Էիրիկ Արյունարբու Սեկիրա
Էիրիկ I Արյունարբու Սեկիրա (նորվ.` Eirik Blodøks; 885—954 թթ.) Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 930-934 թվականներին, Հարալդ I Գեղեցկահերի որդին, Հարալդ II Գորշ Մաշկի հայրը, Հորֆագերների տոհմի ներկայացուցիչ։ Գահընկեց է արվել 934 թվականին, եղբոր` Հակոն Բարիի կողմից։
Էիրիկ I Արյունարբու Սեկիրա նորվ.՝ Eirik Blodøks | |
---|---|
Ծնվել է | 885 |
Մահացել է | 954 |
Մահվան վայր | Stainmore, Eden, Կումբրիա, Անգլիա |
Քաղաքացիություն | նորվեգացի |
Կրոն | Նորվեգական կրոն |
Գործունեություն | Նորվեգիայի թագավոր |
Ամուսին | Գունհիլդա, Կոնունգների մայր |
Ծնողներ | Հայր` Հարալդ I Գեղավարս, մայր` Ռագնհիլդա Էիրիկսդոտեր |
Զբաղեցրած պաշտոններ | Նորվեգիայի թագավոր և King of Northumbria? |
Երեխաներ | Որդիներ` Համլե, Հուտորմ, Հարալդ II Գորշ մաշկ, Ռագնֆյորդ, Էրլինգ, Հուդրյոդ, Սիգուրդ, Ռյոգնվալդ դուստր` Ռագնհիլդա |
Eric Bloodaxe Վիքիպահեստում |
Նորտումբրիայի (Յորքի) թագավոր 947-948 և 952-954 թվականներին։
«Արյունարբու Սեկիրա» մականունը ստացել է բազմաթիվ դաժան չարագործությունների համար։ Լատինական տեքստերից մեկում նրան անվանում են fratris interfector` «եղբայրասպան»։
Կենսագրություն
խմբագրելԷիրիկը Հարալդ Գեղեցկահերի ամենասիրելի որդին էր։ Նա երկար ժամանակ ապրել է հոր հետ և վերջինս չէր թաքցնում, որ ցանկանում է Էիրիկին նշանակել իր իրավահաջորդը։ Էիրիկը բարաձրահասակ էր, գեղեցիկ և զինվորական կազմվածք ուներ, բայց չափազանց դաժան էր, անհամբեր և սակավախոս։
Մոտ 920 թվականին Էիրիկը արշավում է դեպի Բյարմալանդ։ Վերադարձի ճանապարհին նա մեկնում է եղբոր` Բյորն Ծովագնացի մոտ և պահանջում է, որ նա հարկեր և տուրքեր վճարի թագավոր Հարալդ Գեղեցկահերին և Վեստֆոլի բնակիչներին։ Բյորնը, սովորության համաձայն, ինքն էր հարկերը տանում արքային կամ ուղարկում էր իր մարդկանց միջոցով։ Այս անգամ ևս նա որոշեց ինքը տանել հարկերը։ Էիրիկը, չհասնելով իր ուղածին` հեռանում է։ Իսկ երբ Բյորնը ուղևորվում է Սեխեյմ, Էիրիկը հարձակվում և սպանում է նրան։
930 թվականին Էիրիկը տարեց հորից ժառանգում է իշխանությունը, իսկ ծերացած արքա Հարալդը հասցնում է նաև կնքել Էիրիկի նորածին որդուն և հայտարարել նրան Էիրիկի իրավահաջորդ։
Հաջորդ ձմեռ, Հարալդի մահից հետո, Էիրիկը հավաքում է արքային պատկանող հարկերը երկրի կենտրոնում։ Նրա եղբայրներից մեկը` Օլաֆը, հավաքեց հարկերը Վիկենում, իսկ մյուս եղբայրը` Սիգրյոդը` Տրյոնդելագում։ Էիրիկին դա դուր չեկավ, և նա որոշեց ուժով վերականգնել երկրում մենիշխանությունը։ Մեծ բանակ հավաքելով, նա մեկնում է Վիկեն ու թվային գերակշռության շնորհիվ ջախջախում է եղբայրների բանակը և գրավում Վիկենը։ Երկու եղբայրներն էլ զոհվում են մարտի դաշտում։
Այդ ժամանակահատվածում Նորվեգիա է վերադառնում Հոկոնը, ով դաստիրակավել է Անգլիայում` Էտելստան արքայի մոտ, և ինքն իրեն հռչակում է Տրոնհեյմի կոնունգ։ Ունենալով բարի և արդար մարդու մեծ համբավ, նրան հաջողվում է մեծ բանակ հավաքել։ Նրա կողմն անցան Հարալդից և Էիրիկից դժգոհ բնակչության մեծ մասը։ Հասկանալով, որ չի կարող դիմադրել Հոկոնին, Էիրիկը իր փոքրաթիվ բանակի հետ նավերով հեռանում է արևմուտք։ Սկզբում նա ափ է իջնում Օրկնեյան կղզիներում և մեծ զորք հավաքելով` շարժվում է դեպի Անգլիայի հյուսիս։ Ի հիշատակ Հարալդի հետ բարեկամության, արքա Էտելստանը առաջարկում է Էիրիկին իշխել Նորտումբրիայում, որտեղ Ռագնար Լոդբրոկի ժամանակներից բնակչության հիմնական մասը վիկինգներ էին։ Փոխարենը Էիրիկը խոստացավ պաշտպանել Անգլիայի սահմանները սկոթների ասպատակություններից։ 939 թվականին Էտելստանը վախճանվում է և Անգլիայի թագավոր է հռչակվում նրա եղբայրը` Էդվարդ I, ով չէր սիրում նորմաններին և ցանկանում էր փոխել Նորտումբրիայի կառավարչին։ Կրկին խոշոր բանակ հավաքելով` Էիրիկը արշավում է դեպի Իռլանդիա։ Այնտեղ նա մարտի է բռնվում տեղի կոնունգ Օլաֆի հետ, ով թվային գերակշռություն ուներ։ Էիրիկը և նրա կոնունգներից շատերը զոհվում են մարտի ժամանակ։ Իմանալով ամուսնու մահվան մասին, Գունհիլդան որդիների և բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ էին հետևել նրան, մեկնում է Նորտումբրիայից։ Նրանք իրենց ենթարկեցին Օրկնեյան կղզիները և հաստատվում են այնտեղ ապրելու։ Ամառները նրանք ասպատակում էին Շոտլանդիան և Իռլանդիան։
Մշակութային ակնարկներ
խմբագրել- Էիրիկ Արյունարբու Սեկիրան Ֆիլիպ Խոսե Ֆարմերի «Գետի աշխարհ» հինգհատորյակի երկրորդ և չորրորդ գրքերում ներկայացված է որպես երկրորդական կերպար։
- Էիրիկ Արյունարբուն «Վիկինգների թագավորություն» ֆիլմում (2013) ներկայացվում է գլխավոր դերում։
Գրականություն
խմբագրելДжонс Гвинн. Викинги. Потомки Тора и Одина. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — С. 445. — ISBN 978-5-9524-3095-2