Էլիզաբեթ Ջոյս Ռիվերս (անգլ.՝ Elizabeth Joyce Rivers, 1903[1][2][3][…], Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1964[1][2][3][…]), Իռլանդիայում հաստատված նկարիչ, փորագրող և պատկերազարդող։

Էլիզաբեթ Ռիվերս
Ծնվել է1903[1][2][3][…]
ԾննդավայրՀարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է1964[1][2][3][…]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի, նկարիչ-փորագրող և նկարազարդող

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Ռիվերսը ծնվել է 1903 թվականին, Անգլիայի Հերթֆորդշիր կոմսության Սոուբրիջվորֆ բնակավայրում[4]։ Սովորել է Գոլդսմիթի քոլեջում։ Լոնդոնում աշխատել է Էդմունդ Սալիվանի մոտ[5]։ 1926 թվականին Թագավորական ակադեմիայից կրթաթոշակ է ստացել և ուսումը շարունակել Ուոլթեր Սիկերտի մոտ։ 1931 թվականին տեղափոխվել է Փարիզ, ուսումը շարունակել արվեստի դպրոցում՝ ուսանելով Անդրե Լոտի և Ջինո Սևերինիի մոտ։ 1932 թվականին ընդգրկվել է «Քսանականների խմբում»։ Լոնդոնում ցուցադրվել է Վերթայմ պատկերասրահում[6], այնուհետև տեղափոխվել և բնակություն է հաստատել Իռլանդիայի Արան կղզիներում։ Նրա առաջին գիրքը՝ «Այս մարդը» (This Man), 1939 թվականին հրատարակվել է Guyon հրատարակչատան կողմից։ Էլիզաբեթն այն գրել է Արանում[5]։ «Անծանոթն Արանում» (Stranger in Aran) գիրքը հրատարակվել է 1946 թվականին։ Էլիզաբեթը ցուցադրվել է Իռլանդական թագավորական ակադեմիայում (Royal Hibernian Academy): Վադինգթոն ցուցասրահը հրատարակել է Ռիվերսի փայտե փորագրությունների ալբոմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռիվերսն ապրել է Լոնդոնում և օդային հարձակման ժամանակ եղել հրշեջ-պահակ։ Ապրել և ստեղծագործել է Իռլանդիայում, բացառությամբ պատերազմական ժամանակաշրջանի և 1955 թվականի։ Իվի Հոունի հետ ստեղծել է վիտրաժներ[5]։ Ցուցահանդեսներ է ունեցել նաև Նոր անգլիական արվեստի ակումբում և Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[6]։ Իռլանդիայի արևմուտքում բնակվելու տարիներին ընկերացել է The White Stag խմբի հիմնադիր Բազիլ Ռակոցիի հետ։

Էլիզաբեթ Ռիվերսը մահացել է 1964 թվականի հուլիսի 20-ին Դուբլինի Դորկի արվարձանի իր տանը[7]։ Թաղված է Տալլայի Սուրբ Մելռեյն եկեղեցում[8]։

Նկարազարդումներ խմբագրել

Գրքերի համար արված պատկերազարդումներ[5]՝

  • Ալֆրեդ Թեննիսոն, «Երազանքի օրը» (1928)
  • Էթել Մանին, «Connemara Journal» (1947)
  • Քրիստոֆեր Սմարթ, «Հոգեբուժարանից դուրս» (1956)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elizabeth Rivers — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elizabeth Rivers
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Swartz A. Elizabeth Rivers — 2007.
  4. Snoddy, Theo (2002). Dictionary of Irish Artists 20th Century Second Edition. Dublin: Merlin Publishing. էջեր 564. ISBN 1-903582-17-2.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «A Rare Treasure: This Man by Elizabeth Rivers».
  6. 6,0 6,1 «Crawford Art Gallery Permanent Collection». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 20-ին.
  7. 1922-, Snoddy, Theo, (2002). Dictionary of Irish artists : 20th century (2nd ed.). Dublin: Merlin. ISBN 1903582172. OCLC 50624017. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. «South Dublin Libraries».