Էլիշկա Կրասնոգորսկայա
Էլիշկա Կրասնոգորսկայա (չեխ․՝ Eliška Krásnohorskà, նոյեմբերի 18, 1847[2][3][4][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][5][6][…] - նոյեմբերի 26, 1926[2][3][4][…], Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[7]), չեխ գրող, թարգմանիչ, բանաստեղծուհի, դրամատուրգ, լիբրետոյի հեղինակ և ֆեմինիստ։
Էլիշկա Կրասնոգորսկայա | |
---|---|
Ծննդյան անուն | չեխ․՝ Alžběta Pechová[1] |
Ծնվել է | նոյեմբերի 18, 1847[2][3][4][…] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Չեխական թագի հողեր, Ավստրիական կայսրություն[1][5][6][…] |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 1926[2][3][4][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր ավան, Պրահա, Չեխոսլովակիա[7] |
Գերեզման | Օլշանի գերեզմանատուն |
Գրական անուն | Eliška Krásnohorská և T. Dvorská[1] |
Մասնագիտություն | գրող, կանանց իրավունքների պաշտպան, լիբրետիստ, բանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի, խմբագիր, ուսուցչուհի, խմբագիր և քննադատ |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա, Ավստրիական կայսրություն և Ավստրո-Հունգարիա |
Eliška Krásnohorská Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԷլիշկա Կրասնոգորկայան ծնվել է 1847 թվականի նոյեմբերի 18-ին, Պրահա քաղաքում։ Նրա իրական անուն-ազգանունը եղել է Ալժբետա Պեչովա։ 16 տարեկանում, տառապելով հիվանդություններից, ստիպված է եղել թողնել երաժշտական կրթությունը։
Նա իր կարիերան սկսել է բանաստեղծություններով՝ «Z màje žitì» (1870), «Ze Šumavy» և «Pevec vólnosti» դրամատիկական պոեմը, նրա համբավն ամրապնդվել է ժողովրդական կյանքի գեղեցիկ պատմություններով։ Նա ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց շարժմանը, կարևոր դեր է խաղացել Կարոլինա Սվետլայի հիմնած կին աշխատողների միության մեջ, խմբագրել է «Կանանց թերթ» ամսագիրը և շատ է գրել կանանց խնդրի վերաբերյալ։ Նա նաև հրատարակել է մի շարք քննադատական ակնարկներ «Osvĕta» և «Časopis» ամսագրերում։
1890 թվականին Էլիշկա Կրասնոգորսկայան Պրահայում հիմնել է Միներվայի դպրոցը, աղջիկների համար առաջին վարժարանը Ավստրո-Հունգարական կայսրությունում[8]։
Թարգմանել է Ադամ Միցկևիչ,ի Բայրոնի և Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունները։
Էլիշկա Կրասնոգորսկայան մահացել է 1926 թվականի նոյեմբերի 26-ին հայրենի քաղաքում։
Ստեղծագործություն
խմբագրելԲանաստեղծություններ
խմբագրել- Z máje žití (1871)
- Ze Šumavy (1873)
- K slovanskému jihu (1880)
- Vlny v proudu (1885)
- Letorosty (1887)
- Šumavský Robinson (1887)
- Bajky velkých (1889)
- Na živé struně (1895)
- Zvěsti a báje (1916)
- Sny o divadle
Վեպեր
խմբագրել- Célinka
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Česká divadelní encyklopedie
- ↑ 7,0 7,1 7,2 Archiv hl. m. Prahy, Matrika zemřelých u sv. Vojtěcha, sign. VO Z12, s. 237
- ↑ Sayer, Derek (2000 թ․ մարտի 19). The Coasts of Bohemia: A Czech History (անգլերեն). Princeton University Press. ISBN 978-0-691-05052-2.
Գրականություն
խմբագրել- «Էլիշկա Կրասնոգորսկայա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիշկա Կրասնոգորսկայա» հոդվածին։ |