Էլիզաբեթ Սելբերտ

գերմանացի քաղաքական գործիչ

Էլիզաբեթ Սելբերտ (սեպտեմբերի 22, 1896(1896-09-22)[1][2][3], Կասել, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 9, 1986(1986-06-09)[1][2][3], Կասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի քաղաքական գործիչ, փաստաբան։ Նա չորս Հիմնական օրենքի մայրերից (գերմ.՝ «Mütter des Grundgesetzes») էր, և սոցիալական հավասարության որպես հիմնական իրավունք Գերմանիայի Սահմանադրության մեջ ընդգրկումը հիմնականում նրա նվաճումն էր պատմության մեջ։

Էլիզաբեթ Սելբերտ
գերմ.՝ Elisabeth Selbert
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1896(1896-09-22)[1][2][3]
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էհունիսի 9, 1986(1986-06-09)[1][2][3] (89 տարեկան)
Մահվան վայրԿասել, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԿրթությունՄարբուրգի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններmember of the Landtag of Hesse?
ԿուսակցությունԳերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Elisabeth Selbert Վիքիպահեստում

ՊատանեկությունԽմբագրել

Դոկտոր Սելբերտը ծնվել է Կասելում՝ քրիստոնյա ընտանիքում չորս դուստրերից երկրորդը։ Նա ստացավ ավանդական դաստիարակություն, ինչը նշանակում էր, որ նա ակնկալիք չէր կարող ունենալ, որ կպայքարի հավասարության համար։ Նա սովորեց ասեղնագործել, կարել, գործել և կարդալու համար շատ քիչ ժամանակ ուներ։

Նրա ընտանիքը չէր կարող իրեն թույկ տալ ուղարկել աղջկան ավագ դպրոց, ուստի 1912 թվականից նա հաճախում էր Կանանց կրթական ասոցիացիայի Կասելի արդյունաբերական և առևտրային դպրոցը։ Նրա նպատակն այս պահին ուսուցիչ դառնալն էր։ Փողի բացակայությունը խանգարեց նրան դրան հասնել, և նա սկսեց աշխատել որպես արտասահմանյան թղթակից ներմուծման և արտահանման ձեռնարկության համար։

1914 թվականին այս աշխատանքը կորցնելուց հետո նա աշխատել է «Ռեյխ պոստի հեռագրական ծառայություն»-ում (գերմ.՝ Telegraphendienst der Reichspost) `ստանալով այս պաշտոնը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տղամարդ աշխատողների պակասի պանճառով։ Այստեղ 1918 թվականին գերմանական հեղափոխության ժամանակ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն ՝ գիտնական Ադամ Սելբերտին, որն նախագահում էր «Արբայտեր-Ունդ Սոլդատենրատ» խորհուրդը   (Աշխատավորների և զինվորների խորհուրդը) Նիդերզվեհենում ՝ Կասելի մոտակայքում։ Ադամը առաջ մղեց Էլիզաբեթին քաղաքական գործունեության մեջ և 1918 թվականի վերջին նա միացավ գերմանացի սոցիալ-դեմոկրատներին։

Վեյմարյան հանրապետություն  Խմբագրել

Ֆիլիպ Շեյնդեմանը (Philipp Scheidemann), ով այդ ժամանակ Կասելի քաղաքապետն էր և հետագայում դարձավ «Ռայխսկանցլեր» («Ռեյխի կանցլեր»), խրախուսեց Սելբերտին ակտիվ գործունեություն ծավալել քաղաքականության մեջ։ Վեյմարյան հանրապետություն հիմնադրումից հետո կանայք ստացան ընտրական իրավունք, և Սելբերտը գրեց բազմաթիվ հոդվածներ և խոսեց բազմաթիվ միջոցառումների ժամանակ այն մասին, որ կանայք պարտավոր են տեղյակ լինել քաղաքականությունից և զբաղվել դրանով։

1919 թվականին Սելբերտը հանդես եկավ ազգային ժողովում որպես Նիդերզվեհրենի քաղաքապետարանի անդամ թեկնածու և աշխատեց ֆինանսների կոմիտեում։ Նրան արդեն հետաքրքրում էր հավասարության հետ կապված խնդիրները, և 1920 թվականի հոկտեմբերին նա դարձավ Կասելի առաջին կանանց ազգային համաժողովի պատվիրակ, որտեղ ասաց.

  {{{1}}}  

Դրաանից մեկ տարի առաջ Վեյմարյան սահմանադրությունը սահմանել էր տղամարդկանց և կանանց համար հավասար քաղաքացիական իրավունքներ։ Բայց կանանց մեծամասնության համար իրականությունը չէր փոխվել, և նույնիսկ պետությունը շատ չէր փոխվել։

1920 թվականին նա ամուսնացավ Ադամ Սելբերտի հետ, և մեկ տարի անց ծնվեց նրա առաջին երեխան, որին հաջորդեց երկրորդը։ Նա շարունակում էր աշխատել հեռագրատանը և երեխաներին հոգ տանել և նույնիսկ ժամանակ էր գտնում քաղաքականության համար։ Այնուամենայնիվ, նա գիտակցում էր, որ իր տեսական գիտելիքներն անբավարար են, և հույս ուներ, որ իրավաբանական կրթությունը կօգնի իր քաղաքական աշխատանքում։

Նա դարձավ տնային բակալավրիատի ուսանող և 1925 թվականին ստացավ այն ՝ հանձնելով քննություննները։ Նա սովորեց իրավագիտություն և քաղաքագիտություն, նախ Մարբուրգի համալսարանում որպես միակ կին ուսանող, ապա նա տեղափոխվեց Գյոթինգենի համալսարան։ Այստեղ նա հինգ կին ուսանողներից մեկն էր՝ երեք հարյուրից։ Սելբերտը լավ ուսանող էր, բայց նրա դասախոսները երբեմն շփոթվում էին։ Կանանց խնդրում էին լքել լսարանը, երբ պրոֆեսորը խոսում էին սեռական հանցագործությունների մասին։

Ընդամենը վեց կիսամյակ անց՝ 1930 թվականին, Սելբերտը գերազանց ավարտեց համալսարանը և ստացավ իր դոկտորի կոչումը։ Նրա թեզը վերաբերում էր Zerrüttung als Ehescheidungsgrund -ին «Տեղահանումը ՝ որպես ամուսնալուծության համար հիմք»)։ Նա քննադատում էր «մեղքի սկզբունքը», որ կանայք հաճախ ամուսնալուծության իրավունք չունեին։ Նրա առաջարկած լուծումները իր ժամանակի համար առաջադեմ էին, և չէին կիրառվում Գերմանիայում մինչև 1977 թվականը։

1933 թվականի Ռայխստագի ընտրություններում Սելբերտը ազգային ցուցակում էր, բայց նա չընտրվեց, քանի որ հենց այդ ժամանակ նացիստները զավթեցին իշխանությունը։

նացիստական տարիներԽմբագրել

Նացիստների հեղաշրջումից հետո Ադամ Սելբերտը կորցրեց աշխատանքը և հայտնվեց «պաշտպանիչ խնամակալության» ցուցակում։ Ամուսնու խորհուրդին հետևելով ՝ Էլիզաբեթը դիմեց իրավաբանական գործունեություն ծավալելու համար։ Անհրաժեշտ էր շտապել, քանի որ նացիստները փորձում էին ամբողջովին վտարել կանանց բոլոր իրավաբանական մասնագիտություններից։ Կասելի շրջանային դատարանի նախկին նախագահ նացիստական համակիր Օտտո Պալանդտը ղեկավարում էր դատական քննությունների ազգային գրասենյակը, և պատասխանատու էր իրավաբանական կրթության և իրավաբանական մասնագիտության ընդունման համար։ 1934-ի հուլիսի 22-ին նոր կանոնակարգեր մտցվեցին, որոնք ուժի մեջ են մտել 1934 թ. դեկտեմբերի 20-ից։ Այս օրենքը թույլ չէր տալիս կանանց ընդունվել աշխատանքի դատական համակարգ։

Էլիզաբեթին պետք է մերժեին այս օրենքների համաձայն, բայց չնայած Պալանդտի, փաստաբանների միության քվեարկությանը և նացիստական փաստաբանների հակադրությանը, նրան ընդունեցին աշխատանքի «Օբերլանդենսգերիխտ» («Բարձրագույն ազգային դատարան») 1934-ի դեկտեմբերի 15-ին` օրենքը ուժի մեջ մտնելուց հինգ օր առաջ։ Սենատի երկու նախկին նախագահները կողմ էին Սելբերտին և Սուրբ Ծննդյան տոնի ընթացքում նրանք հաստատեցին նրան։ Սելբերտը սկսեց զբաղվել իրավաբանությամբ 1934 թվականին։ Քանի որ նրա ամուսինը գործազուրկ էր մինչև 1945 թվականը, նա էր ստիպված կերակրել ընտանիքին։

Հետպատերազմյան շրջանԽմբագրել

Նացիստական պարտությունից հետո, 1946 թվականին Սելբերտը ընտրվեց Պետական խորհրդատվական ժողով, որտեղ ներկայացնում էր Գրոս Հեսսենի (Groß-Hessen) սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ 1948 թվականին նրան հանձնարարվեց օգնել մշակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությունը։ 3-րդ հոդվածի բնօրինակ ձևակերպումը Վեյմարյան սահմանադրությունից էր. «Կանայք և տղամարդիկ ունեն հավասար քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ։» Սելբերտը ավելացրեց հետևյալը. «Որպես օրենսդիր մարմնի հրամայական մանդատ ... » Այս սահմանադրական սկզբունքի արդյունքում ընտանեկան օրենսդրության հին դրույթներից շատերը, որոնք թվագրվում են 1896 թվականով, պետք է վերանայվեին `դրանք համապատասխանության բերելու համար։

Կանանց իրավունքների կազմակերպությունների և այլ անդամների օգնությամբ Սելբերտը կարողացավ վերջապես իրականացնել հավասար իրավունքներ։ Այնուհետև նա մասնակցեց Գերմանիայի խորհրդարանի ընտրություններում որպես թեկանծու, բայց նրան չհաջողվեց ստանալ մանդատ։ 1958 թվականին նրա որպես ՍԴ առաջին դատավորի առաջադրումը նույնպես ձախողվեց ՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության աջակցության բացակայության պատճառով։

Սելբերտը հեռացավ քաղաքականությունից և գրեթե մատնվեց մոռացության։ Նա իր պրակտիկայում շարունակում էր աշխատել որպես իրավաբան, որը մասնագիտանում էր ընտանեկան իրավունքի ոլորտում մինչև ութսունհինգ տարեկան։ Նա մահացավ իր հայրենի Կասել քաղաքում։ 1983 թվականին Հեսի նահանգի կառավարությունը հաստատեց Էլիզաբեթ Սելբերտի երկամյա մրցանակը ՝ «ի նշան գերազանց կատարած գործի` կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների խթանման»։

ՊարգևներԽմբագրել

1956 թվականին նա պարգևատրվել է Մեծ Արժանիքի դաշնային խաչի։ 1969 թվականին ստացել է հերալդիկ մրցանակ, իսկ 1978 թվականին արժանացել Հեսե նահանգի Վիլհելմ-Լեուշներ մեդալի։ 1984 թվականին Կասել քաղաքում կազմակերպվեցին միջոցառումներ իր  պատվին, և Գերամնիայի շատ քաղաքներում կան փողոցներ, որ կրում են նրա անունը։

ԱղբյուրներԽմբագրել

  • Barbara Böttger: The right to equality and difference. Münster 1990:  3-924550-44-1
  • Drummer Heike (ed.): Elisabeth Selbert. The great advocate of equal rights. Frankfurt am Main 1999: 3-8218-1607-4
  • Heinrich Wilms: Documents on the emergence of the Basic Law in 1948 and 1949. Stuttgart 2001: 3-17-016024-9
  • Giesela Notz: Women in the team. Social Democrats in the Parliamentary Council and the German Bundestag 1948/49 to 1957. Bonn 2003: 3-8012-4131-9

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներԽմբագրել