Բենջամին Սաթեռլի[1] (անգլ.՝ Benjamin Satterley, օգոստոսի 22, 1986(1986-08-22), Նյուքասլ ափոն Թայն, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Ներկա պահին հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում` Փաք (Pac) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև «WWE» կազմակերպությունում ունեցած ելույթներից։ «WWE NXT» ստորաբաժանումում ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ նվաճել է NXT թիմային չեմպիոնական տիտղոսը (Քորի Գրեյվզի և Օլիվեր Գրեյի հետ) և մեկ անգամ դարձել NXT չեմպիոն։

Էդրիան Նևիլ
Adrian Neville
Սաթեռլին «Dragon Gate»-ում ելույթ ունենալու տարիներին
Իրական անունԲենջամին Սաթեռլի
Benjamin Satterley
Ռինգային անուն(ներ)Նևիլ[1]
Էդրիան Նևիլ[1]
Ջանգլ Փաք
Փաք
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ88 կգ[1]
Հայտարարվող հասակ1,78 մ[1]
Ծննդյան թվականօգոստոսի 22, 1986 (37 տարեկան)
ԾննդավայրԱնգլիա Նյուքասլ-ափոն-Թայն, Անգլիա
ՄարզիչՇոն Էվերի
ԴեբյուտՄարտի 27, 2004
Նևիլը կատարում է «կարմիր նետ» ֆինիշերային հնարքը

Աչքի ընկնում է զանազան ակրոբատիկ հնարքներով, ինչի շնորհիվ ձեռք է բերել «Մարդ, ում մոռացել է ձգողությունը» ("The Man That Gravity Forgot") կոչումը։

Մասնագիտական կարիերան մեկնարկել է «Independent Wrestling Federation», «Real Quality Wrestling» և «One Pro Wrestling» բրիտանական կազմակերպություններում, որից հետո սկսել է հանդես գալ արտասահմանյան մի շարք անվանի պրոմոշեններում, որոնցից առավել նշանավորներն են իտալական «Nu Wrestling Evolution», ամերիկյան «Pro Wrestling Guerrilla», «Ring of Honor», «Chikara» և ճապոնական «Dragon Gate» առաջնությունները։ «Pro Wrestling Guerrilla» կազմակերպությունում ելույթ ունենալու տարիներին մեկ անգամ նվաճել է PWG աշխարհի թիմային PWG DDT4 թիմային չեմպիոնական տիտղոսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Էդրիան Նևիլի էջը». «Ռեստլինգի առցանց աշխարհ».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փաք (ռեստլեր)» հոդվածին։