Էլաֆոնիսի (հուն․՝ Ελαφονήσι, թարգմանաբար՝ «եղջերուի կղզի»), Հունաստանին պատկանող անմարդաբնակ կղզի Միջերկրական ծովում[1][2][3]։ Գտնվում է Կրետե կղզու հարավային ափին, վարչականորեն մտնում է Խանիայի նոմոսի կազմի մեջ։

Էլաֆոնիսի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորChania Regional Unit?
Մասն էԿրետե
Երկարություն1,5 կմ
Լայնություն0,5 կմ
Մակերես1,5 կմ²
Բնակչություն0 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Կղզին գտնվում է Կրետեի ափագծից ընդամենը 100 մետր հեռավորության վրա և ալիքների բացակայության դեպքերում Էլաֆոնիսիից Կրետե կարելի է հասնել գետանցով կամ լաստանավով։

Պատմություն

խմբագրել

Հունաստանում կղզին հայտնի է 1824 թվականի ապրիլի 24-ին տեղի ունեցած իրադարձությամբ։ Զատկի կիրակի օրը թուրքերը հարձակում են գործել տեղի հույն բնակչության վրա, որի արդյունքում զոհվել է ավելի քան 700 մարդ։ Մի քանի հարյուր մարդ էլ վաճառվել է ստրկության։

Ի հիշատակություն այս օրվա՝ կղզու ամենաբարձր կետում կանգնեցվել է մի հուշատախտակ, որը այցելուներին հիշեցնում է սգո օրվա մասին։

1907 թվականի փետրվարի 22-ին Էլաֆոնիսիի ափերի մոտ տեղի է ունեցել նավաբեկություն, որի արդյունքում ավստրիական արտադրության ուղևորատար զբոսաշրջային նավը խորտակվել է։ Զոհվել է 38 մարդ։

Վթարի վայրում կառուցվել է հուշահամալիր-փարոս, որի վրա խաչ է բարձրացվել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փարոսը ավերվել է գերմանացի ֆաշիստների կողմից[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլաֆոնիսի» հոդվածին։