Էլենա Բաստիդաս Բոնո

իսպանացի պետական և քաղաքական գործիչ

Էլենա Բաստիդաս Բոնո (իսպ.՝ Elena Bastidas Bono, փետրվարի 15, 1969(1969-02-15), Ալսիրա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Էլենա Բաստիդաս Բոնո
Elena Bastidas Bono
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 5, 2016
 
Կուսակցություն՝ Վալենսիայի համայնքի ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր փետրվարի 15, 1969(1969-02-15) (55 տարեկան)
Ծննդավայր Ալսիրա, Վալենսիա, Վալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Elena María Bastidas Bono

Կենսագրություն խմբագրել

Էլենա Բաստիդաս Բոնոն ծնվել է 1969 թվականի փետրվարի 19-ին Վալենսիայի ինքնավար համայնքի Ալսիրա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանը, որից հետո դարձել է հեղինակային իրավունքի մասին օրենքում մասնագիտացած փաստաբան։ Էլենա Բոնոն անդամակցել է Վալենսիայի ժողովրդական կուսակցությանը, որպես «Իսպանիայի Ժողովրդական կուսակցության նոր սերունդներ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ։ 1995 թվականին դարձել է Ալսիրայի քաղաքային խորհրդի ավագ խորհրդատուն և մամլո քարտուղարը։ 1999 թվականի տարածաշրջանային ընտրություններում Էլենա Բաստիդաս Բոնոն զբաղեցնում է առաջին տեղը, սակայն չի կարողանում ստանալ բավական մեծամասնություն քաղաքապետ դառնալու համար (այդ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է դառնում սոցիալիստ թեկնածու Պեդրո Գրանդը)[1]։

2003 թվականին Բաստիդասը հերթական անգամ հաղթեց ընտրություններում և այս անգամ կարողացավ առաջ անցնել սոցիալիստ Ֆրանկո Բլասկո Կաստանիին՝ դառնալով քաղաքապետ[2]։ Դրան հաջորդած ընտրություններում՝ 2007 և 2011 թվականներին, Էլենան ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը վերընտրվեց իր պաշտոնում։ 2013 թվականին Ալսիրայի քաղաքապետարանը որոշում ընդունեց բնակարանների վերակառուցման և զբաղվածության պլանի կազմման մասին[3]։ Ելենա Բաստիդասը եղել է նաև Դիպուտակոն դե Վալենսիայի Սոցիալական գործողությունների բաժնի պատասխանատու տեղակալը, իսկ 2007 թվականից՝ Վալենսիայի քաղաքապետարանների ֆեդերացիայի նախագահը։ 2015-2016 թվականների ընդհանուր ընտրություններում ընտրվել է Իսպանիայի կորտեսի պատգամավոր՝ Վալենսիայի ընտրատարածքից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. País, Ediciones El (1999 թ․ դեկտեմբերի 21). «El BNV deja en minoría al alcalde socialista de Alzira». EL PAÍS (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. Diariocrítico.com. «Bastidas (PP), nueva alcaldesa de Alzira tras el pacto con PSICV». www.diariocritico.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  3. Diariocrítico.com. «Elena Bastidas comienza la expropiación de viviendas en Alzira». www.diariocritico.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.