Հարալդ II Գորշ մաշկ (Գորշ Թիկնոց) նորվ.`Harald Gråfell (935-մոտ 965[1] կամ մոտ 970[2] թթ) Նորվեգիայի թագավոր (կոնունգ) 961-965/70 թվականներին, Էիրիկ I Արյունարբու Սեկիրայի և Գունհիլդայի որդին, Հորֆագերների տոհմի ներկայացուցիչ։

Հարալդ II Գորշ մաշկ
Harald Gråfell
Նորվեգիայի թագավոր
961 - 970
Նախորդող Հոկոն I Բարի
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Նորվեգական կրոն
Ծննդյան օր 935
Ծննդավայր Նորվեգիա
Վախճանի օր 970
Վախճանի վայր Hals
Դինաստիա Հորֆագերների հարստություն
Քաղաքացիություն Նորվեգիա
Հայր Էիրիկ Արյունարբու Սեկիրա
Մայր Գունհիլդա` կոնունգների մայր

Կենսագրություն խմբագրել

Հոր մահից հետո Հարալդը, մոր և եղբայրների հետ տեղափոխվում է նախ Օրկնեյան կղզիներ, ապա` Դանիա` Հոկոն Բարիի հակառակորդ Հարալդ Կապտատամի մոտ։ Դանիայի արքան Հարալդին դաստիարակում է ինչպես սեփական որդուն և ամեն կերպ աջակցում է նրան և եղբայրներին Հոկոնի դեմ արշավանքների հարցում։ 961 թվականին Հարալդն ու իր եղբայրները հերթական անգամ պարտություն են կրում Հոկոնի կողմից, սակայն, շուտով վերջինս մահանում է մարտի դաշտում ստացած վերքից։ Հարալդը, որպես մեծ եղբայր, հռչակվում է Նորվեգիայի թագավոր, սակայն նրա իշխանությունը տարածվում էր միայն երկրի հյուսիսային տարածաշրջաններում։ Թրոնհեյմն ու Վիկենը չէին ենթարկվում նրան։ Հարալդն իր եղբայրների հետ օգտվում է այն առիթից, որ Թրոնհեյմի յարլ Սիգուրդը գժտվել էր կրտսեր եղբոր` Հրյոտգարի հետ։ Վերջինս խաբեությամբ Սիգուրդին փոքրիկ ջոկատի հետ հրավիրում է խնջույքի, որի ժամանակ սպանվում է էիրիկ Արյունարբու Սեկիրայի որդիների կողմից։ Սակայն նրանք չկարողացան պահել Թրոնհեյմը և վերադարձան երկրի հարավ։ Թրոնհեյմում յառլ է դառնում Սիգուրդի որդին` Հոկոն Սիգուրդսոնը։ Նա հարկեր չէր վճարում Հարալդին և պարբերաբար մարտնչում էր նրա դեմ` փորձելով վրեժ լուծել հոր սպանության համար։ Վերջապես, ինչ-որ ուժի միջամտության շնորհիվ, նրանք հաշտվում են, Հոկոնը սկսում է կառավարել Թրոնհեյմում` ընդունելով Հարալդի իշխանությունը։

Հետագա տարիների ընթացքում Հարալդը պատերազմում է տարբեր կոնունգների ու յառլերի դեմ, մասնավորապես Տրյուգվի Օլաֆսոնի և Գուդրյոդ Բյորնսսոնի դեմ, ինչպես նաև ասպատակում է Բյարմալանդը, որտեղից հարուստ ավար է տանում։ 963 թվականին Հարալդի եղբայրը` Գուդրյոդ Էիրիկսոնը հարձակվում է Տրյուգվի Օլաֆսոնի վրա և սպանում է նրան։ Դրանից հետո Հարալդին հաջողվում է իրեն ենթարկել երկու մեծ տարածաշրջան` Վինգուլմարկն ու Վիկը։

Որոշ ժամանակ անց, Հարալդն իր եղբոր` Գուդրյոդի հետ համատեղ ուժերով շարժվում է երկրի հյուսիս` Թրոնհեյմը նվաճելու նպատակով, իսկ Թրոնհեյմի յառլ Հոկոնը հարձակվում է հյուսիսային հողերի վրա, որի ընթացքում սպանում է իր հորեղբորը` Հրյոդգարին, ում հանձնված էր այդ հողերի պաշտպանությունը։ Այնուհետև նա տեղափոխվում է Դանիա, որտեղ մնում է ձմեռելու Հարալդ Կապտատամի մոտ։ Այդ ժամանակահատվածում Հարալդն ու Գուդրյոֆը առանց դիմադրության գրավում են Թրոնհեյմը։ Նրանք այնտեղ հավաքում են իրենց պատկանելիք հարկերը և ստիպում են բնակչությանը խոշոր փրկագին վճարել։ Այնտեղ կառավարիչ նշանակելով իրենց եղբորը` Էրլինգին, նրանք շարժվում են հարավ։ Սակայն շուտով Թրոնհեյմում բնակչությունը ապստամբություն է բարձրացնում, որի արդյունքում Էրլինգը սպանվում է։

965 կամ 970 թվականին Հարալդ Կապտատամը իր մոտ է հրավիրում Հարալդ Գորշ Մաշկին, խոստանալով նրան նվեր շնորհել բերրի հողատարածքներ, որոնք ժամանակին պատկանում էին իրեն և իր եղբայրներին։ Մի քիչ երկմտելուց հետո Հարալդը երեք մարտական նավերով մեկնում է Յուտլանդիա, և ափ է իջնում Լիմաֆյորդում։ Իմանալով այդ մասին` Հարալդ Կապտատամը, ով նախապատրաստվում էր վիկինգների հերթական արշավանքին, ինը ռազմանավերով մեկնում է այնտեղ։ Երկու Հարալդների միջև մարտ է սկսվում։ Նորվեգիայի թագավորը կռվում էր առաջին շարքերում, սակայն մարտի ժամանակ նա և իր բազմաթիվ զինակիցներ սպանվում են։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Norway, kings (անգլ.)
  2. Harald II. Graufell (գերմ.)

Գրականություն խմբագրել

  • «Гаральд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Джонс Гвинн. Викинги. Потомки Тора и Одина. — М.: ЗАО Центрполиграф, 2007. — С. 445. — ISBN 978-5-9524-3095-2