Էդվարդ Ուեսթոն
Էդվարդ Հենրի Ուեսթոն (անգլ.՝ Edward Henry Weston, մարտի 24, 1886[1][2][3][…], Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] - հունվարի 1, 1958[1][2][3][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի լուսանկարիչ։
Էդվարդ Ուեսթոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1886[1][2][3][…] |
Ծննդավայր | Հայլենդ–Պարկ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 1, 1958[1][2][3][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Երկեր | Nautilus?, Pepper No. 30? և Nude? |
Մասնագիտություն | լուսանկարիչ և օրագրի հեղինակ |
Ամուսին | Charis Wilson? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Group f/64? |
Երեխաներ | Brett Weston?[6] և Edward Chandler Weston? |
Edward Weston Վիքիպահեստում |
Կենսագրություն և գործունեություն
խմբագրելԷդվարդ Ուեսթոնը 16 տարեկանում ստացել է նվեր՝ Կոդակ լուսանկարչական ապարատ։ Լուսանկարել է Չիկագոյում, 1906 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1909 թվականին ամուսնացել է։ 1911 թվականին բացել է սեփական ֆոտոստուդիան։ Հայտնի է որպես «Նոր տեսիլ» ուղղության կարևորագույն ներկայացուցիչ։ 1929 թվականին Շտուտգարտում կայացած «Ֆիլմ և Լուսանկար» (Film and Foto) ցուցահանդեսում առանձնացրել է աշխատանքները և պատասխանատու է եղել ամերիկյան հանձնաժողովի համար։ Մտերիմ է եղել լուսանկարիչներ Ալֆրեդ Ստիգլիցի, Փոլ Սթրենդի հետ։
1923 թվականին թողել է ընտանիքը և իր օգնական Տինա Մոդոտտիի հետ մեկնել Մեքսիկա։ Ծանոթացել է նկարիչներ Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ։ 1932 թվականին Անսել Ադամսի հետ հիմնել է «f/64» լուսանկարչական խումբը։ 1937 թվականին ստացել է Գուգենհայմի հիմնադրամի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացել է երկու տարվա ընթացքում ճանապարհորդել Միացյալ Նահանգներում և, մասնավորապես, Կալիֆոռնիայում[7][8]։ Ստեղծել է նատյուրմորտ նկարների շարք։ Նկարազարդել է գրքեր, այդ թվում՝ Ուոլթ Ուիթմենի «Խոտի տերևները» (1941)։ Սկսել է ծաղիկներ նկարել (1947)։
Վերջին ֆոտոաշխատանքները թվագրվում են 1948 թվականին, այնուհետև Ուեսթոնը, տառապելով Պարկինսոնի հիվանդությամբ, դադարել է լուսանկարել։
Նշանակություն
խմբագրելՈւեսթոնի ստեղծագործությունը, որը կապված է ամերիկյան և համաշխարհային ավանգարդի հետ, դարձել է 20-րդ դարի լուսանկարչական արվեստի խոշորագույն երևույթներից մեկը։
Պարգևներ
խմբագրել- Առաջխաղացման մեդալ (Ամերիկայի լուսանկարչական հասարակություն) (1957)
Տեքստեր
խմբագրել- Edward Weston on photography / Peter C.Bunnell, ed. — Salt Lake City: P. Smith Books, 1983.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Szarkowski J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2021.
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ Эдвард Уэстон на сайте Мемориального фонда Джона Саймона Гуггенхайма
- ↑ Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
Գրականություն
խմբագրել- Maddow B. Edward Weston, his life and photographs. — Millerton: Aperture, 1979.
- Edward Weston: forms of passion/ Gilles Mora e.a. — Ն. Յ.: H.N. Abrams, 1995.
- Lowe S. M. Tina Modotti & Edward Weston: the Mexico years. — L.; Ն. Յ.: Merrell, in association with Barbican Art Gallery, 2004.
- Nancy Newhall (ed.), Edward Weston. — New York: Aperture, 1971.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն
- Ուեսթոնի մասին Արխիվացված 2020-02-29 Wayback Machine
- Ուեսթոնի մասին(իսպ.)
- Ուեսթոնների ընտանիքի կյանքը, որը նվիրված է Էդվարդ Ուեսթոնին
- Ուեսթոնը «Լուսանկարչի վարպետ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ուեսթոն» հոդվածին։ |