Էդվարդ Բելամի (անգլ.՝ Edward Bellamy, մարտի 26, 1850(1850-03-26)[1][2][3][…], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մայիսի 22, 1898(1898-05-22)[1][2][3][…], Chicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), սոցիալիստական հայացքներով ամերիկացի քաղաքական մտածող, ֆանտաստիկ, երևակայական վեպերի հեղինակ։

Էդվարդ Բելամի
անգլ.՝ Edward Bellamy
Ծնվել էմարտի 26, 1850(1850-03-26)[1][2][3][…]
ԾննդավայրChicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էմայիսի 22, 1898(1898-05-22)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրChicopee, Համպդեն շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԳերեզմանFairview Cemetery[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, լրագրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՅունիոն քոլեջ
Ժանրերսիրավեպ
Ուշագրավ աշխատանքներLooking Backward?
Изображение автографа
 Edward Bellamy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Չիկոպի-Ֆոլս (Մասսաչուսեթս նահանգ) քաղաքում։ Սովորել է Յունիոն քոլեջում, սակայն կրթությունը չի ավարտել։ 18 տարեկան հասակում ճանապարհորդել է Եվրոպայով։ 1871 թվականին աշխատել է լրագրող, սկզբում՝ New York Evening Post թերթում, ապա՝ Springfield Union-ում (1872-1876 թթ.): 1882 թվականին ամուսնացել է Էմմա Ավգուստա Սենդերսոնի հետ (Emma Augusta Sanderson, 12.02.1861 թ.-4.09.1956 թ.), նրանք ունեցել են երկու երեխա՝ որդին՝ Փոլը (Paul, 1884 թ.—?) և աղջիկը՝ Մերիոնը (Marion, ամուսնացել է Earnshaw, 1886-1978 թթ.): Դրանից հետո աշխատել է թերթում և դարձել է փորձառու գրող։ Բելամին մահացել է տուբերկուլոզից։

«Հայացք անցյալին» խմբագրել

Բելամին գրել է ավելի քան երեք տասնյակ հեքիաթներ և երեք վեպ։ Ամենամեծ փառքը նրան բերել է 1888 թվականին գրած սոցիալիստական ուտոպիստական «Հայացք անցյալին» (անգլ.՝ Looking Backward):

Գրքերի գլխավոր հերոսը հիպնոսի ազդեցությամբ լեթարգիական քուն է մտնում Բոսթոնում 19-րդ դարի վերջին և արթնանում 2000 թվականին և պարզում է, որ ԱՄՆ-ի ամբողջ արտադրական հզորությունն արդեն պետական սեփականությունն է և յուրաքանչյուր 21-ից 45 տարեկան երիտասարդ աշխատում է «արդյունաբերական բանակում», բայց պետական ներդրումների հիման վրա ստանում ամեն անհրաժեշտը (վեպում առաջին անգամ հիշատակվում է դեբետային քարտերի և սուպերմարկետների մասին), այդ թվում՝ կացարան։ Ապագայի ֆինանսական և տնտեսական համակարգերը Բելամին անվանել է «ազգայնական», որ չնմանեցնեն այդ ժամանակի սոցիալիստների արմատականության հետ։

Գիրքը ստացել է լայն արձագանք, ԱՄՆ և ուրիշ պետություններում առաջ եկան քաղաքական և սոցիալական շարժումներ, որոնց նպատակն էր գործնական դարձնել վեպում նկարագրվածը։ Այդ քաղաքական շարժերը տևեցին ավելի քան 15 տարի, օրինակ մինչև 1947 թվականը Նիդերլանդներում գոյություն է ունեցել Բելամիի կուսակցությունը[5]։ Վեպը վերահրապարակվել է շատ անգամներ և ընդհանուր հրատարակված վեպերի քանակը մեկ միլիոն տպաքանակ է[6]։

1897 թվականին Բելամին գրել է «Հավասարություն» (անգլ.՝ Equality) վեպը, որը «Հայացք անցյալին» վեպի շարունակությունն է, որտեղ նա պատասխանել է առաջին գրքի տարբեր քննադատությունների։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2011 թվականին Եկատերինբուրգում բացվել է Բանկային պլաստիկ քարտի հուշարձանը։ Հուշարձանը տեղադրվել է Մալիշև 316 հասցեում։ Չուգունե բանկի քարտի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը։ Հենց նրա անունն է փորագրված, որովհետև իր «Հայացք անցյալին» վեպում նա առաջին անգամ է հիշատակել բանկային քարտի մասին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Find A Grave — 1996.
  5. Институт нидерландской истории
  6. «Էդվարդ Բելամի». OZON. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
  7. Եկատերինբուրգում տեղադրվել է չուգունե բանկային քարտ

Արտաքին հղումներ խմբագրել