմեր խմբագրել
- «Ապստամբելով ստրկության դեմ (1946)
- «Ըստ վարքագծի» (1949)
- «Էլլադայի երեխաները» (1951)
- «Կեղծ դրամ» (1955)
- «Երջանկություն Աթենքում» (1956)
- «Սևազգեստ աղջիկը» (1956)
- «Վերջին սուտ» (1958)
- «Ոչնչություն» (1961)
Գրականություն խմբագրել
- Michel Demopoulos (dir.), Le Cinéma grec, Paris, Centre Georges Pompidou, coll. « cinéma/pluriel », 1995, 263 p. (ISBN 2858508135)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «ΕΛΛΗ ΛΑΜΠΕΤΗ (13 Απριλίου 1926 – 3 Σεπτεμβρίου 1983) - Kynourianet»։ Kynourianet (el-GR)։ 2015-09-03։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-10-ին։ Վերցված է 2016-10-10
- ↑ «Элли Ламбети. «Мир глазами Элли»»։ www.ilovegreece.ru։ Վերցված է 2016-10-10