Քերստին Հեսսելգրեն

շվեդ քաղաքական գործիչ

Քերստին Հեսսելգրեն (շվեդ.՝ Kerstin Hesselgren, հունվարի 4, 1872(1872-01-04)[2][3][4][…], Hofors, Gävleborg County, Շվեդիա[2][5][3][…] - օգոստոսի 19, 1962(1962-08-19)[2][4][6][…], Կունգսհոլմ, Շվեդիա[2][4][6][…]), շվեդ ֆեմինիստ և քաղաքական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր։

Քերստին Հեսսելգրեն
շվեդ.՝ Kerstin Hesselgren[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1872(1872-01-04)[2][3][4][…]
ԾննդավայրHofors, Gävleborg County, Շվեդիա[2][5][3][…]
Մահացել էօգոստոսի 19, 1962(1962-08-19)[2][4][6][…] (90 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[2][4][6][…]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, factory inspector և labour inspector
Ծնողներհայր՝ Category:Gustaf Alfred Hesselgren?
Զբաղեցրած պաշտոններԱռաջին պալատի անդամ, Երկրորդ պալատի անդամ և Առաջին պալատի անդամ
ԿուսակցությունFree-minded National Association?[4][7], Q111478524?[7], Q111478524?[7] և Folkpartiet (Sweden)?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՖոգելստադ խումբ[4], Q10685090?[4] և Tolfterna?
Ստորագրություն
Изображение автографа
 Kerstin Hesselgren Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ֆոգելստադ խումբ, 1920-ական թվականներ: Ձախից աջ՝ Էլիզաբեթ Տամ, Ադա Նիլսոն, Հոնորին Հերմելին և Էլին Վագներ, Քերստին Հեսսելգրեն (նստած)

Քերստին Հեսսելգրենը ծնվել է 1872 թվականի հունվարի 4-ին Հոֆորս քաղաքում, բժիշկ Գուստավ Ալֆրեդ Հեսսելգրենի (Gustaf Alfred Hesselgren) և նրա կնոջ՝ Մարիա Մարգարիտա Վուրնի (Maria Margareta Wærn) ընտանիքում։

Քերստինը նախնական կրթությունը ստացել է տանը, տնային դաստիարակչուհու մոտ, այնուհետև Շվեյցարիայում՝ աղջիկների դպրոցում։ 1895 թվականին Ուփսալայում ստացել է բուժակի դիպլոմ, 1896 թվականին Ստոկհոլմում ավարտել է դպրոցական ուսուցչի դասընթացները, 1905 թվականին Լոնդոնում՝ Բեդֆորդի քոլեջում, ստացել է սանիտարական տեսուչի որակավորում։

Քերստին Հեսսելգրենը 1912-1934 թվականներին աշխատել է Ստոկհոլմում՝ որպես սանիտարական տեսուչ, 1909-1934 թվականներին՝ դպրոցական խոհանոցային տեսուչ։ 1906-1913 թվականներին եղել է Շվեդիայի դպրոցների ուսուցիչների ընկերության նախագահը, 1913-1934 թվականներին զբաղեցրել է կանանց աշխատանքի անվտանգության տեսչության գործադիր տնօրենի պաշտոնը։ 1918 թվականին Քերստին Հեսսելգրենին շնորհվել է Իլլիս Կվորում մեդալ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1921 թվականին, երբ կանայք ընտրական իրավունք ստացան, Քերստին Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրված, հինգ կանանցից մեկը( վերին պալատ)։ Դրանց թվում էին Էլիզաբեթ Տամը, Նելլի Թյուրինգը, Ագդա Էստլունդը և Բերտա Վելլինը, նրանք բոլորը աշխատում էին ստորին պալատում։ Հեսսելգրենը դարձավ Շվեդիայի առաջին կինը, որ ընտրվեց երկրի խորհրդարանի վերին պալատում։ Աշխատել է խորհրդարանի վերին պալատում 1922-1926 թվականներին (Գյոթեբորգի օկրուգից) և 1927-1934 թվականներին (Էրեբրուի օկրուգից) և ստորին պալատում՝ 1937-1944 թվականներին (Ստոկհոլմի օկրուգից)։ 1939-1944 թվականներին եղել է ռիկստագի երկրորդ իրավաբանական կոմիտեի նախագահ՝ դառնալով առաջին կինը շվեդակական խորհրդարանում, որ նախագահել է կոմիտեում։

1922-1923 թվականներին և 1937 թվականից մինչև 1944 թվականը Հեսսելգրենը եղել է Լիբերալ կուսակցության անդամ (ընտրվել է սոցիալ-դեմոկրատներրի աջակցությամբ)։ 1923 թվականից մինչև 1937 թվականը եղել է անկախ քաղաքական գործիչ, 1938 թվականից մինչև 1944 թվականը՝ ժողովրդական կուսակցության անդամ։

Միջազգային մակարդակի հանդիպումներում հանդես է եկել որպես շվեդական պատվիրակ, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնֆերանսներում՝ որպես փորձագետ 1933-1935, 1937 և 1938 թվականներին։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ, եղել է Frisinnade kvinnor ասոցիացիայի նախագահը և Ֆոգելստադի կանանց քաղաքացիական դպրոցի (Kvinnliga medborgarskolan vid Fogelstad) հիմնադիրներից մեկը։

Մահացել է 1962 թվականի օգոստոսի 19-ին, Ստոկհոլմում։ Ամուսնացած չի եղել, երեխաներ չի ունեցել։

Գյոտեբորգի համալսարանն ի պատիվ Քերստին Հեսսելգրենի սահմանել է կրթաթոշակ հրավիրված պրոֆեսորների համար, որը շնորհվում է սոցիալական և հասարակական գիտությունների բնագավառում նշանակալի հետազոտություններ իրականացրած կանանց։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերստին Հեսսելգրեն» հոդվածին։