Էթիլենգլիկոլ

քիմիական միացություն

Էթիլենգլիկոլ կամ էթանդիոլ, HO—CH2—CH2—OH, երկատոմ սպիրտ, բազմատոմ սպիրտերի պարզագույն ներկայացուցիչ։

Էթիլենգլիկոլ
Изображение химической структуры
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումԷթիլենգլիկոլ
Ավանդական անվանումգլիկոլ
Էթիլենգլիկոլ,
1,2-դիօքսիէթան,
1,2-էթանդիոլ
Քիմիական բանաձևC₂H₆O₂
Ռացիոնալ բանաձևC2H4(OH)2
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,11 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն5.9×10−4 Պա/վ
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[3] կՋ/մոլ
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան9 ± 0 ℉[2] և −13 °C[4][3] °C
Եռման ջերմաստիճան388 ± 1 ℉[2], 197 °C[5] և 197,34 °C[3] °C
Այրման ջերմաստիճան232 ± 1 ℉[2]
Բռնկման ջերմաստիճան+111 °C
Եռյակ կետ175,45 K (−97,7°C)
Կրիտիկական ճնշում513,15 K (240 °C), 7,85 բար մթն.
Գոյացան էնթալպիա−234,8 կՋ/մոլ
Եռման էնթալպիա50,5 կՋ/մոլ[6] և 57,4 կՋ/մոլ[7] կՋ/մոլ
Գոլորշու ճնշում7900 millipascal[8]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջր-ումանսահմանափակ գ/100 մլ
pKa15,1 ± 0,1[8]
Բեկման ցուցիչ1,3811[9]
Դիպոլ մոմենտ7,6E−30 Կլ·մ[3]
Դասակարգում
CAS համար107-21-1
PubChem174
EINECS համար203-473-3
SMILESC(CO)O
ЕС203-473-3
RTECSKW2975000
ChEBI13835235
Թունավորություն
Թունավորություն
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Նկարագրություն

խմբագրել

Անգույն, անհոտ, մածուցիկ հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ 12,3 °C, եռմանը՝ 197,6 °C: Նյութի խտությունը կազմում է 1113 կգ/մ խորանարդ։ Լուծվում է ջրում և շատ օրգանական լուծիչներում, եթերում քիչ է լուծվում։ Էթիլենգլիկոլը ունի գլիկոլներին բնորոշ բոլոր հատկությունները։ Ծծմբական թթվի հետ թորելիս առաջացնում է դիօքսան, մեկ մոլեկուլ ջուր պոկելիս՝ քացախալդեհիդ և այլն։ Էթիլենգլիկոլը ստացվում է 1,2 դիքլորէթանի հիդրոլիզից, էթիլենօքսիդի և ջրի փոխազդեցությունից (արտադրական եղանակ) և այլն։

Էթիլենգլիկոլի խառնուրդը ջրի հետ օգտագործվում է որպես հակասառեցուցիչ միջոց (հայրենական արդյունաբերությունը թողարկում է 40 և 65 մակնիշի էթիլենգլիկոլային հակասառեցուցիչներ, համապատասխանաբար –40 °C և –65 °C սառեցման ջերմաստիճաններով)։

Էթիլենգլիկոլը լայնորեն կիրառվում է նաև պլաստմասսաների, արհեստական մանրաթելերի և այլ նյութերի արտադրության մեջ։

Պատմություն

խմբագրել

Էթիլենգլիկոը առաջին անգամ ստացվել է 1859 թվականին ֆրանսիացի քիմիկոս Շառլ Ադոլֆ Վյուրցի կողմից՝ էթիլենգլիկոլի դիացետատի և կալիումի հիդրօքսիդի օճառացումից (լուծումից), և 1860-ականներին՝ էթիլենօքսիդի հիդրատացումով։ Այն մեծ պահանջ չէր վայելում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը, երբ Գերմանիայում սկսեցին ստանալ դիքլորէթանի միջոցով, պայթուցիկ նյութեր արտադրելու համար գլիցերինը փոխարինելով էթիլենգլիկոլով։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիլենգլիկոլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 8