Անսել Ադամս (անգլ.՝ Ansel Adams, փետրվարի 20, 1902(1902-02-20)[1][2][3][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5] - ապրիլի 22, 1984(1984-04-22)[1][2][3][…], Քարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][5]), ամերիկացի լուսանկարիչ և բնապահպան։ Նրա՝ Ամերիկայի արևմտյան հատվածի՝ հատկապես Յոսեմիթե ազգային պուրակի բնապատկերների սև և սպիտակ լուսանկարները ներկայացվել են օրացույցներում, պաստառներին և գրքերում[9]։ Ադամսը նաև մի շարք գրքերի հեղինակ է, որոնցից է երեք գրքերից բաղկացած հավաքածուն՝ «Տեսախցիկ» (անգլ.՝ "The Camera"), «Նեգատիվ» (անգլ.՝ "The Negative"), «Տպագրություն» (անգլ.՝ "The Print"

Անսել Իսթոն Ադամս
անգլ.՝ Ansel Easton Adams
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1902(1902-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5]
Մահացել էապրիլի 22, 1984(1984-04-22)[1][2][3][…] (82 տարեկան)
Մահվան վայրՔարմել բայ Սի, Մոնտերե շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[7]
ԵրկերԼուսնածագ, Էռնանդես, Նոր Մեքսիկա և The Tetons and the Snake River?
Մասնագիտությունլուսանկարիչ, դաշնակահար, գրող, լեռնագնաց, համալսարանի դասախոս և բնապահպան
ԱշխատավայրUnited States Department of the Interior?[4]
Ծնողներհայր՝ Չարլզ Հիչհոկ Ադամս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Group f/64?
Կայքanseladams.com
Ստորագրություն
Изображение автографа
 Ansel Adams Վիքիպահեստում

Բացի այդ Ադամսը և Ֆրեդ Արչերը միասին հիմնեցին տարածքային համակարգ, որը թույլ է տալիս լուսանկարիչներին բարելավել նեգատիվի որակի հսկողությունը։ Իսկ Վիլլարդ Վան Դայքի և Էդվարդ Ուեսթոնի հետ Ադամսը ստեղծեց լուսանկարչական խումբ, որը հայտնի է «f/64 խումբ» անունով։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ադամսը ծնվել է Սան Ֆրանցիսկոյի արևմտյան հատվածում, Կալիֆորնիա նահանգում, Չարլզ Հիչհոկ Ադամսի և Օլիվիա Բրեյ Ադամսի ընտանիքում։ Ընտանիքի միակ երեխային կոչեցին հորեղբայր Անսել Իսթոնի անունով։ Անսել Ադամսի մոր ընտանիքը եկել էր Բալթիմորից, որտեղ նրա մայրական կողմի պապիկը ուներ մի հաջողակ բեռնափոխադրողական բիզնես։ Սակայն նա կորցրեց իր հարստությունը՝ ներդնելով այն նևադայում գտնվող սնանկացած հանքագործության և անշարժ գույքի գործակալությունների մեջ։ 18-րդ դարի սկզբին Ադամսների ընտանիքը գաղթել էր Իռլանդիայի հյուսիսային հատվածից և բնակվել Նոր Անգլիայում։ Նրա հայրական կողմի պապիկը հիմնեց մի ծաղկուն անտառահատման բիզնես, որը ավելի ուշ ղեկավարեց Անսել Ադամսի հայրը, չնայած նրա բնատուր տաղանդները ավելի շատ կապված էին գիտությունների հետ քան բիզնեսի։ Ադամսը ավելի ուշ դատապարտեց այդ նույն արդյունաբերությունը սեքվոյա անտառների մեծ մասը հատելու համար։

1903 թ․ Ադամսների ընտանիքը տեղափոխովեց մի նոր բնակավայր, որը գտնվում էր Սիքլիֆի և Փրեսիդիո շրջան հարևանությամբ։ Տան դիմաց փռված էր Ոսկե Դարպասների և Մարտին Հիդլանդսի շքեղ տեսարանը։ 1906 թ ապրիլի 18-ին Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Առաջին ցնցումից չվնասվելով՝ չորս ամյա Անսել Ադամսը 3 ժամ անց հետցնցման ընթացքում դեմքով խփվեց պարտեզի պատին, ինչի հետևանքով էլ ջարդեց քիթը։ Չնայած բժիշկը խորհուրդ տվեց հասունության տարիքում վիրարահատել քիթը, Ադամսի քիթը նրա ամբողջ կյանքի ընթացքում կոտրված մնաց։ Ադամսը շատ ակտիվ երեխա էր, սակայն տառապում էր հիպոքոնդրիա (մելամաղձություն) հիվանդությամբ։ Նա քիչ ընկերներ ուներ, բայց նրա հայրական տունը և Ոսկե Դարպասների դիմաց փռված բարձունքների շրջակա միջավայրը ապահովեցին Ադամսի մանկության շրջանում կատարած ակտիվությունները։ Չնայած Անսելը սպորտի և խաղերի նկատմամբ սեր չուներ, բնության գեղեցկությունը ուշագրավ էր հետաքրքրասեր երեխայի համար արդեն իսկ վաղ տարիքում։ Նա հավաքում էր միջատներ, հետազոտում Լոբոս Քրիքի տարածքը՝ հասնելով մինչև Բեյքեր լողափ, զննում ծովային ժայռերը, որոնք տանում են դեպի Լանդս Էնդ՝ Սան Ֆրանցիսկոյի ամենավայրի և ամենաքարքարոտ ափը, որը ողողված է նավաբեկորներով և հարուստ է սողանքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ansel Adams (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 Union List of Artist Names
  7. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  8. https://www.hasselbladfoundation.org/wp/hasselblad-priset-2/award-winners/
  9. «Legacy: Think Like Ansel Adams Today». Outdoor Photographer. Werner. 2009 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անսել Ադամս» հոդվածին։