Էլժբետա Եվա Բենկովսկա (լեհ.՝ Elżbieta Ewa Bieńkowska, փետրվարի 4, 1964(1964-02-04)[1][2][3], Կատովիցե, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1][4]), լեհ քաղաքական գործիչ, քաղաքացիական ծառայության պաշտոնյա, 2007-2013 թվականներին տարածաշրջանային զարգացման նախարար, 2011-2014 թվականներին Լեհաստանի Սենատի VIII կադենցիայի սենատոր, 2013-2014 թվականներին փոխվարչապետ և ենթակառուցվածքների և զարգացման հարցերով նախարար։ 2014 թվականի վերջից՝ ներքին շուկայի և ծառայությունների հարցերով եվրոպական հանձնակատար։

Էլժբետա Բենկովսկա
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական հարթակ[1]
Կրթություն՝ Կրակովի համալսարան (1996)[1], Վարշավայի տնտեսության դպրոց (1998), IV High School of Stanislaw Staszic in Sosnowiec? (1982) և National School of Public Administration? (1996)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր փետրվարի 4, 1964(1964-02-04)[1][2][3] (60 տարեկան)
Ծննդավայր Կատովիցե, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն  Լեհաստան
 
Պարգևներ

Կրթություն խմբագրել

1982 թվականին ավարտել է Սոսնովցի Ստանիսլավ Ստաշիչի անվան IV վարժարանը[5]։ 1988 թվականին ավարտել է ուսումը Յագելոնյան համալսարանի բանասիրական ֆակուլտետի Արևելյան բաժնում, որտեղ մասնագիտացել է Իրանագիտության ոլորտում, 1996 թվականին ավարտել է պետական կառավարման ազգային դպրոցը (IV աստիճանի դիպլոմ), իսկ 1998 թվականին՝ Վարշավայի տնտեսագիտության դպրոցում ասպիրանտուրան։

Գործունեություն խմբագրել

Տարիներ շարունակ զբաղվել է ԵՄ տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում կառուցվածքային ֆոնդերում և օգնության ֆոնդերում համաֆինանսավորման գործառնական ծրագրերի գործնական կառավարմամբ և իրականացմամբ։ Կողմ է պետական իշխանության ապակենտրոնացմանը, այդ թվում՝ Լեհաստանում ԵՄ տարածաշրջանային քաղաքականության կառավարմանը։ Աշխատել է որպես Կատովիցկի վոյեվոդության տարածաշրջանային պայմանագրի և տարածաշրջանային զարգացման ռազմավարության վոյեվոդայի (նահանգապետի) ներկայացուցիչ։ Բացի այդ, մասնակցել է PHARE INRED ծրագրի նախապատրաստմանը։ Վերապատրաստվել է արտաքին գործերի նախարարությունում և բրիտանական վարչակազմում։ Տարածաշրջանային զարգացման վարչության (այն ժամանակ պլանավորման և եվրոպական հիմնադրամների բաժնի) տնօրենի պաշտոնը ստանձնել է այն ժամանակ, երբ Սիլեզիայի Մարշալ էր Յան Օլբրիխտը (ավելի ուշ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունից պատգամավոր), պաշտոնավարել է 2002 թվականին տարածաշրջանում իշխանության գալուց հետո՝ Միխալ Չարսկին Ժողովրդավարական ձախ ուժերի միությունից, ինչպես նաև 2006 թվականին, երբ Մարշալ է դարձել Յանուշ Մոշինսկին Քաղաքացիական պլատֆորմ կուսակցությունից։ Համակարգել է Սիլեզյան վոյեվոդության համար տարածաշրջանային ինովացիոն ռազմավարության պատրաստման խմբի աշխատանքը, եղել է 2000-2020 թվականների Սիլեզյան վոյեվոդության զարգացման ռազմավարության թարմացման թիմի ղեկավարը, ինչպես նաև 2007-2013 թվականների Սիլեզյան վոյեվոդության զարգացման տարածաշրջանային օպերատիվ ծրագիր պատրաստած թիմի համակարգողն ու բանակցողը, հասնելով այդ ծրագրի ընդունմանը 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Լեհաստանում տարածաշրջանային առաջին հինգ ծրագրերի թվում։ Եղել է Սիլեզիայի տարածաշրջանային օպերատիվ ծրագրի մոնիթորինգային կոմիտեի անդամ։ Սիլեզայի տեխնոլոգիական համալսարանում դասավանդել է Եվրոպական միության կառուցվածքային ծրագրերի ոլորտում հետբուհական կրթության եվրոպական ծրագրերի երկրորդ մասի շրջանակներում[6]։ 2007 թվականի հոկտեմբերի 5-ին վոեվոդության խորհուրդը նրան նշանակել էր Սիլեզյան ձեռներեցության կենտրոնի տնօրենի պաշտոնում[7]։ 2002-2007 թվականներին աշխատել է տարածաշրջանային զարգացման Սիլեզյան գործակալության դիտորդական խորհրդի փոխնախագահ։

2007 թվականի նոյեմբերի 16-ին երդվել է Դոնալդ Տուսկի առաջին կառավարությունում տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածությունն առաջարկել է Տոմաշ Տոմչիկևիչը Յան Ալբրեխտի հետ խորհրդակցելուց հետո, որը հրաժարվել է զբաղեցնել այդ պաշտոնը։

2011 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Սենատ է ընտրվել որպես անկուսակցական թեկնածու՝ միանալով քաղաքացիական պլատֆորմ կուսակցությանը։ Քվեարկվել է № 75 ընտրատարածքից՝ ընտրություններում ստանալով 48281 ձայն[8]։ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին վայր է դրել սենատորի մանդատը՝ 2014 թվականի նոյեմբերի 1-ից Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնը ստանձնելու պատճառով։

Դոնալդ Տուսկի երկրորդ կառավարությունում պահպանել է տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնը։ 2013 թվականի նոյեմբերի 27-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, վարչապետի խնդրանքով (2013 թվականի նոյեմբերի 20-ին[9]), ետ է կանչել էլժբետ Բենկովսկուն տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնից և նշանակել փոխվարչապետ և ենթակառուցվածքների և զարգացման նախարար։ 2014 թվականի սեպտեմբերի 22-ից նա դադարել է կատարել այդ պարտականությունները։ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է Էլժբետա Բենկովսկուն ներքին շուկայի և ծառայությունների, արդյունաբերության, ձեռնարկատիրության և փոքր ու միջին բիզնեսի հարցերով Եվրոպական հանձնաժողովի հանձնակատար նշանակելու մասին[10]։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2014 թվականի նոյեմբերի 1-ին[11]։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://www.senat.gov.pl/sklad/senatorowie/senator,84,8,elzbieta-bienkowska.html
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. «Биография на сайте Сената (VIII каденция)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  5. Aleksandra Klich, Józef Krzyk, Pyskata, «Wysokie obcasy» nr 50/2007 z 15 grudnia 2007, s. 16
  6. «II Edycja Europejskich Studiów Podyplomowych Zakończona». „Biuletyn Politechniki Śląskiej„ nr 2 z listopada 2005. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. «Powołano dyrektora Śląskiego Centrum Przedsiębiorczości». gospodarkaśląska.pl. 15 października 2007. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 8-ին.
  8. Serwis PKW — Wybory 2011. [пров. 2013-10-08].
  9. «Kandydaci na ministrów». premier.gov.pl. 20 listopada 2013. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 20-ին.
  10. «The Juncker Commission» (անգլերեն). europa.eu. 10 września 2014. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 10-ին.
  11. «Kolegium (2014–2019). Komisarze. Przywództwo polityczne Komisji Europejskiej». ec.europa.eu. 1 listopada 2014. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլժբետա Բենկովսկա» հոդվածին։