Էլին Մաթիլդա Էլիզաբեթ Վագներ (շվեդ.՝ Elin Wägner, մայիսի 16, 1882(1882-05-16)[1][2][3], Lund Cathedral parish, Շվեդիա[2][3][4] - հունվարի 7, 1949(1949-01-07)[1][2][5], Berg parish, Շվեդիա[2][5]), շվեդ գրող, լրագրող, մանկավարժ, բնապահպան, հասարակական գործիչ, երեխաների պաշտպանթյան և փրկության շարժման կազմակերպիչ, ֆեմինիստական և պացիֆիստական շարժումների ակտիվիստ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։ Շվեդական ակադեմիայի անդամ 1944 թվականից։

Էլին Վագներ
Ծնվել էմայիսի 16, 1882(1882-05-16)[1][2][3]
ԾննդավայրLund Cathedral parish, Շվեդիա[2][3][4]
Վախճանվել էհունվարի 7, 1949(1949-01-07)[1][2][5] (66 տարեկան)
Վախճանի վայրBerg parish, Շվեդիա[2][5]
ԳերեզմանԼունդի Հյուսիսային գերեզմանատուն[6][7]
Մասնագիտությունլրագրող, գրող և սուֆրաժիստ
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա[8], Իննի ընկերություն[9] և Svenska hem?
Պարգևներ
ԱմուսինՋոն Լանդկվիստ[2]
 Elin Wägner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆոգելստադ խումբը, 1920-ական թթ.
ձախից աջ՝ Էլիզաբեթ Տամ, Ադա Նիլսոն, Հոնորին Հերմելին, Էլին Վագներ, Քերստին Հեսսելգրեն (նստած)

Էլին Վագները ծնվել է Լունդ քաղաքի դպրոցի տնօրենի ընտանիքում։ Երեք տարեկան հասակում նա կորցրել է մորը։ Ֆոգելստադի կանանց դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ 1910 թվականին ամուսնացել է գրականագետ Ջոն Լանդկվիստի հետ։ Մահացել է ստամոքսի քաղցկեղից։ Նրան թաղել են Լունդի Հյուսիսային գերեզմանատանը։ Շվեդ արվեստաբան, պատմաբան Գրեգոր Պաուլսոնն ամուսնացած էր նրա քրոջ հետ։

Հասարակական գործունեություն խմբագրել

Էլին Վագները Շվեդիայի կանանց ընտրական իրավունքի շարժման ամենահայտնի ակտիվիստներից մեկն է և Շվեդիայի Կանանց իրավահավասար հասարակության ստեղծման նախաձեռնողը։ Ֆրեդրիկա Բրեմերի հետ միասին Էլին Վագները Շվեդիայում եղել է ֆեմինիստական շարժման նախաձեռնողներից և ազդեցիկ ակտիվիստը։ 1919 թվականի նոյեմբերին Էլին Վագները, Հելեն Պալմշերնան և Գերդա Մարկուսը Շվեդիայում ստեղծեցին երեխաների պաշտպանության և փրկության առաջին կազմակերպությունը՝ «Ռադա-Բառնեն» անվանումով («Երեխաների պաշտպանության միջազգային միության» շվեդական մասնաճյուղ)։

Գրական գործունեություն խմբագրել

Էլին Վագները վեպերի, թերթերի և ամսագրերի հոդվածների և 4 ֆիլմերի սցենարների հեղինակ է։ Նրա ամենահայտնի վեպերից են՝ Norrtullsligan («Տղամարդիկ և այլ դժբախտություններ», 1908), Pennskaftet («Գրիչ», 1910), գյուղացիների կյանքին նվիրված ժողովրդական ավանդույթների ոգով վիպակ՝ Åsa-Hanna (1918): Նա օգտագործում էր Դևինեզ (Devinez) ստեղծագործական կեղծանունը։ Էլին Վագների գրքերը և բազմաթիվ հոդվածները նվիրված են կանանց ազատագրմանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, խաղաղության համար պայքարի շարժմանը, մարդկանց բարեկեցության բարելավմանը և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրներին[10]։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

  • Från det jordiska museet (1907)
  • Norrtullsligan (1908)
  • Pennskaftet (1910)
  • Helga Wisbeck (1913)
  • Mannen och körsbären (1914)
  • Camillas äktenskap (1915)
  • Släkten Jerneploogs framgång (1916)
  • Åsa-Hanna (1918)
  • Kvarteret Oron (1919)
  • Den befriade kärleken (1919)
  • Den förödda vingården (1920)
  • Nyckelknippan (1921)
  • Den namnlösa (1922)
  • Från Seine, Rhen och Ruhr (1923)
  • Silverforsen (1924)
  • Natten till söndag (1926)
  • De fem pärlorna (1927)
  • Den odödliga gärningen (1928)
  • Svalorna flyga högt (1929)
  • Korpungen och jag (1930)
  • Gammalrödja (1931)
  • Dialogen fortsätter (1932)
  • Mannen vid min sida (1933)
  • Vändkorset (1934)
  • Genomskådad (1937)
  • Hemlighetsfull (1938)
  • Tusen år i Småland (1939)
  • Fred med jorden (1940)
  • Väckarklocka (1941)
  • Selma Lagerlöf I (1942)
  • Selma Lagerlöf II (1943)
  • Hans Larsson (1944)
  • Vinden vände bladen (1947)
  • Spinnerskan (1948)
  • Fredrika Bremer (1949)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլին Վագներ» հոդվածին։