Էժենիո Անյենի (անգլ.՝ Eugenio Agneni, հունվարի 26, 1816(1816-01-26)[1][2], Սուտրի, Վիտերբո, Լացիո, Իտալիա - մայիսի 25, 1879(1879-05-25)[1], Ֆրասկատի, Հռոմ, Լացիո, Իտալիա), իտալացի նկարիչ, որը հիմնականում նկարել է պատմական կտավներ։

Էժենիո Անյենի
Ծնվել էհունվարի 26, 1816(1816-01-26)[1][2]
ԾննդավայրՍուտրի, Վիտերբո, Լացիո, Իտալիա
Վախճանվել էմայիսի 25, 1879(1879-05-25)[1] (63 տարեկան)
Մահվան վայրՖրասկատի, Հռոմ, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Eugenio Agneni Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1833 թվականից Հռոմում սկսել է աշխատել նկարիչներ Էրզոկեի և Բերետտա Բերգամոցու հետ[3], սովորել է Հռոմում, Ֆրանչեսկո Կոկետտիի հետ[4]։ 1847 թվականին նա օգնել է ձևավորել է Քուիրինալյան պալատի գահասենյակը որմնանկարներով։ Նա նաև որմնանկարներ է նկարել Պորտա Պիայի Վիլլա Տորլոնիա առանձնատանը։ Սուրբ Վիկենզիո դի Պաուլայի կյանքից դրվագներ է նկարել Մոնտեչիտորիոյի եղեղեցում։ Անյենին միացել է ինսուրգեցիային, որին հաջորդել է կարճատև Հռոմեական Հանրապետությունը 1849 թվականին։

Երբ պապական կառավարությունը վերականգնվել է, Այնենին ստիպված է եղել փախչել, նախ մեկնել է Սավոնա, հետո` Ջենովա, այնուհետև` Ֆլորենցիա, Փարիզ և վերջապես` Լոնդոն, որտեղ նա դիցաբանական թեմաներով պատկերազարդել է թագուհու Օթյակը Կովենտ գարդեն արքունական թատրոնում, ինչպես նաև` Բուքինգհեմյան պալատում։ 1859-1866 թվականներին նա վերադարձել է Իտալիա` միանալու Գարիբալդինիին` Իտալիայի անկախության և միավորման պահանջով։ Ապա նա վերադարձել է Ֆլորենցիա և վերջապես Հռոմ` 1870-1871 թվականներին[5]։

Հռոմում նա Պիոս 9-րդ պապիի կողմից նշանակվել է քաղացիական պահակախմբի ղեկավար։ Պապական ուժերի` Իտալական միություն ներխուժելուց հետո նա շարունակել է աշխատել Հռոմում[6][7]։ Նա նկարել է Մեծ ֆլորենցիացիների բողոքող ոգիները օտարերկրյա արշավանքների դեմ կտավը Թուրինի քաղաքային թանգարանում[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էժենիո Անյենի» հոդվածին։