Էլեն Ռուդելիուս (շվեդ.՝ Ellen Viktoria Rydelius, փետրվարի 27, 1885(1885-02-27)[1][2][3], Norrköping, Շվեդիա[1][2] - ապրիլի 1, 1957(1957-04-01)[1][2], Högalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]), շվեդ գրող և թարգմանչուհի։

Էլեն Ռուդելիուս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1885(1885-02-27)[1][2][3]
ԾննդավայրNorrköping, Շվեդիա[1][2]
Մահացել էապրիլի 1, 1957(1957-04-01)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրHögalid Parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[2][4]
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Մասնագիտությունթարգմանչուհի, լրագրող և գրող
ԱմուսինHarald Wägner?[2]
ԵրեխաներRia Wägner?
 Ellen Rydelius Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլեն Ռուդելիուսը ծնվել է Նորչյոպինգում, 1885 թվականի փետրվարի 27-ին[5]։ Նա վաճառական Պեռ Ակսել Ռուդելիուսի և Աննա Վիլհելմինա Ստրոմի դուստրն էր։ 1903 թվականին Ստոկհոլմի աղջիկների լիցեյն ավարտելուց հետո ընդունվել է Ուփսալայի համալսարան, որտեղ ուսումնասիրել է անգլերեն և ռոմանական լեզուների։ 1907 թվականին ստացել է փիլիսոփայական դոկտորի աստիճան։ Համալսարանն ավարտելուց հետո Էլենը վեց ամիս ապրել է Ռուսաստանում՝ սովորելով ռուսերեն, սակայն հոր մահից հետո վերադարձել է հայրենիք։

Շվեդիայում Էլենը դարձավ լրագրող, կարճ ժամանակ աշխատել է «Svenska Dagbladet» («Շվեդական օրաթերթ») (1908-1909) և «Dagens Nyheter» («Օրվա նորություններ»), (1909-1914) երկու ազգային խոշորագույն թերթերում, այնուհետև դարձավ ազատ լրագրող[6]։ 1921-1923 թբականներին եղել է «Իդուն» թերթի խմբագրական քարտուղարը։ Նա իր հոդվածները ստորագրել է Ռիդելիա կեղծանունով, բայց ռուսերեն տեքստերը ստորագրել է Ելենա Պետրովնա անունով։

1910 թվականին նա սկսել է աշխատել որպես թարգմանչուհի՝ շվեդերեն թարգմանելով ռուս գրողների գրքերը։ Ընդհանուր առմամբ նա թարգմանել է Ֆյոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի և Անտոն Չեխովի մոտ 90 ստեղծագործություն։ Նա նաև թարգմանել է անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն՝ Առնոլդ Բենեթի, Գրացիա Դելեդայի և Ջոն Գոլսուորսիի ստեղծագործությունները։

Բացի թարգմանությունների վրա աշխատելուց, Էլենը շատ է ճանապարհորդել Եվրոպայում, երկար ժամանակ ապրել է Հռոմում և գրել բազմաթիվ ճանապարհորդական ուղեցույցներ դեպի Ստոկհոլմ, Հռոմ, Փարիզ, Բեռլին, Իտալիայի քաղաքներ, Գերմանիա և այլ ավյրեր։ Բացի ճամփորդական ուղեցույցներից, նա գրել է մի քանի խոհարարական գրքեր, որոնք գրել է 1940-ականներին, երբ պատերազմից տուժած Եվրոպայում ճանապարհորդությունն անհնարին է դարձել։ Նա նաև գրել է մի քանի աշխատություններ Ռուսաստանի պատմության վերաբերյալ, գրքեր շվեդ կանանց մասին և երկու ինքնակենսագրական։

Էլենը մահացել է Ստոկհոլմում, 1957 թվականին։ Գրող Քարինա Բուրմանը նրա մասին գիրք է գրել, որը կոչվում է «Մենք ռոմանտիկ ճանապարհորդներ ենք. Էլեն Ռուդելիուսի հետ Հռոմում» (2015)։

Անձնական կյանք խմբագրել

1911-1922 թվականներին Էլենը եղել է շվեդ լրագրող Հարալդ Վեգների կինը։ Նրանք ունեցել են դուստր, որը հետագայում դարձել է գրող[7]։

Գրականություն խմբագրել

  • Burman, Carina (2015). Vi romantiska resenärer: med Ellen Rydelius i Rom. Natur & Kultur
  • Burman, Carina (2011). Ellen Rydelius och det randiga livet. Folk jag aldrig mött: porträtt
  • Hedman, Dag (1999). På 8 dagar: om Ellen Rydelius och hennes resehandböcker ISSN 1104-0556
  • Ärlemalm, Inger (2000). Cajsa Warg, Hiram och de andra: om svenska kokboksförfattarinnor: med 65 recept 91-89086-15-5

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ռուդելիուս» հոդվածին։