Էլիզաբեթ Ռադո
Էլիզաբեթ Ռադո (գերմ.՝ Elisabeth Radó, հոկտեմբերի 28, 1899[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն[1] - ապրիլի 3, 1986[1], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի օպերային երգչուհի և վոկալի ուսուցչուհի։
Էլիզաբեթ Ռադո | |
---|---|
Բնօրինակ անուն | գերմ.՝ Elisabeth Radó |
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1899[1] Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն[1] |
Երկիր | Ավստրիա |
Մահացել է | ապրիլի 3, 1986[1] (86 տարեկան) Վիեննա, Ավստրիա[1] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | երգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Ավստրո-Հունգարիայի (այժմ Բոսնիա և Հերցեգովինա) տարածքում գտնվող Մոստար քաղաքում։ Երգեցողության առաջին դասերը վերցրել է իր խորթ մոր՝ Մարիա Ռադոյից։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Վիեննա, որտեղ հանդես է եկել համերգներով և երգել օպերայում։ 1930-ական թվականների սկզբին սկսել է զբաղվել երգեցողության և վոկալի դասավանդմամբ՝ դառնալով Ավստրիայի ամենահարգված և ճանաչված դասախոսներից մեկը, ինչպես նաև բազմաթիվ հայտնի երգիչների դաստիարակ։ Երբեմն ելույթ է ունեցել համերգներում, բայց ժամանակի ընթացքում ավարտել եմ երգչուհու կարիերան՝ անդրադառնալով վոկալ մանկավարժությանը։
1950 թվականից մինչև 1966 թվականը Ռադոն դասավանդել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ ստանալով վոկալի լեգենդար մանկավարժի կարգավիճակ[2]։ Նրա դասախոսական տաղանդն ու գործի նկատմամբ լուրջ վերաբերմունքը նշում էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործության մասնագետ բժիշկ Էռնստ Ռայխերտը։ Մի պահ Rադոն ուներ միանգամից 83 աշակերտ, որոնք երգում էին Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի օպերաներում։ Հայտնի աշակերտների թվում առանձնանում են բարիտոն Էբերհարդ Վեխտերը[3], տենորներ Ֆրից Ուլը, Վալդեմար Քմենթը[4], Վերներ Կրենը, մեցցո սոպրանո Գերտրուդե Յանը, բաս-բարիտոն Հայնց Խոլեցեկը[2], սոպրանո Դորիտ Հանակը, Հերբերտ Պրիկոպը, Լիլիան Բենիգսենը, ինչպես նաև ամերիկացիներ՝ Կիտ Էնջենը, Ջորջ Ֆուրինը, Էմիլ Բելկուրը, Ֆրեդերիկ Գաթրինը, Ջոզեֆ Մայերսը (հետպատերազմյան տարիներին նրանք ժամանել են Վիեննա՝ սովորելու օպերային երգեցողությունը կրթության գերազանց որակով և ավելի էժան գներով) և շատերը։ Ռադոյի աշակերտ դերասանների շարքում առանձնանում է Միխայել Հելթաուն[5]։ Բոլոր աշակերտները նշում էին Էլիզաբեթ Ռադոյի բարձր վարպետությունը։
Էլիզաբեթ Ռադոն բնակվում էր 4-րդ թաղամասում՝ Վիդենում, իր աշակերտ Վալդեմար Քմենթի հետ նույն շենքում, որը հայտնի է ավստրիական օպերային տենորով[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1041961596 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Heinz Holecek: „Burli, du bist es worden!“ in Die Presse vom 11. Dezember 2010
- ↑ Eberhard Waechter in: The Grove Book of Opera Singers (Auszüge bei Google Books)
- ↑ Waldemar Kmentt in: International Who’s who in Music (Auszüge bei Google Books)
- ↑ Michael Heltau oder „prima la musica“ Արխիվացված 2019-04-01 Wayback Machine; Internetpräsenz Michael Heltau; abgerufen am 15. Jänner 2013
- ↑ Waldemar Kmentt ist 80 ORF.at vom 5. Februar 2009; zuletzt abgerufen am 15. Jänner 2013
Գրականություն
խմբագրել- Alexander Rausch: Radó, Elisabeth. In: Oesterreichisches Musiklexikon. Online-Ausgabe, Wien 2002 ff., ISBN 3-7001-3077-5; Druckausgabe: Band 4, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 2005, ISBN 3-7001-3046-5.