Քեն (անգլ.՝ Ken), ամերիկյան Mattel ընկերության կողմից ստեղծված խաղալիք, Բարբի տիկնիկի ընկերը։ Թողարկվել է 1961 թվականին (Բարբին՝ 1959 թվականին)։ Նրան անվանել են Ռութ Հենդլերի[1] (Mattel-ի համահիմնադիր)[2] որդու անվամբ։ Ամբողջական անունը՝ Քեն Քարսոն։

Քեն
Պատկեր:Քեն Քարսոն.png
Առաջին անգամ հայտնվել է1961
ՍտեղծողՌութ Հենդլեր
Տեղեկություններ
Ամբողջական անունՔեն Կարսոն
Այլ անունանգլ.՝ Ken

Նկարագրություն

խմբագրել

Առաջին տարբերակում (1961 թվական) Քենը մազերի կարճ ոզնի կտրվածքով էր, իսկ հասակը 12 դյույմ էր (30 սմ)[3]։ «U.S. News and World Report» ամսագրի նկարագրությամբ՝ բնօրինակ տարբերակում Քենը եղել է «կարմիր շալվարով նիհար բուսաբան»[4]։

2004 թվականին Քենը դուրս է բերվել տեսականուց, սակայն 2006 թվականին վերադարձվել է՝ պայմանավորված սպառողական պահանջարկով[2]։

Երբ 1990-ական թվականների վերջին Սեյլեմում հիմնադրվել է խաղալիքների ազգային փառքի սրահը, Բարբի տիկնիկն ընդգրկվել է առաջին խմբաքանակում, իսկ Քենը՝ ոչ։ Տեղեկանալով ներառվածների թվում Քենի և Միսթր Կարտոֆիլե գլխի բացակայության մասին՝ մոտակայքում գտնվող Վիլլամետի համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել՝ հագնելով իրենց սիրելի հերոսների հագուստները։ Սակայն հաջորդ խմբաքանակում, որը հայտարարվել է 1999 թվականի նոյեմբերին, Քենը և Միսթր Կարտոֆիլե գլուխը կրկին չեն ընդգրկվել[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Sharon Verbeten Warman's Barbie Doll Field Guide: Values and Identification. — Krause Publications, 2009. — С. 19—. — ISBN 1-4402-1920-6(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Roger Chapman; James Ciment Culture Wars: An Encyclopedia of Issues, Viewpoints and Voices. — Routledge, 2015. — С. 46—. — ISBN 978-1-317-47351-0
  3. Claudia Mitchell; Jacqueline Reid-Walsh Girl Culture: An Encyclopedia [2 Volumes]: An Encyclopedia. — Greenwood Publishing Group, 2007. — С. 379—. — ISBN 978-0-313-08444-7
  4. U.S. News & World Report. — U.S. News Publishing Corporation, 2001. «The original 1961 Ken was a scrawny nerd in red trunks. Turned 540 in March 13, , Barcbie’s boy toy now looks as if he’s popping steroids.»
  5. Vader, J.E. (1999 թ․ նոյեմբերի 1). «Where the Toys Are». VIA Magazine. Արխիվացված է օրիգինալից 2007-12-30/дфтпгшфпу=ут-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.