Էլիզաբեթ Տամ

շվեդ քաղաքական գործիչներ

Էլիզաբեթ Տամ (շվեդ. Elisabeth Tamm, հունիսի 30, 1880(1880-06-30)[1][2][3][…], Julita, Շվեդիա[4][3][5] - սեպտեմբերի 23, 1958(1958-09-23)[2][3][6], Julita, Շվեդիա[3][5]), շվեդ ֆեմինիստ և քաղաքական գործիչ, Ֆոգելստադ խմբի հիմնադիր, ռիկսդագում հայտնի է եղել որպես Tamm i Fogelstad[9]:

Էլիզաբեթ Տամ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 30, 1880(1880-06-30)[1][2][3][…]
ԾննդավայրJulita, Շվեդիա[4][3][5]
Մահացել էսեպտեմբերի 23, 1958(1958-09-23)[2][3][6] (78 տարեկան)
Մահվան վայրJulita, Շվեդիա[3][5]
ԳերեզմանJulita Church[7][2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կանանց ձայնի իրավունքի համար պայքարող և անշարժ գույքի սեփականատեր
Ծնողներհայր՝ August Tamm?[1][2][4][…], մայր՝ Emma Ebba Helena Hedvig Charlotta Åkerhjelm?[5]
Զբաղեցրած պաշտոններԵրկրորդ պալատի անդամ
ԿուսակցությունFree-minded National Association?[2][5] և Q111478524?[8][2][5]
ԱնդամությունՖոգելստադ խումբ[2] և Svenska hem?
Ստորագրություն
Изображение автографа
 Elisabeth Tamm Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Տամը ծնվել է 1880 թվականի հունիսի 30-ին, Ջուլիտա օկրուգի Ֆոգելստադ կալվածքում, զինվորական և հողատեր Ավգուստ Տամի և նրա կնոջ՝ բարոնուհի Էմմա Օկերհիլմի (Emma Åkerhielm af Margretelund) ընտանիքում։

Էլիզաբեթը և իր քույրը` Միրտան, պաշտոնական կրթություն չեն ստացել և սովորել են տանը։ Հայրը դուստրերին սովորեցնում էր, թե ինչպես ղեկավարել Ֆոգելստադը, և նրանք ստիպված էին կալվածքում կատարել տարբեր գործնական աշխատանքներ։ Էլիզաբեթը հետաքրքրվում էր պատմությամբ և քաղաքականությամբ և ցանկանում էր սովորել համալսարանում։ Ծնողները նրան թույլատրեցին որոշ ժամանակ հաճախել Ուփսալայի համալսարանում կազմակերպվող սեմինարներին և դասախոսություններին։ 1905 թվականին Ավգուստ Տամը մահացավ և Էլիզաբեթը ստանձնեց հոր դերը՝ որպես հողատեր։ Նա հետաքրքրվեց հոր քաղաքական կարիերայով, այնուհետև իր ընկերների հետ սկսեց հետաքրքրվել կանանց շարժմամբ և հանրային կրթությամբ։ Որպես Ջուլիտի դասախոսական ասոցիացիայի վարչության անդամ՝ նա սկսեց իր երկարատև հասարակական և քաղաքական գործունեությունը։ Էլիզաբեթ Տամի առաջին նշանակալի ծանոթներն էին Լիդիա Վալստրյոմը և Քերստին Հեսսելգրենը։

Շնորհիվ այն բանի, որ Էլիզաբեթը տիրապետում էր Ֆոգելստադի ղեկավարմանը, ինչպես նաև ընտրական իրավունքի բարեփոխումներին, 1907-1909 թվականներին կանայք իրավունք ստացան մասնակցելու քաղաքային ժողովներին։ Այսպիսով Էլիզաբեթ Տամը սկսեց իր քաղաքական կարիերան։ 1913 թվականից նա դարձավ Ջուլիտի քաղաքային ժողովի նախագահի տեղակալը, իսկ 1916 թվականին նշանակվեց քաղաքային խորհրդի նախագահ՝ դառնալով երկրի առաջին կինն այդ պաշտոնում։ Երեք տարի անց նա ընտրվեց նաև Սյոդերմանլանդի կոմսության օկրուգային Խորհրդի անդամ՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 1930 թվականը։ Եղել է նաև Սյոդերմանլանդի օկրուգային խորհրդի կանանց Frisinnade kvinnor միության նախագահը (հետագայում այն կոչվեց Svenska Kvinnors Vänsterförbund):

1921 թվականին, երբ կանայք ընտրական իրավունք ստացան, Էլիզաբեթ Տամը դարձավ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ ընտրված հինգ կանանցից մեկը։ Դրանց թվում էին` Նելլի Տյուրինգը, Ագդա Էստլունդը և Բերտա Վելլինը ստորին պալատում, ինչպես նաև Կերստին Հեսսելգրենը վերին պալատում։ Էլիզաբեթ Տամը կենտրոնացավ կանանց իրավունքների պաշտպանության հարցերի վրա, ինչպիսիք են հավասար աշխատավարձը և երկու սեռերի համար բոլոր պաշտոնական մասնագիտությունների հասանելիությունը։ Էլիզաբեթ Տամը զբաղվում էր նաև ֆեմինիզմի հարցերով։ Նա եղել է շվեդական ֆեմինիստական Tidevarvet և Vi women, ինչպես նաև նորվեգական կանանց Kvinnen og Tiden ամսագրերի աշխատակից։ 1925 թվականին Տամը ստանձնում է Ֆոգելստադ կալվածքում կանանց քաղաքացիական դպրոցի` Kvinnliga medborgarskolan vid Fogelstad–ի ստեղծման նախաձեռնությունը, որտեղ էլ որոշ ժամանակ դառնում է նրա նախագահը։

1936 թվականին հիվանդության պատճառով նա դադարեցնում է իր ակտիվ գործունեությունը։ Չնայած դրան նա զբաղվում էր բնապահպանական հարցերով և 1940 թվականին Էլին Վագների հետ միասին գրեց «Fred med jorden» գիրքը։

Մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 23-ին և թաղվել է հայրենիքում։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Åstrand, Göran; Aunver, Kristjan. Här vilar berömda svenskar: uppslagsbok och guide. Bromma: Ordalaget. sid. 126. Libris 7777883. ISBN 91-89086-02-3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Տամ» հոդվածին։