Էլիզաբեթ Բլանշի
Էլիզաբեթ Բլանշի (հուլիսի 13, 1922[1], Շվից (քաղաք), Շվեյցարիա - մայիսի 1, 2015[1], Շվից (քաղաք), Շվեյցարիա), շվեյցարացի քաղաքական գործիչ։ Ծառայել է որպես Շվեյցարիայի ազգային խորհրդի առաջին կին նախագահ և եղել է Շվեյցարիայի ազգային խորհրդի անդամ ընտրված առաջին կանանցից մեկը[2]։
Էլիզաբեթ Բլանշի շվեյց. գերմ.՝ Elisabeth Blunschy | |
Կուսակցություն՝ | CVP/PDC/PPD? |
---|---|
Կրթություն՝ | Ֆրիբուրգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
Ծննդյան օր | հուլիսի 13, 1922[1] |
Ծննդավայր | Շվից (քաղաք), Շվեյցարիա |
Վախճանի օր | մայիսի 1, 2015[1] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Շվից (քաղաք), Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ի ծնե անուն | շվեյց. գերմ.՝ Elisabeth Steiner |
Հայր | Hans Steiner? |
Ամուսին | Alfred Blunschy? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԷլիզաբեթ Բլանշին ծնվել է 1922 թվականի հուլիսի 13-ին Շվիցայում։ Նրա հայրը՝ Հանս Շտայները եղել է քաղաքական գործիչ, զբաղեցրել է դաշնային դատավորի պաշտոնը և եղել է Ազգային խորհրդի անդամ։ Մեծացել է Լոզանում և հաճախել է Ֆրիբուրի ավագ դպրոցը։ Հետագայում Լոզանի և Ֆրիբուրի համալսարաններում ուսանել է իրավագիտություն։ Ուսումնառությունից հետո մի քանի տարի աշխատել է որպես իրավաբան։ Դարձել է Շվեյցարիայի Կաթոլիկ Կանանց Ասոցիացիայի ապա Կարիտաս Շվեյցարիա սոցիալական արդարության կազմակերպության նախագահ[3]։
1971 թվականին տեղ է ստացել ազգային խորհրդում։ Չնայած կանայք այդ տարվա սկզբին դաշնային ընտրություններում քվեարկելու իրավունք են ստացել, նրա հայրենի Շվիցում դեմ են քվեարկել կանանց ընտրական իրավունքին և կանանց մինչև 1972 թվականը իրավունք չի տրվել գավառական ընտրություններում քվեարկել։
1977 թվականի մայիսին Ազգային խորհրդի գործող նախագահ Հանս Վայերը հրաժարական է տվել Վալեի պետական խորհրդի ընտրություններում հաղթելուց հետո։ Բլանշին ընտրվել է այդ ժամկետով՝ դառնալով առաջին կինը, որը դարձել է այդ մարմնի նախագահը։ Նախագահի պաշտոնավարման ժամկետը տևել է ընդամենը յոթ ամիս, որից հետո վերադարձել է խորհրդի հերթական ծառայության։
1987 թվականի Շվեյցարիայի դաշնային ընտրություններից հետո Բլյունշին թողել է իր պաշտոնը և չի մնացել ակտիվ քաղաքականության մեջ։
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է եղել Ալֆրեդ Բլանշիի հետ և նրանք ունեցել են երեք երեխա։ Ալֆրեդը մահացել է 1972 թվականին։
Էլիզաբեթ Բլանշին մահացել է 2015 թվականի մայիսի 1-ին 92 տարեկան հասակում[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ «Elisabeth Blunschy (†92) ist tot». Blick (German). 2015 թ․ մայիսի 2.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Elisabeth Blunschy». Historical Lexicon of Switzerland. Վերցված է 2020 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Morta Elisabeth Blunschy, fu la prima presidente donna del Nazionale» (Italian). Tio.ch. 2015 թ․ մայիսի 2.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բլանշի» հոդվածին։ |