Էլեոնորա Դմիտրիևնա Ռոմանեսկու (ռումիներեն՝ Eleonora Romanescu, ապրիլի 26, 1926(1926-04-26)[1] - նոյեմբերի 4, 2019(2019-11-04)), մոլդովացի խորհրդային նկարչուհի։ Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1976)։ Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1986)։ Գրականության, արվեստի և ճարտարապետության բնագավառում Մոլդովական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1982)։ Մոլդովայի ազգային մրցանակի դափնեկիր (2013)[2]։

Էլեոնորա Ռոմանեսկու
ռումիներեն՝ Eleonora Romanescu
Ծնվել էապրիլի 26, 1926(1926-04-26)[1]
Վախճանվել էնոյեմբերի 4, 2019(2019-11-04) (93 տարեկան)
Քաղաքացիություն Մոլդովա և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ
Հանրապետության շքանշան

Կենսագրություն խմբագրել

 
Մոլդովայի փոստային նամականիշ, 2002 «Լանդշաֆտ», նկարիչ՝ Էլեոնորա Ռոմանեսկու

Ավարտել է Քիշնևի Իլյա Ռեպինի անվան հանրապետական գեղարվեստի ուսումնարանը։ 1953 թվականից 5 տարի աշխատել է Օրգեևսկի մանկավարժական ուսումնարանում որպես նկարչության ուսուցչուհի։ 1959-1964 թվականներին սովորել է Մոսկվայի Ի. Է․ Գրաբարի պետական կենտրոնական գեղարվեստա- ռեստավրացիոն արվեստանոցների գեղանկարչության և ռեստավրացիայի դասընթացներում։ Այդ ժամանակ աշխատել է որպես գլխավոր համակարգող, ապա Քիշնևի կերպարվեստի թանգարանում որպես նկարիչ-ռեստավրատոր։

1958 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, 1965 թվականից՝ Մոլդովայի նկարիչների միության խորհրդի անդամ, 1969-1982 թվականներին՝ Քիշնևի Գեղարվեստի հանրապետական լիցեյի պրոֆեսոր։

Աշխատել է հաստոցային գեղանկարչության և գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և գոբելենի ժանրերում, եղել է ռեստավրատոր և մանկավարժ։ Ռաչուլայի վանքում վերականգնել է մի քանի սրբապատկերներ, որոնք փրկվել էին քրիստոնյաների հալածանքների ժամանակ։ 1991-1992 թվականներին վերականգնել է Մոլդովայի պետական համալսարանի Հոգևոր ճեմարանի մատուռի սրբապատկերները։ Նկարել է նաև Քիշնևի Սուրբ Կոստանդինի և Ելենայի եկեղեցու սրբապատկերները։

Նկարչուհու կտավները պահվում են Քիշնևի, Կլուժ-Նապոկայի, Կոնստանցայի (Ռումինիա), Մոսկվայի (Ռուսաստան), Կիևի (Ուկրաինա), Դուշանբեի (Տաջիկստան) և այլ արվեստի թանգարաններում։ Նկարչուհու աշխատանքները գտնվում են Մոլդովայի, Ռումինիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Կանադայի մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան (1971),
  • Հանրապետության շքանշան (1996),
  • Մոլդովական ԽՍՀ վաստակավոր արտիստուհի (1976),
  • Մոլդովական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1986),
  • Մոլդովայի արվեստի վաստակավոր գործիչ (2001),
  • Մոլդովական ԽՍՀ պետական մրցանակ (1982),
  • «Մշակութային վաստակի համար» շքանշան (2018),
  • Մոլդովայի Հանրապետության ազգային մրցանակ (2013),
  • Մոլդովայի Հանրապետության նկարիչների միության մրցանակ (1996),
  • Միխայ Էմինեսկուի մեդալ (1997),
  • Լուրե Մատեյի մրցանակ (2005)։

Ծանոթագրություններ խմբագրել