Էլիզաբեթ Մարիա Մոլտենո (անգլ.՝ Elizabeth Maria Molteno, Betty, սեպտեմբերի 24, 1852(1852-09-24), Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ - օգոստոսի 25, 1927(1927-08-25), Տրեվոն, Padstow, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), քաղաքացիական և կանանց իրավունքների ջատագով Հարավային Աֆրիկայում։

Էլիզաբեթ Մարիա Մոլտենո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 24, 1852(1852-09-24)
ԾննդավայրԲոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ
Մահացել էօգոստոսի 25, 1927(1927-08-25) (74 տարեկան)
Մահվան վայրՏրեվոն, Padstow, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանԿոռնուոլ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՆյունհեմի քոլեջ
Մասնագիտությունիրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան
Ծնողներհայր՝ Ջոն Մոլտենո
 Elizabeth Maria Molteno Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթը ծնվել է իտալական ծագումով Քեյփի ազդեցիկ ընտանիքներից մեկում։ Եղել է Թեյփի առաջին վարչապետ Ջոն Մոլտենոյի սիրելի ավագ դուստրը։ Մանկությունն անցել է Քեյփ Թաունի ընտանեկան Քլարմոնթ կալվածքում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ Դիվանագիտական, միջազգային բիզնես նպատակներով հայրը հաճախակի է ճամփորդել և ավագ երեխաներին հաճախ է հետը ճամփորդությունների տարել։ Էլիաբեթը պարբերաբար եղել է Իտալիայում, Լոնդոնում[1]։

Էլիզաբեթը եղել է խելացի, արտակարգ հիշողությամբ ուժեղ անհատականություն, իր հայացքներով ու սովորույթներով տարբերվել է վիկտորիանական դարաշրջանի աղջիկներից, հագել է կոպիտ հագուստ, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության և քաղաքականության, քան ամուսնության և երեխաների հարցերում։ Վաղ հասակից եղել է բուսակեր[2][3]։

Ի տարբերություն իր քույրերի Էլիզաբեթը շարունակում է ուսումը Քեմբրիի Նյունհեմ քոլեջում [4]:

Էլիզաբեթն աշխատում է որպես ուսուցիչ, այնուհետև դառնում է Պորտ Էլիզաբեթի Օրիորդաց դպրոցի տնօրենը։ Նա հեղափոխական փոփոխություններ է կատարում վիկտորիանական կրթական համակարգում։ Նա կիրառել է ուսուցման մեթոդներ, որոնք համեմատաբար զարգացած և լիբերալ են եղել այդ ժամանակաշրջանի համար, այդ թվում, աղջիկների սեռական դաստիարակության առաջին համակարգը։ Կարևորել է աղջիկների կրթության հարցը, և իր վարչական ու կրթական գործունեության համար հրաժարվել է աշխատավարձ ստանալուց[2]։

Քաղաքական ակտիվիզմ խմբագրել

 
Էմիլի Հոբհաուսը, Էլիզաբեթի մտերիմ ընկերուհին

Էլիզաբեթը խիստ դեմ է եղել Անգլո-բուրական պատերազմին։ Երբ պատերազմն սկսվեց, նա ստիպված թողեց աշխատանքը։ Հակա-պատերազմական ակտիվիսներին պիտակավորում էին որպես բուրերի կողմնակից, և նրանց սոցիալական ճնշումների էին ենթարկում։ Պորտ Էլիզաբեթի համայնքը բրիտանացիների կողմնակից էր, ուստի, երբ Էլիզաբեթը հրաժարվեց դադարեցնելու իր ակտիվ գործունեությունը՝ նրան ստիպեցին հրաժարվել իր պաշտոնից՝ չնայած իր նախկին աշակերտների և գործընկերների աջակցությանը։

Էլիզաբեթը եղել է Հարավաֆրիկյան հաշտեցման կոմիտեի հիմնադիր անդամ, որի համար 1899 թվականին տեղափոխվել է Քեյփ Թաուն, կազմակերպել է մի շարք հանդիպումներ՝ ընդդեմ պատերազմի և այն էթնիկ տարանջատումների, որոնք ի հայտ էին եկել պատերազմի պատճառով[5]։

Էլիզաբեթը եղել է Էմիլի Հոբհաուսի և Օլիվեր Շրեյների մտերիմ ընկերը, նրանց հետ աշխատել է Անգլո-բուրական պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, քայլեր են ձեռնարկել օգնելու համակենտրոնացման ճամբարներում գտնվողներին[6][7]։ Էլիզաբեթ Պորտում նա ծանոթանում է Ալիս Գրինի հետ (գրող Գրեհեմ Գրինի մորաքույրը), ով եղել էր Օրիորդաց դպրոցի փոխտնօրեն և ներգրավված էր եղել հակա-պատերազմական ակտիվիզմի մեջ։ Նրանց տեսակետները համընկնում էին և նրանք շարունակել են իրենց ընկերությունը երկար ժամանակ։

 
Մահաթմա Գանդին և նրա կինը՝ Կաստուրբա Գանդին, 1914

Ակտիվիզմ Գանդիի հետ խմբագրել

Պատերազմի ավարտից հետո Էլիզաբեթը դեմ արտահայտվեց Հարավ Աֆրիկայում տիրող արմատական նոր քաղաքական զարգացումներին և հեռացավ Անգլիա, որտեղ 1909 թվականին հանդիպեց Մահաթմա Գանդիին։ Նրանք դարձան ընկերներ։

1912 թվականին Էլիզաբեթը վերադարձավ Հարավային Աֆրիկա և ներգրավվեց ոչ-ռասայական, կանանց ընտրական իրավունքների հարցերում։ Իր գործունեության ընթացքում Էլիզաբեթը տպագրվել է բրիտանական և հարավաֆիկյան հրատարակչություններում։

Նա սերտ հարաբերությունների մեջ է մնում Գանդիների հետ, պարբերաբար այցելում նրանց և կալվածք է գնում Umhlanga-ում և այնտեղ տեղափոխվում սատյագրահայի (Satyagraha) ժամանակ, մեծ աջակցություն է ցուցաբերում շարժմանը[8]։ Գանդիի հետ ելույթներում նա Դուրբանում կոչ արեց հնդիկներին բացահայտելու Աֆրիկան։

1914 թվականին Գանդիները եկան Քեյփ Թաուն և Էլիզաբեթը ջանք չխնայեց նրանց ներկայացնելու հարավաֆրիկյան ազդեցիկ ուժերին։

Հետագայում Գանդին Էլիզաբեթին բնորոշում էր որպես «խաղաղարար»[9][10]։

Հետագա տարիներին նա գլխավորեց մի շարք գործընթացներ՝ աջակցելու սևամորթ հարավաֆրիկացիներին քաղաքական և հողային իրավունքների հարցերում [11][12][13]:

Էլիզաբեթի համար կարևոր էր հարավաֆրիկյան ոստիկանական ուժերի ներքո գտնվող բանտարկյալների հարցը։ Երբ Գանդին բանտում էր, նա այցելեց բանտ և ցուցմունքներ վերցրեց։

Կանանց ընտրական իրավունքներ խմբագրել

Իր ողջ կյանքի ընթացքում Էլիզաբեթն աշխատել է խթանելու կանանց ընտրական իրավունքները։

Լինելով վճռական և կանանց իրավունքների ակտիվ ջատագով՝ նա աշխատել է տարբեր ռասայական և ծագման ընդդիմադիրների հետ։ Ելույթներով պարբերաբար հանդես է եկել ժողովներում և հույս հայտնել, որ ապագայում Հարավային Աֆիկայում կինը կունենա իր կարևոր տեղն ու դերը[14][15]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից նա իր ընկերների՝ Էմիլի Հոբհաուս և Օլիվեր Շրեյների հետ աշխատեց ռազմաճակատում [16]:

Մահը խմբագրել

Մահացել է 1927 թվականին հարավային Անգլիայում։ Եղել է Հարավային Աֆրիկայի 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ամենաազդեցիկ կանանցից մեկը[2][2][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Elizabeth Maria Molteno: Profile at Feminists South Africa.». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  3. http://www.academia.edu/5986381/New_light_on_Gandhis_decisive_South_African_Confrontation
  4. University of Cape Town Manuscripts and Archives Department. BC330: Molteno Murray Papers: Journals of Betty Molteno.
  5. Marthinus van Bart: Songs of the Veld. Cape Town: Cederberg Publishers, 2008. ISBN 978-0-620-39432-1
  6. «South African History – Biographies».
  7. «Women and Education in Nineteenth-Century South Africa».
  8. «South African History -Biographies».
  9. «South African History Online: Some Remarkable Women who helped Gandhi in South Africa». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  10. «Articles : On and By Gandhi». Mkgandhi.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  11. «Who's Who in the Family – thumbnail sketches | Molteno Family History». Moltenofamily.net. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  12. H. Hughes: The First President: A Life of John L. Dube, Founding President of the ANC. Jacana Media, 2011. p.153.
  13. «Olive Schreiner Letters Online». Oliveschreiner.org. Վերցված է 2014 թ․ հունիսի 16-ին.
  14. «Europeans who helped Gandhi». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  15. «Women and Empire, 1750–1939: Primary Sources on Gender and Anglo-Imperialism». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին.
  16. 16,0 16,1 Phillida Brooke-Simons: Apples of the sun. Vlaeberg: Fernwood Press, 1999. ISBN 1-874950-45-8.

Գրականություն խմբագրել

  • Marthinus van Bart: Songs of the Veld. Cape Town: Cederberg Publishers, 2008. ISBN 978-0-620-39432-1
  • Phillida Brooke Simons: Apples of the sun : being an account of the lives, vision and achievements of the Molteno brothers. Vlaeberg: Fernwood Press, 1999. ISBN 1-874950-45-8
  • Susan K Martin: Women and Empire, Primary Sources on Gender and Anglo-Imperialism. Routledge, 2009. ISBN 978-0-415-31092-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մարիա Մոլտենո» հոդվածին։