Էլիզաբեթ Բաուրեր (նոյեմբերի 27, 1948(1948-11-27), Գրաց, Ավստրիա), ավստրիացի արվեստաբան-հայագետ։

Բաուրեր Էլիզաբեթ
Ծնվել էնոյեմբերի 27 1948
ԾննդավայրԱվստրալիա, Գրաց
Ազգությունավստրացի
Մասնագիտությունհայագետ

Կենսագրություն խմբագրել

Մասնագիտական կրթությունն ստացել է Վիեննայի Արևելագիտության ինստիտուտում՝ որակավորվելով որպես հայագետ։ Հայոց լեզուն ուսումնասիրել է Վիեննայում՝ Մխիթարյան միաբանությունում։ Գիտական մամուլում հրատարակել է բազմաթիվ հետազոտություններ հայոց պատմության, ճարտարապետության, երաժշտության և կերպարվեստի վերաբերյալ։ 1972–1973-ական թվականներին Վիեննայի համալսարանի պատմագիտական ֆակուլտետում և «Ուրանիայում» (ժողովրդական բարձրագույն դպրոց) կարդացել է հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ դասախոսությունների շարք։ Գիտական աշխատանքների առանցքը Հայաստանի և Միջին Եվրոպայի պատմական ու մշակութային կապերի և փոխազդեցությունների հարցերն են։ Հրատարակել է՝ «Հայ ճարտարապետությունը ներգործում է Եվրոպայի վրա» (1971 թվական), « Ստրժիգովսկին հայտնաբերում է ճարտարապետության հանճարեղ հետազոտող Թորամանյանին» (1972 թվական) հոդվածները, «Հայաստան, պատմությունը և մշակույթը» (1975 թվական) աշխատությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342