Բանկային պլաստիկ քարտի հուշարձան

Բանկային պլաստիկ քարտի հուշարձան (ռուս.՝ Памятник банковской пластиковой карте), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Բանկային պլաստիկ քարտի` աշխարհում առաջին և միակ հուշարձանն է։ Այն բացվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին Եկատերինբուրգում։ Հուշարձանը տեղադրվել է Մալիշևի փողոցի և Բանկային նրբանցքի անկյունում և պատկերում է պլաստիկ քարտ բռնած ձեռքի տեսքով խորաքանդակ[1]։

Բանկային պլաստիկ քարտի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԵկատերինբուրգ
Շինության ձևԽորաքանդակ
Ներկա վիճակԿանգուն

Տվյալներ Խմբագրել

Հուշարձանի չափսերն են. բարձրությունը` մոտ երկու մետր և լայնությունը` մեկ մետր, զանգվածը` 100 կիլոգրամ։ Պատրաստված է թուջից և ծածկված է բրոնզով[2][3]։

Քարտի վրա, բացի բանկի անունից, գրված են թողարկման ամսաթիվը` 2011 թվականի օգոստոս, ինչպես նաև բանկային քարտի համարը 1234 5678 9010 1112 թվերի տեսքով[2]։

Պատմություն Խմբագրել

Հուշարձանի ստեղծման նախաձեռնողը եղել է ՎՈՒԶ-բանկը, որը 2011 թվականին նշել է հիմնադրման 20-ամյակը։ Գաղափարը կյանքի է կոչել եկատերինբուրգցի քանդակագործ Սերգեյ Բելյաևը։ Հուշարձանի վրա փորագրված է Էդվարդ Բելամիի անունը։ Դա ֆանտաստ գրող է, որն իր «Հայացք դեպի անցյալ» վեպում 1888 թվականին առաջադրել է վարկային քարտերի գաղափարը։ Այդպիսով հավերժացվել է այն մարդու անունը, որը կարողացել է կանխատեսել հաշվարկային այսօր անփոխարինելի գործիքի հայտնվելը[1][2][3]։

Համաձայն առասպելի` այս քարտը տրորողը կհարստանա, իսկ եթե տրորողը լինի չամուսնացած աղջիկ, նա կամուսնանա հարուստ տղամարդու հետ[2]։

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել