Բացել գլխավոր ցանկը

«Սիրունիկը» (անգլ.՝ Pretty Woman, ԱՄՆ, 1990), գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված սիրային պատմության ժանրում։

Picto infobox cinema.png
Սիրունիկը
Pretty Woman
Գեղեցկուհին.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
մելոդրամա
ԹեմաՄարմնավաճառություն
Թվական1990
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀարի Մարշալ
ՊրոդյուսերԱրնոն Միլչեն
Սթիվեն Ռոյթեր
Հարի Վ. Գոլդսթայն
Սցենարի հեղինակՋ. Ֆ. Լոութոն
ԴերակատարներՌիչարդ Գիր
Ջուլիա Ռոբերթս
Ռալֆ Բելլամի
ՕպերատորՉարլզ Մինսկի
ԵրաժշտությունԶեյմս Նյուտոն Հովարդ
ՄոնտաժՌաջա Գոսնել և Փրիսցիլա Նեդ Ֆրենդլի
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Փիթսբուրգ և Ambassador Hotel?
ԿինոընկերությունTouchstone Pictures
Տևողություն119 րոպե
Շահույթ463 406 268 ԱՄՆ դոլար
IMDbID 0100405

ՍյուժեԽմբագրել

Ֆինանսային մագնատ Էդվարդ Լուիսը, մոլորվելով գիշերային քաղաքում, կանգնում է փողոցային մարմնավաճառ Վիվիանի մոտ, որպեսզի նա ցույց տա ճանապարհը։ Աղջիկը դուր է գալիս Էդվարդին, և նա հրավիրում է աղջկան հյուրանոցի իր համար։ Առավոտյան տեղեկանում է, որ շատ կարևոր գործարք կնքելիս պետք է գնա ուղեկցորդուհու հետ և լրացուցիչ հոնորարի դիմաց առաջարկում է աղջկան մնալ իր բնակարաններում ևս վեց օր։

Վիվիանն ամեն ինչ հանդուրժում է հանուն իր ընտրյալի, որն արդեն վաղուց դադարել է «հաճախորդ» լինելուց։

Այս ամենին զուգահեռ՝ զարգանում է սյուժետային երկրորդ գիծը. Էդվարդն աշխատում է մեծ պայմանագրի վրա՝ մեծ նավաշինարարական ընկերության առքով ու վերավաճառքով։ Ինչպես բացատրում է Վիվիանը իրեն հասկանալի լեզվով, «դա նման է մեքենա գնելուն և մասերով վաճառելուն»։

Թռուցիկ ծանոթությունը ստիպում է Էդվարդին վերաիմաստավորել կենսական արժեքները։ Վիվիանն էլ չի ուզում ուղղակի լինել միլիարդատիրոջ հովանավորյալը. նա երազում է «սպիտակ ձիով ասպետի» մասին, որը կգա և կտանի իրեն իր նախկին կյանքից։

ԴերերումԽմբագրել

Քասթինգ (դերակատարների ընտրություն)Խմբագրել

«Սիրունիկի» քասթինգը բավական երկար էր։ Էդվարդ Լուիսի դերում ի սկզբանե Հարի Մարշալը դիտարկում էր Քրիստոֆեր Ռիվին, բայց վերջինս մերժեց։ Դիտարկվում էր նաև Ալ Պաչինոն, բայց մի քանի փորձից հետո նա հրաժարվեց[1][2]։ Ռիչարդ Գիրը համաձայնեց միանգամից։ Ի սկզբանե նա փորձում էր իր հերոսին կերտել ավելի ակտիվ, բայց Հարի Մարշալը նրան մի կողմ տարավ և ասաց. «Ո՛չ, ո՛չ, Ռիչա՛րդ։ Այս ֆիլմում ակտիվ պետք է լինի միայն մեկ կերպար։ Գուշակիր՝ ինչ դեր է քեզ բաժին ընկել»[1]

Վիվիենի դերում ի սկզբանե չէր դիտարկվում Ջուլիա Ռոբերթսը, ավելին, Disney ընկերությունը դեմ էր նրա թեկնածությանը։ Հարի Մարշալը պլանավորում էր, որ դերը կհասնի Կարեն Ալլենին։ Այն բանից հետո, երբ նա հրաժարվեց, ռեժիսորը դերի համար հրավիրեց բազմաթիվ հայտնի դերասանուհիների։ Դերից հրաժարվեցին Մեգ Ռայանը, Սառա Ջեսիկա Փարքերը, Մերի Սթինբերգենը, Միշել Պֆայֆերը, Վալերիա Գոլինոն, Ջենիֆեր Ջեյսոն Լին և այլք։

Դերիլ Հաննան իր մերժումը հիմնավորում էր նրանով, որ իր կարծիքով ֆիլմը սեքսուալ բնույթի էր և ստորացնում էր կանանց[3]։

Հրաժարվեց նաև Մոլլի Ռինգուոլդը, որին դուր չեկավ մարմնավաճառի դերը։ Ճիշտ է, որոշ հարցազրույցներում նա նշել է, որ շատ է ափսոսում, որ այն ժամանակ մերժել է այդ դերը։ Վայնոնա Ռայդերը և Ջենիֆեր Քոննելին չստացան դերը, քանի որ ռեժիսորը նրան շատ երիտասարդ էր համարում[4]։

Երբ մնացած բոլոր դերասանուհիները հրաժարվեցին դերից, Վիվիենի դերը ստացավ 23-ամյա Ջուլիա Ռոբերթսը, որն այն ժամանակ դեռ հայտնի չէր լայն հասարակությանը։ Այս դերը նրան աստղ դարձրեց։

Մշակութային ազդեցությունըԽմբագրել

Ֆիլմի կարևորագույն՝ հերոսների թատրոն այցելելու դրվագում հնչում են Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայից հատվածներ։ Հենց այս օպերայի ընտրությունը պատահական չէ. գոյություն ունի կապ ֆիլմի և օպերայի սյուժետների միջև։ Վերդիի օպերայի (որն ըստ էության Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի վերապատմումն է) գլխավոր հերոսուհին փարիզյան կուրտիզանուհի Վիոլետտա Վալերին է։ Նմանօրինակ, ինչպես օպերայում, ֆիլմում մարմնավաճառ Վիվիենի կյանքը փոխվում է այլ դասակարգից տղամարդու հետ ծանոթությունից հետո[5]։

Մեկ այլ տեսարանում (որտեղ գլխավոր հերոսները պառկած են այգու խոտերին) հնչում է Ուիլյամ Շեքսպիրի սոնետներից հատված՝ «նրա աչքերը՝ նման աստղերի». Էդվարդը գրքից կարդում է Վիվիենի համար։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ֆիլմում կան տպավորություն ստեղծող տեսարաններ՝ պոլո խաղի տեսարանում, երբ հերոսուհուն սիրահարվում է գեղեցկատես պատանուն, համարյա ամբողջությամբ կրկնում է 1964 թվականի «Իմ չքնաղ լեդի» ֆիլմի տեսարանը։
  • Ֆիլմում կա բառախաղ։ Էդվարդ Լուիսը սկզբում «Սև ասպետից» վերափոխվում է «սպիտակ ասպետի» Մորսի ընկերության համար, իսկ շուտով Վիվիենի համար դառնում է «սպիտակ ձիու վրա ասպետի»։
  • Ֆիլմի պաստառում Ջուլիա Ռոբերթսի գլուխը տեղադրվել է դերասանուհի Շելլի Միշելի մարմնի վրա։ Պաստառի վրա Ռիչարդ Գիրի մազերը շագանակագույն են, երբ ֆիլմում դրանք ալեխառն են։[1].

Պարգևներ և անվանակարգերԽմբագրել

  • 1991 - «Օսկար» մրցանակաբաշխությանը Լավագույն դերասանուհի (Ջուլիա Ռոբերթս) անվանակարգ։
  • 1991 - «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը կնոջ լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ջուլիա Ռոբերթս), ինչպես նաև 3 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ - կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդու լավագույն դեր կատակերգությունում կամ մյուզիքլում (Ռիչարդ Գիր), երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր (Հեկտոր Էլիզոնդո)։
  • 1991 - BAFTA մրցանակաբաշխությանը չորս անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Արնոն Միլչեն, Սթիվեն Ռեթեր, Հարի Մարշալ), լավագույն կանացի դեր (Ջուլիա Ռոբերթս), հագուստների լավագույն դիզայն (Մերիլին Վենս), լավագույն օրիգինալ սցենար (Ջ. Ֆ. Լոութոն)։

ԵրաժշտությունԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Գրեգորի Լ. Sew Iconic. Հոլիվուդի 10 լեգենդար հագուստները / Անգլ. թարգմ. Պ. Օխրիմչուկ - Մ.։ РИПОЛ Классик, 2013. - 144 էջ, պատկերազարդ, տպաքանակ՝ 3000 , ISBN 978-5-386-05322-2 ։ (Ջուլիա Ռոբերթսի սպիտակ գնդիկներով շագանակագույն հագուստի մասին է)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Տեղեկատվություն «Սիրունիկը» ֆիլմի մասին IMDB կայքում; թույլատրված է մայիսի 17, 2007.
  2. «Al Pacino interview by Larry King transcript»։ CNN 
  3. Daryl Hannah - Hannah Pleased To Decline Pretty Woman Offer - 27 February 2007
  4. (DVD) Pretty Woman: 15th anniversary. Buena Vista Home Entertainment, Touchstone. 2005.
  5. Verdi’s 'La Traviata:' The Original 'Pretty Woman' From Théâtre Antique In Orange, France by Bruce Scott