Էլինոր Դոնահյու
Էլինոր Դոնահյու (անգլ.՝ Elinor Donahue, ապրիլի 19, 1937[1], Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որ հայտնի է դարձել՝ շնորհիվ 1950–ականների «Հայրիկն ավելի լավ գիտի» սիթքոմի։
Էլինոր Դոնահյու | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1937[1] (87 տարեկան) |
Ծննդավայր | Տակոմա, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Էլեոնորա Դոնահյուն ծնվել է Թաքոմայում, Վաշինգտոն[2]։ Մանուկ տարիներին նա սկսել է հանդես գալ զավեշտախաղերում, ինչպես նաև դերեր տանել այնպիսի ֆիլմերում, ինչպես, օրինակ, «Սերն ավելի լավ, քան երբևէ», որտեղ նկարահանվել Էլիզաբեթ Թեյլորի հետ։
Էլինոր Դոնահյուն մեծ ճանաչում է ձեռք բերել «Հայրիկն ավելի լավ գիտի» կատակերգական սերիալում հերոսներ Ռոբերտ Յանգի և Ջեյն Ուայեթի ավագ դստեր դերի շնորհիվ։ Նա նկարահանվել է այդ սերիալում 1954 թվականից մինչև 1960 թվականը և արժանացել է «Էմմի» մրցանակի այդ դերի համար 1959 թվականին[3]։
«Հայրիկն ավելի լավ գիտի» շոուի ավարտից հետո նա հայտնվել է «Էնդի Գրիֆիթի շոու» սիթքոմում 1960—1961 թվականներին։ 1964-65 եթերաշրջանում նա գլխավոր դերն է կատարել «Ձեզ երկար տարիների կյանք» սիթքոմում, որը մեկ եթերաշրջան անց փակվել է ցածր վարկանիշի պատճառով։ Հետագա տարիներին նա հիմնական հյուրային դերեր կատարել տարբեր հեռուստասերիալներում՝ սկսած «Աստղային ուղի» ֆիլմից մինչև «Կին ոստիկան» ֆիլմը։ Ութսունականներին և իննսունականներին նա հայտնվել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մի անգամ մի անգամով», «Հյուրանոց», «Երջանիկ օրեր», «Ոսկի աղջիկներ», «Նա սպանություն էր գրել», «Մարզիչ», «Ընկերներ» և «Բժիշկ Քուին, կին բժիշկ»։ Նա նաև հայտնվել է «Ռազմիկներ» և «Սիրունիկը» ֆիլմերում։
Էլինոր Դոնահյուն ամուսնացած է եղել երեք անգամ, ունի չորս երեխա[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ «Elinor Donahue Biography». FilmReference.com.
- ↑ «Awards for Elinor Donahue». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «Biography for Elinor Donahue». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.